Ռուսաստանը քննադատել է ռուս դիվանագետների դեմ ԱՄՆ-ի ճնշումների խստացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i37297-Ռուսաստանը_քննադատել_է_ռուս_դիվանագետների_դեմ_ԱՄՆ_ի_ճնշումների_խստացումը
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է որոշ ամերիկյան կազմակերպությունների կողմից ռուս դիվանագետների վրա գործադրվող ճնշումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 08:10 Asia/Tehran
  • Ռուսաստանը  քննադատել է ռուս դիվանագետների դեմ ԱՄՆ-ի ճնշումների խստացումը

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է որոշ ամերիկյան կազմակերպությունների կողմից ռուս դիվանագետների վրա գործադրվող ճնշումները:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռիաբկովը հայտարարել է, որ երկուսուկես տարի առաջվանից սկսած, ԱՄՆ-ն փորձում է ռուս  դիվանագետներին որպես լրտեսներ ներկայացնել: «ԱՄՆ-ի հատուկ կառույցները, ռուս դիվանագետների վրա ճնշում գործադրելով և ընտանիքի անդամներին սպառնալով ցանկանում են հասնել իրենց նպատակին.». ասել է նա: Ռիաբկովը, Վաշինգտոնին մեղադարել է դիվանագիտական գործունեության անվան ներքո Ռուսաստանում հետախուզական աշխատանքներ ծավալելու մեջ և հայտարարել է, որ Մոսկվայում ԱՄՆ-ի գաղտնի գործակալները հաճախ նկատվում են Ռուսաստանի ռազմավարական կենտրոնների շրջակայքում:

Նկատի առնելով ԱՄՆ-ի տեղեկատվական ու անվտանգության կառույցներին Ռուսաստանի ԱԳ նախարարության ուղղած խիստ քննադատությունն ու նաև Ռուսաստանում ամերիկացի գործակալների լրտեսական աշխատանքնրի ծավալումը, սպասվում է, որ երկու երկրի միջև լարված հարաբերություններն առավել սրվեն: Թեև ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանի սկզբից տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, սակայն որոշակիորեն 2014 թվականին Ղրիմն իր տարածքին կցելու Ռուսաստանի որոշումից և Ուկրաինայի արևելքում հակամարտության սրումից հետո Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը սրվել է: Երկու երկրներն Ուկրաինայից բացի լուրջ տարաձայություններ ունեն Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում:

Այդուհանդերձ սա առաջին անգամ է, որ Մոսկվան բացահայտորեն անդրադառնում է ռուս դիվանագետների հանդեպ Վաշինգտոնի թշնամական քայլերին:

2016 թվականի հունվարի վերջերին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հյուպատոսական պատերազմ սկսեցին: Այդ ժամանակ Վաշինգտոնը հակադարձելով ԱՄՆ-ի հյուպատոսային հարցերին Ռուսաստանի միջամտությանը, չեղարկեց ԱՄՆ-ում Ռուսաստանի վեց պատվո հյուպատոսներից հինգի մանդատները: Այսպիսով ԱՄՆ-ում իր աշխատանքը շարունակեց Ռուսաստանի մեկ պատվո հյուպատոսություն: ԱՄՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հինգ պատվո հյուպատոսությունների փակվելը Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքներում Մոսկվայի միջամտություններին ուղղված պատասխան քայլ է համարվում: Հատկապես որ Ռուսաստանն ավելի վաղ փակել էր այդ երկրի տարածքում ԱՄՆ-ի դեսպանատանը կապված 28 ամերիկյան կենտրոններ:

Այժմ էլ Ռուսաստանը քննադատել է ռուս դիվանագետների վրա ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցների ճնշումները և միևնույն ժամանակ ընդգծել է, որ տեղյակ է Մոսկվայում ԱՄՆ-ի ռազմական կցորդին կապված ամերիկացի գործակալների լրտեսական աշխատանքներից: Թվում է, որ այդ քայլն առավելապես նախազգուշացում է Մոսկվայում ԱՄՆ-ի ռազմական կցորդին:  Անկասկած ռուս դիվանագետների նկատմամբ Վաշինգտոնի վերջին քայլերը Ռուսաստանի պաշտոնական հակազդեցությունից բացի նաև հանգեցնելու են  պատասխան քայլերի: Այսպիսով միջազգային երկու գերտերությունները տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ ջանք գործադրելու փոխարեն շարժվում են դեպի լարվածության առավել սրում: