Մամուլի տեսություն 27-09-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i36391-Մամուլի_տեսություն_27_09_2016
Կիրակի երեկոյան Նյու Յորքում Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի հետ,իսկ մինչ այդ նա փակ դռների հետևում հանդիպել էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2016 16:39 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-09-2016

Կիրակի երեկոյան Նյու Յորքում Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի հետ,իսկ մինչ այդ նա փակ դռների հետևում հանդիպել էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ:

 

Շարղ

Նեթանյահուն փակ դռների հետևում հանդիպել է Թրամփի ու Քլինթոնի հետ

Գայթակղիչ խոստում Իսրայելին

Ընդամները  մեկ ամիս ու մի քանի օր է մնացել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին,իսկ Իսրայելի ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն չի համբերում մինչև նոյեմբերի 8-ը և փորձում է քայլեր ձեռնարկել Բարաք Օբամայի նախագահությանը նախորդող շրջանի պայմանները վերականգնելու համար:

Կիրակի երեկոյան Նյու Յորքում Նեթանյահուն հանդիպել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու՝ Հիլարի Քլինթոնի հետ,իսկ մինչ այդ նա փակ դռների հետևում հանդիպել էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ: CNN-ը հղում անելով Քլինթոնի մերձավորներից մեկին հաղորդել է,որ Քլինթոնի ու Նեթանյահուի բանակցության առացնքներն են եղել՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի ռեժիմի միջև պաշտպանական ոլորտում փոխըմբռնման հուշագիրը և Իսրայելին շրջափակման ենթարկելու հարցը : Իսկ արևմուտքի հետ Իրանի միջուկային համաձայնությունը եղել է Քլինթոնի և Թրամփի հետ Նեթանյահուի բանակցության գլխավոր թեման:

Միացյալ Նահանգների նախագահական մրցապայքարի հանրապետական թեկնածու  Դոնալդ Թրամփի շտաբի հրապարակած հաղորդագրության մեջ ասվել է.« Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ  Թրամփը հայտնել է, որ հաղթելու դեպքում, որպես ԱՄՆ նախագահ ռազմավարական, տեխնոլոգիական ու ռազմական համագործակցություն է ծավալելու Իսրայելի հետ: Ըստ հաղորդումների՝ Իսրայելի ռեժիմի վարչապետն իր դժգոհությունն է հայտնել Իրան-Վեցյակ միջուկային համաձայնության կապակցությամբ: Նեթանյահուն այն համարել է պատմական սխալ  ասելով«Այս համաձայնությունը Բարաք Օբամայի թողած ժառանգությունն է»:

Ընդսմին Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ, դեմոկրատական թեկնածուն հավաստիացրել է,որ ընտրություններում հաղթելու դեպքում , կշարունակի սերտ համագործակցությունը Իսրայելի ռեժիմի հետ: Քլինթոնը, որ Օբամայի նախագահության օրոք եղել է երկրի պետքարտուղարը, համարվում է միջուկային համաձայնության կողմնակիցներից , բայց միաժամանակ նա ընդգծում ,է,որ եթե Թեհրանը դույզն չափով խախտի այդ համաձայնությունը պետք է պատասխանատվության ենթարկվի:   «Նույնիսկ անհրաժեշտության դեպքում ուժային միջոց կկիրառենք Իրանի նկատմամբ», պնդում է Քլինթոնը:

Նշենք,որ Դոնալդ Թրամփը նաև Նեթանյահուին խոստացել է,որ հաղթելու դեպքում Երուսաղեմը կճանաչի Իսրայելի «ամբողջական» մայրաքաղաք: Այս մասին ասվում է միլիարդատիրոջ նախընտրական կայքում:  

---

News.am

Wall Street Journal. ՌԴ-ն եւ Չինաստանը սպառազինությունների նոր մրցավազք են հրահրում 

Երկու տասնամյակից ավելի երկինքը հիմնականում վերահսկում էին ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի դաշնակիցների օդանավերը: Հիմա Ռուսաստանն ու Չինաստանը հսկայական գումարներ են ծախսում նոր   սպառազինությունների համար, որոնք կարող են վիճարկել երկնքում առաջնայնությունը՝ հրահրելով սպառազինությունների նոր մրցավազք, գրում է The Wall Street Journal-ը:

Այս տարվա օգոստոսին ԱՄՆ ՌՕՈւ հաշվեկշռին ավելացավ F-35 նոր հարվածային կործանիչը: «Այն նախագծված է այնպես, որ կործանիչը նկատելը դժվար լինի, եւ ստեղծված է հատուկ կետային սահմանափակ հարվածների համար»,- ասված է հոդվածում:

«Մարտական օդանավերի Ferrari համարվող F-22-ը նախկինի պես հարաբերականորեն նոր կործանիչ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005-ին: Այն նախագծված է ձայնի արագությունը կրկնակի գերազանցող արագությամբ թշնամու օդանավերը խոցելու համար եւ վերջերս վերակազմավորվել էր ռմբակոծիչի, որը կարող է հետախուզական գործողություններ իրականացնել թշնամու տարածքում»,-շարունակում է հեղինակը:

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը պլանավորում է 2018-ին սկսել Տ-50 իր առաջին անտեսանելի կործանիչի թռիչքները: Միաժամանակ Ռուսաստանը Սիրիայում օգտագործել է իր նորագույն մարտական օդանավերից մի քանիսը՝ Սու-34 ռմբակոծիչն ու Սու-35 կործանիչը:

«Չինական J-20-ը, որը ամերիկյան F-22 է հիշեցնում, իր թռիչքներն է սկսել 2011-ին, թեպետ դեռ չէր հանձնվել բանակի շահագործմանը: Մեկ տարի անց Պեկինը սկսեց FC-31-ի փորձարկումները, որը ամերիկյան F-35 համանմանությունն է»,- ասվում է հոդվածում:

Ե՛վ Չինաստանը, ե՛ւ Ռուսաստանը գործարկում են նաեւ ավելի կատարելագործված ՀՕՊ համակարգեր, մասնավորապես, S-400 եւ HQ-9: Այդ նոր սպառնալիքներին դիմակայելու համար ԱՄՆ ՌՕՈւ-ին խորհուրդ են տվել շահագործման վերցնել հեռահար շառավղով հրթիռներ եւ այլ զինատեսակ, որը թույլ կտար ներկայիս օդանավերին հարվածներ հասցնել թիրախներին՝ միաժամանակ մնալովհակառակորդի պաշտպանական  համակարգերի գործողությունների գոտուց դուրս»,- գրում է թերթը:

---

Tert.am

Թուրքիան երկրորդ անգամ Գերմանիայից պահանջել է գյուլենական դատախազների արտահանձնումը

Թուրքիան Գերմանիայից պահանջել է գյուլենական դատախազների՝ Զեքերիա Օզի և Ջելալ Քարայի արտահանձնումը, գրում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նրանք մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի և նրա խմբավորման հետ սերտ կապերի համար:

Անկարայի դատախազության կողմից Օզի և Քարայի ձերբակալման մասին որոշման հրապարակումից հետո մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Թուրքիայից փախուստ կատարած երկու դատախազներին նկատել են Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում: 
Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը Գերմանիայի արտգործնախարարությանը հղած նամակում խնդրել է ձերբակալել և Թուրքիային արտահանձնել Զեքերիա Օզին և Ջելալ Քարային: 

Նշվում է, որ սա Թուրքիայի դեսպանատան կողմից Գերմանիայի ԱԳՆ-ին ուղղված երկրորդ նամակն է այս թեմայով: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ նամակին Գերմանիայի ԱԳՆ-ն դեռևս չի արձագանքել:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: