Թուրքիան Իրաքի հետ թշնամացման ուղղության վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38173-Թուրքիան_Իրաքի_հետ_թշնամացման_ուղղության_վրա
Իրաքի կառավարության խոսնակը անպատասխանատու է որակել Իրաքի հյուսիսում թուրք զորայինների ներկայության կապակցությամբ Բաղդադի դիրքորոշման վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2016 08:18 Asia/Tehran
  • Թուրքիան Իրաքի հետ թշնամացման ուղղության վրա

Իրաքի կառավարության խոսնակը անպատասխանատու է որակել Իրաքի հյուսիսում թուրք զորայինների ներկայության կապակցությամբ Բաղդադի դիրքորոշման վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը:

Իրաքի կառավարության խոսնակ Սաըդ Ալ-Հադիսին  նշել է , որ Թուրքիայի ոչ-դիվանագիտական պահվածքի կապակցությամբ Իրաքի այլընտրանքներից մեկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք ներկայացնելն է: «Եթե Անվտանգության խորհուրդն անուշադրության մատնի Իրաքի դիմումը, դա կարող է տարածաշրջանում նոր լարվածություն առաջացնել», ասել է նա:

Երեքշաբթի օրը, հակադարձելով Մոսուլում թուրք զորայինների ներկայության հետևանքների կապակցությամբ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադի նախազգուշացմանը, Թուրքիայի նախագահը ասել էր, որ Մոսուլի «Բաշիքա»-ի բազայում տեղակայված Թուրքիայի զորայիններն Իրաքի կառավարությունից հրաման չեն ստանում:

Էրդողանն անտեսելով Իրաքի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ոչ-դիվանագիտական ու անարգալից արտահայտություններ կատարելով, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիին հորդորել էր չգանցնել իր սահմանները:

Մոսուլում թուրք զորայինների  ներկայությունը շարունակվելու Թուրքիայի խորհրդարանի որոշումից և   Իրաքի պատասխանատուների կողմից այն քննադատության ենթարկվելուց հետո, երկու երկրի հարաբերություննեում լարվածություն է առաջացել:

Թուրքիայի պատասխանատուների ոչ-դիվանագիտական հայտարարություններից հետո, Բաղդադ-Անկարա հարաբերություններում լարվածությունը սրվել է, այնպես որ այդ երկիրը շարժվում է Իրաքի հետ թշնամացման ուղղությամբ:

Երկրների ազգային ինքնիշխանության ու սահմանների հարգումն անկախ երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների մշակման գլխավոր սկզբունքներն է համարվում, սակայն Իրաքի կապակցությամբ Թուրքիայի քաղաքականությունը դեմ է այդ սկզբունքին:

Մոսուլում թուրք զորայինների ներկայությունը  և Իրաքի կառավարության օրինական դիրքորոշումները չհանդուրժելը, չեն համապատասխանում միջազգային որևէ օրենքի:  Բաղդադի կապակցությամբ Անկարայի ներկա քաղաքականությունը Իրաքի ներքին հարցերին բացահայտ միջամտություն է համարվում:

Թուրքիայի այդ ընթացքը Բաղդադ-Անկարա քաղաքական հարաբերությունների և տարածաշրջանի շահերից չի բխում:  Թուրքիան հենց ինքն է պատասխանատվություն կրելու իր ցանկացած չկշռադատված որոշման համար:

Ցանկացած երկրի ազգային սահմանների դեմ սպառնալիքը տվյալ երկրի ազգային ինքնիշխանության դեմ ոտնձգություն է համարվում և նման պայմաններում Իրաքի անկախ պետությունն իր տարրական իրավունքն է համարում Թուրքիայի հետ հարաբերություններում ծագած քաղաքական լարվածությունը կարգավորել դիվանագիտական շրջանակներում:

Երկխոսությունը երկու երկրի միջև քաղաքական լարվածության կարգավորման առաջին խաղաղ լուծումն է համարվում ու եթե դա արդյունավետ չլինիմ ուշադրության է առնվում որպես համաշխարհային խաղաղության ու անվտանգության երաշխավոր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք ներկայացնելը:

Մոսուլից թուրք զորայինների տարհանման շուրջ երկխոսությունը արդյունք չունեցավ և Իրաքի պատասխանատուները օրակարգում են ներառել Թուրքիայի դեմ Անվտանգության խորհրդին բողոք ներկայացնելու տարբերակը: Իրաքի հետ թշնամանալու Թուրքիայի կառավարության քաղաքականությունը կարող է վտանգել տարածաշրջան խաղաղությանն ու անվտանգությանը: Այդ քաղաքականության արդյունքում, Ասիայի արևմուտքի ճգնաժամային տարածաշրջանում նոր լարվածության սկիզբ է դրվելու: