Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն արգելք են հանդիսանում կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին
Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկրորդ կոմիտեի նիստում, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ասել է.«Տարածաշրջանում տիրող ծայրահեղականության ու ահաբեկչության պատճառով այդ երկրների ֆինանսական չնչին աղբյուրները զարգացման փոխարեն հատկացվում են անապահովության դեմ պայքարին »:
Կարևորելով կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ միջազգային համագործակցությունը, Ղոլամալի Խոշռուն նշել է, որ սխալ է այլ երկրների նկատմամբ հարկադրանքի միջոցների և էմբարգոների կիրառումը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկրորդ կոմիտեն այդ կազմակերպության մասնագիտական կառույցներից է, որ զբաղվում է տնտեսական կարևոր հարցերով և կայուն զարգացման ճանապարհին ծառացած արգելքների հաղթահարմամբ::
2000 թվականի համաժողովում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վավերացրել է փաստաթուղթ, որի համաձայն զարգացած և զարգացող պետությունները պարտավորվել էին մինչև 2015 թվականի ավարտը ոչ մի ջանք չխնայել աղքատության վերացման, ժողովրդավարության ու խաղաղության հաստատման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ:
«Հազարամյակի հռչակագիր» անունով հայտնի այդ փաստաթուղթը վավերացվել է 189 երկրի առաջնորդների ու բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից:
Այս տարիների ընթացքում ոչ միայն զգալի առաջընթաց չի նկատվել այդ նպատակների իրագործման ուղղությամբ, այլև որոշ շրջաններում ավելի են սրվել պատերազմներն ու բռնությունները:
Տնտեսական սխալ քաղաքականությունների պատճառով մեծ տարածություն է գոյացել հարուստների ու աղքատների միջև, ինչը հանգեցրել է բռնության տարածման:
Համաշխարհային զարգացման կենտրոնը հայտարարարել է, որ 12 երկիր ծայրահեղ աղքատ է: Այդ երկրների ցանկը գլխավորում են Գվինեա-Բիսաուն և Աֆղանստանը: Այդ ցանկում նշված մյուս երկրներն են՝ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունը, Բուրունդին, Պապուա Նոր Գվինեան,Տանզանիան, Զիմբաբվեն, Նիգերիան, Լիբերիան, Հայիթին, Փղոսկրի ափը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
Մի շարք երկրներ, այդ թվում Իրաքը, Սիրիան և Եմենը պատերազմի մեջ ներքաշված լինելով չեն կարողացել իրագործել այդ նպատակները:
Մոտենում ենք 2016 թվականի ավարտին. զարգացման հարցերով հետաքրքրված փորձագետները խոստովանել են, որ Հազարամյակի զարգացման իդեալների իրագործման համար հատկացված 15 տարիները չնչին հաջողություններով են ուղեկցվել և մոտ ապագայում ևս հնարավոր չէ դրանք իրագործել :
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երկրորդ կոմիտեի նիստում, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական դեսպանի ելույթն իրատեսական վերլուծություն է համաշխարհային, հատկապես Ասիայի արևմուտքում առկա ունեցող մարտահրավերների վերաբերյալ: ՄԱԿ-ի օգնությամբ այդ խնդիրների դեմ պայքարելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվելու դեպքում, այդ երկրների ֆինանսական չնչին աղբյուրները, զարգացման փոխարեն կհատկացվեն աղքատության դեմ պայքարին: