Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը և Իրանի ակնկալիքները ՄԱԿ-ից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i37474-Համատեղ_քայլերի_համապարփակ_ծրագիրը_և_Իրանի_ակնկալիքները_ՄԱԿ_ից
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ՝ Ղոլամալի Խոշրուն կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունի ամենամյա զեկույցի կապակցությամբ ՄԱԿ-ի քարտուղարությանը կոչ  է արել անկողմնակալ զեկույցներ ու գնահտականներ մշակելով, դրական դերակատարություն ունենալ այս համաձայնագրի իրագործման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2016 15:27 Asia/Tehran
  • Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը և Իրանի ակնկալիքները ՄԱԿ-ից

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ՝ Ղոլամալի Խոշրուն կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունի ամենամյա զեկույցի կապակցությամբ ՄԱԿ-ի քարտուղարությանը կոչ  է արել անկողմնակալ զեկույցներ ու գնահտականներ մշակելով, դրական դերակատարություն ունենալ այս համաձայնագրի իրագործման հարցում:

Հոկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում Ղոլամալի Խոշրուն ընդգծել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի նկատմամբ Իրանի հավատարմությունը և համաձայնագիրը ստորագրած որոշ երկրների կողմից խախտումները պետք է անկողմնակալ  կերպով նշվեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցներում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր վերջին զեկույցում Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը պատմական ձեռքբերում  և Իրանի հետ միջազգային հանրության հարաբերություններում շրջադարձային կետ է համարել: Նա նշել է.«Այս համաձայնությունը կհանգեցնեի տարածաշրջանում անվտանգության լուրջ խնդիրների շուրջ փոխհամաձայնության գալուն և համագործակցելուն»:

Պան  Գի Մունի այս հայտարարությունը դարձյալ վկայում է Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի կարևորության ու ազդեցիկության մասին: Սակայն միջուկային համաձայնագրի ազդեցիկ լինելը պայմանավորված է  Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման ուղղությամբ հավասարակշռված քայլերով և  ՄԱԿ-ի կողմից անկողմնակալ ու պատասխանատու դերակատարությամբ:

ԱՄՆ-ն Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման հարցում թափանցիկ վերաբերմունք չի դրսևորել, ու այս մասին միջազգային հանրությունը լավ գիտի:

Հարց է ծագում ,թե ինչու ԱՄՆ-ն և ատոմային զենք ունեցող մյուս երկրները չեն կատարում զինաթափման դաշինքը և ինչու ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հնարավորություններ տրամադրելով Սիոնիստական ռեժիմին ,նրան դարձրել են ատոմային սպառնալիք Միջին Արևելքում: ԱՄՆ-ն փաստորեն ահաբեկչության նկատմամբ երկստանդարտ քաղաքականություն է վարում:

Երեք տարի առաջ, ԻԻՀ նախագահը կարևորելով բռնության, ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը, նախազգուշացրել էր, որ նման երկակի վերաբերմունքների շարունակումը բոլորին կկանգնեցնի անկայունության լուրջ խնդրի առջև, բայց ԱՄՆ-ի գլխավորած ահաբեկչության դեմ պայքարի ջատագովները  միմիայն փորձում են քաղաքական նպատակով օգտագործել ահաբեկչությունը և այսօր իրենք են հայտնվել ահաբեկչության լուրջ խնդրի առջև:

Ինչ խոսք Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը միջուկային բանակցությունների արդյունքն է, բայց չպետք է անտեսել բանակցող երկրների կողմից պարտավորությունների իրականացումից խուսափելը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր զեկույցում ընդգծել է.«Այս համաձայնությունը կօգնի, որպեսզի  կողմերը ավելի լավ համագործակցեն տարածաշրանի լուրջ խնդիրների կարգավորման ուղղությամբ, բայց իրականում աշխարհում տիրող պայմանններում  այս նպատակի իրագործումը պայմանավորված է գերտերությունների մոտեցումներով ու հայեցողությամբ»: