Իրաքում Թուրքիայի միջամտություններն արժանացել են քննադատության
Թուրքիան շարունակում է իր միջամտություններն Իրաքում , ինչն առթել է այդ երկրի ներքին ու միջազգային շրջանակների բողոքը:
Հրապարակած հաղորդագրությամբ Իրաքի վարչապետի գրասենյակը հերքել է Թուրքիայի զինված ուժերի այդ երկիր մուտք գործելու վերաբերյալ որևէ պաշտոնական կամ բանավոր համաձայնություն, հայտարարելով,որ Թուրքիայի զինծառայողները անօրինական կերպով են մտել Իրաքի տարածք:
Քաղաքական հարցերի փորձագետները համոզված են ,որ Թուրքիան կապ ունի Իրաքի ներքին խնդիրների ու ճգնաժամի հետ: Թուրք պաշտոնյաներն այդպիսով փորձում են տարածաշրջանի երկրներում միջամտություններ կատարելու միջոցով սեփական երկրի ժողովրդի ուշադրությունը ներքին հարցերից շեղելու համար:
Իրաքում Թուրքիայի միջամտություններն առթել են ոչ միայն Իրաքի տարբեր խավերի, այլև միջազգային ու տարածաշրջանային շրջանակների հակազդեցությունը:
Իրաքի Սադր խմբի ղեկավար՝ Մուղթադա Սադրը հոկտեմբերի 12-ին Իրաքի տարածքում Անկարայի զինծառայողների ներկայությունը շարունակվելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարության մասին ասել է.«Թուրքիայի կառավարությունն ավելի լավ է նախ իր ժողովրդին պաշտպանի երկրում առկա վտանգներից, ապա Իրաքի ժողովրդին պաշտպանելու մասին հայտարարություններ անի»:
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ևս դատապարտելով Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում թուրք զինծառայողների առաքելության երկարաձգման մասին Թուրքիայի խորհրդարանի որոշումը, հայտարարել է.«Անկարան պետք է հարգի Իրաքի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերջ դնի այդ երկրում իր միջամտություններին»:
Թուրքիան 2015 թվականի վերջերին իր հարյուրավոր զինծառայողներին անօրինական կերպով տեղակայեց Իրաքի Նեյնավա նահանգի կենտրոն՝ Մոսուլի Բաաշիղա ռազմաբազայում, քրդական փեշմերգա ուժերին վարժեցնելու և այդ երկրում տեղակայված ահաբեկիչների դեմ պայքարելու պատրվակով:
Հատկանշական է, որ Բաղդադը ոչ մի համաձայնագիր չի կնքել թուրք զինվորականների հետ այդ երկրում ներկայություն ունենալու մասին և իրաքցի պատասխանատուները պնդում են,որ երբեք նման խնդրանքով չեն դիմել Թուրքիայի կառավարությանը:
Թուրքիայի տարածամոլական քայլերն արժանացել են միջազգային հանրության քննադատությանը:
Տարածաշրջանի ,այդ թվում Իրաքի իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի կեղծ վերաբերմունքը լուրջ կասկածների տեղիք է տալիս հատկապես ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարի վերաբերյալ Անկարայի պաշտոնյաների հայտարարությունների նկատմամբ:
Վերջին շաբաթներին Սիրիայում ու Իրաքում Թուրքիայի տեղաշարժերը ինչ-որ տեղ առնչվում են այդ երկրում ահաբեկիչների կրած պարտությունների հետ:
Իրաքի տարբեր շրջաններում ահաբեկիչների դեմ այդ երկրի բանակի ու ժողովրդական ուժերի հաջողությունները շարունակվում են և Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո ԻԼԻՊ-ը վերջնականապես կպարտվի:
Այս իրադարձությունները ոչ միայն ահաբեկիչներին, այլև նրանց հովանավորներին են անհանգստացրել ու վերջիններս ամեն ինչ անում են Իրաքում ահաբեկիչների կատարյալ պարտությունը կանխելու համար: