ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում ռասիզմը եղել է
ԱՄՆ-ում ռասիստական դրսևորումների և աֆրոամերիկացիների դեմ ոստիկանության իրականացված հարձակումների ֆոնին, այդ երկրի նախագահն ասել է.«Աֆրոամերիկացիների պատմությունն ունի և լուսավոր և մութ անկյուններ»:
Վաշինգտոնում «Աֆրոամերիկյան պատմության ու մշակույթի ազգային թանգարան»-ի բացման ելույթում Բարաք Օբաման նշել է.«Աֆրոամերիկացիները իրենց մաշկի վրա զգացել են շղթաների ծանրությունն ու մտրակների հարվածների ցավը: Նրանք պայքարեցին հանուն ազատության ,բայց հայտնվեցին անարդարության առջև»:
ԱՄՆ պատմության առաջին սևամորթ նախագահն ընդգծել է.«Մենք ԱՄՆ-ի ուսերին դրված բեռ չենք, կամ խարան` ճակատի վրա: Մենք չենք ընդգրկվում ԱՄՆ-ի բարեգործության կարիքն ունեցողների շարքում: Մենք ԱՄՆ-ի մասնիկն ենք»:
Ներկայումս ԱՄՆ-ում առավել քան երբևէ սրվել են ռասիստական տրամարդւոյթունները : Վերջին տարիներին ԱՄՆ-ի շատ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ աֆրոամերիկացիների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների դրսևորած ռասիստական քայլերի դեմ: Չնայած այդ երկրում տիրող քաղաքա-տնտեսական ու սոցիալական պայմանների բարձր մակարդակին, աֆրոամերիկացիների էլիտայի ներկայացուցիչների մի մասը և միլիոնավոր սևամորթ ընտանիքներ, տառապում են խտրականության, անհավասարության ու աղքատության պատճառով:
Աֆրոամերիկացիների նկատմամբ կիրառվող խտրականությունն ու բռնությունը ԱՄՆ-ի պատմության չափ անցյալ ունի: Աֆրիկացի ստրուկների առաջին նավը աշխարհում Բրիտանիայի առաջին գաղութն ստեղծվելուց ընդամենը մի քանի տարի անց մուտք գործեց Ամերիկա մայրցամաք: Դրանից անմիջապես հետո, բրիտանական գաղութներում և այնուհետև ԱՄՆ-ում տիրեց բռնատիրական ամենակոպիտ համակարգը: ԱՄՆ-ն իր տնտեսական զարգացման համար պարտական է միլիոնավոր ստրուկների տքնաջան աշխատանքին: Այդ անմարդկային համակարգը 19-րդ դարակեսին արդյունաբերության շրջանում բաժանվեց երկու մասի և արյունալի պատերազմի ընթացքում չեղյալ հայտարարվեց: Սակայն աֆրոամերիկացիների նկատմամբ ռասիստական դրսևորումները այդ երկրում չեն վերացել :
Այժմ` 21-րդ դարի երկրորդ տասնամյակում, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում բացել է աֆրոամերիկյան պատմության և մշակույթի ազգային թանգարանը: Նա հայտարարել է, որ 450 միլիոն դոլար արժողությամբ թանգարանը կոչված է ցուցադրելու «դեպի ազատություն տանող ճանապարհը»: Նախագահն աֆրոամերիկացիներին խորհուրդ է տվել այցելել թանգարան և զգալ իրենց ներքին ուժը:Թանգարանում կա 36 հազար ցուցանմուշ` սկսած Աֆրիկայի ստրուկներին գնելու ապրանքներից մինչև 1920-ականների երկաթուղային վագոնները:
Թանգարանի բացմանը զուգահեռ, ԱՄՆ-ի փողոցներում սևամորթ ոստիկանները կրակում էին աֆրոամերիկացիների ուղղությամբ, ինչը ցույց է տալիս,որ աֆրոամերիկացիները դեռ երկար ու դժվարին ճանապարհ ունեն կտրելու` սևամորթների հետ հավասարվելու համար: