Սրվել է Հայաստան-Ադրբեջան սպառազինական մրցակցությունը
Ռազմական ծախսերի ավելանացումով վտանգավոր փուլ է թևակոխել Հայաստան-Ադրբեջան սպառազինական մրցակցությունը:
Այս առնչությամբ «Վիրտուալ ազ» կայքը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հրահանգել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի «Իսկանդեր» հրթիռային համակարգին դիմակայելու համար:
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախությանը նվիրված զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգի ցուցադրությունից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խորհրդակցական նիստ է կազմակերպել:
Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին ելույթում, Իլհամ Ալիևը քննարկել է Հայաստանին Իսկանդեր հրթիռային համակարգեր տրամադրելու Ռուսաստանի քայլը:
Ալիևն այս իրավիճակը ռազմաքաղաքական է բնութագրել այն պատճառով, որ Հայաստանին ռուսական հրթիռների հանձնումը զուտ ռազմական հարց չէ, և տարածաշրջանում տիրող քաղաքական պայմանները թելադրում են, որ ադրբեջանական կողմն արգելք հանդիսանա այդ կապակցությամբ Հայաստանի առջև բացված ճանապարհներին: Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, սակայն չի դադարում զենք վաճառել Ադրբեջանին:
Փորձագետների խոսքերով, ղարաբաղյան հակամարտության պատճառով Երևանի ու Բաքվի ղեկավարներն աննախադեպ սպառազինական մրցակցություն են սկսել: Ակնհայտ է, որ այդ ապարդյուն մրցակցության հետևանքով ավելի է լարվելու երկու երկրում տիրող խառնաշփոթ վիճակը, որից զերծ չեն մնալու նաև տարածաշրջանի մյուս երկրները:
Այդ իսկ պատճառով փորձագետները վտանգավոր են համարում ստեղծված իրավիճակի շարունակվելը: Հավանաբար այն կարող է հանգեցնել է երկու հարևան պետությունների միջև պատերազմի վերսկսման:
Սեպտեմբերի 21-ին, Երևանում Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, ցուցադրվել են ռուսական արտադրության «Իսկանդեր» տեսակի բալիստիկ հրթիռներ: Այն ի վիճակի է հակաօդային պաշտպանությունը ճեղքելով` մինչև 300կմ հեռավորության վրա, մինչև մի քանի մետր ճշգրտության հարվածներ հասցնել։ Հրթիռային այդ համակարգի ցուցադրությունից հետո, Ադրբեջանի նախագահն այդ երկրի զորայիններին հրահանգել է շուտափույթ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Նախորդ` ավելի քան երկու տասնամյակում Հայաստանի ու Ադրբեջանի շփման գծերում ռազմական բախումների հետևանքով երկու կողմն էլ կորուստներ է տվել: Երկու տարի առաջ, Ադրբեջանը հայտարարեց, որ այլևս չի հանդուրժում ստեղծված իրավիճակը և պետք է վերջ դնել այս հակամարտությանը: Սակայն հայ-ադրբեջանական հակամարտությունը չկարգավորվեց, այլև 2016 թ. ապրիլին երկու երկրների միջև բախումները վերսկսվեցին` ազդարարելով հակամարտության նոր` պատերազմական փուլ: