Մամուլի տեսություն  13-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38341-Մամուլի_տեսություն_13_10_2016
ԱՄՆ պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնն այսօր հրապարակած հաղորդագրությամբ  հաստատել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման ուժերի վրա կատարած հարձակումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2016 16:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  13-10-2016

ԱՄՆ պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնն այսօր հրապարակած հաղորդագրությամբ  հաստատել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման ուժերի վրա կատարած հարձակումը։

Համշահրի

Պենտագոնը հաստատել է Եմենի «Անսար Ալլահ»  շարժման  ուժերի դիրքերի  վրա իրականացրած հարձակումը

ԱՄՆ պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնն այսօր հրապարակած հաղորդագրությամբ  հաստատել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման ուժերի վրա կատարած հարձակումը։

Պենտագոնի հաղորդագրության մեջ ասված է․-«Եմենի «Անսար Ալլահ» շարժման դիրքերի վրա Թոմհաուք (Tomahawk) հրթիռներով  հարձակումն իրականացել է ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբամայի թույլտվությամբ»:

Պենտագոնը հայտարարել է,որ այդ հարձակման ընթացքում թիրախավորել է Եմենի հեղափոխական  ուժերին պատկանող երեք ռադարային օբյեկտները։Նախնական տվյալներով  երեք օբյեկտներն էլ ոչնչացել են։  

Ամերիկացի պաշտոնյաները հավակնել են ,թե Եմենի ժողովրդական ուժերի վրա իրականացված հարձակումը պաշտպանական բնույթ է կրել և այդ երկրի ժողովրդական ուժերը պատրաստվում էին  վերոնշյալ ռադարային օբյեկտներից կիրակի օրը երեք հրթիռներ արձակել։

Եմենի մայրաքաղաք՝ Սանայում հուղարկավորության ժամանակ Սաուդյան Արաբիայի իրականացրած վերջին ոճրագործության  և հարյուրավոր անմեղ մարդկանց զոհվելուց հետո,  Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է  գաղտնի փաստաթղթերի, հաղորդելով,որ ԱՄՆ-ն միշտ պնդել է Եմենում խաղաղ բնակիչների դեմ հարձակումները սահմանափակելու և զոհերի թիվը նվազեցնելու վրա:

«ԱՄՆ-ն մտահոգ է Եմենի դեմ հարձակումների իրավական հետևանքների համար» խորագրով հոդվածում  Reuters-ը գրել է․-«ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը ցույց են տալիս,որ ԱՄՆ-ն ինչպես է սաուդցիների նկատմամբ ճնշում գործադրում խաղաղ բնակիչների դեմ հարձակումները սահմանափակելու համար՝Սաուդյան Արաբիայի տրամադրության տակ դնելով այն  վայրերի անունների ցանկը,որոնց դեմ արգելվում է ռմբակոծումը, թեպետ ամերիկացի պաշտոնյաները մտահոգ էին,որ Սաուդյան Արաբիան չկարողանա դա իրականացնել»։

Հոկտեմբերի 8-ին Սաուդյան Արաբիան հարձակվել է Սանայում տեղի ունեցած հուղարկավորության մասնակիցների վրա,որի հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ: Այդ հարձակումը հայտնվել է ուշադրությունների կենտրոնում:

Նշենք,որ 2015 թ.-ի մարտից առ այսօր ԱՄՆ կառավարությունը Սաուդյան Արաբիային տվել է ավելի քան 22.2 մլրդ. դոլարի արժողությամբ զենքի վաճառքի թույլտվություն:Այդ թվականից ի վեր Եմենում Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 3800 խաղաղ բնակիչ:   

 

News.am

Der Spiegel. Արեւելագերմանական դաշնային հողերը դեմ են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուն

Արեւելագերմանական դաշնային հողերը դեմ են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին, որ մի շարք պատգամավորներ առաջարկում են սահմանել՝ կապված Սիրիայում իրադրության սրման եւ սիրիական ռեժիմի վրա ճնշում գործադրելուց Մոսկվայի հրաժարվելու հետ: Այս մասին գրում է գերմանական Der Spiegel-ը:

«Ես այդ պահանջի մասին մեծ կարծիք չունեմ»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է Մեկլենբուրգ-Վերին Պոմերնի ղեկավար Էրվին Զելերինգը: Նա կարծում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ու էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը ճիշտ են անում՝ հանդես գալով Մոսկվայի հետ երկխոսության օգտին:

«Գերմանիայի եւ Ռուսաստանի ընդհանուր շահերից է բխում ավելի սերտ համագործակցության վերադառնալը: Մենք ցանկանում ենք հետագա տարիներին ընդլայնել կապերը եւ ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորինս արագ վերացնեն պատժամիջոցները»,- ասել է նա:

Նույն կարծիքին է Սաքսոնիայի վարչապետ Ստանիսլավ Թիլիխը: «Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցում են հակամարտող մի քանի կողմեր եւ, ուղղակի կամ անուղղակի, մի քանի պետությունններ: Բանակցությունների վերսկսումը պատժամիջոցներից ավելի նախընտրելի տարբերակ է: Պետություններից մեկի դեմ պատժամիջոցները չեն հանգեցնի հակամարտության լուծման»,- վստահ է Թիլիխը:

Սաքսոնիա-Անհալթի վարչապետ Ռայներ Հազելոֆը նույնպես կասկածում է հակառուսական պատժամիջոցների արդյունավետությանը, որոնք երկարաձգվել են մինչեւ 2017 թվականի հունվարի վերջը. «Արդեն գործող պատժամիջոցներն արդյունք չտվեցին: Դրանք միայն խանգարեցին տնտեսական փոխանակմանը, ինչպես նաեւ Սաքսոնիա-Անհալթի ընկերություններին, որոնք ավանդաբար մեծ կապեր ունեն ռուսական ձեռնարկությունների հետ»:

---

News.am

Stratfor-ը մինչեւ տարեվերջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական բախման ռիսկի աճ է կանխատեսում

Stratfor վերլուծական գործակալությունը կանխատեսում է, որ մինչեւ տարեվերջ Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի միջեւ ռազմական բախման ռիսկը կմեծանա։

«Քանի դեռ ԱՄՆ–ը ուժեղացնում է ապստամբների դիրքերը եւ Ռուսաստանի հետ երկխոսությունը զրկում է առաջնայնությունից, ռազմական բախման ռիսկը կմեծանա այս տարվա 4-րդ եռամսյակում։ Իրավիճակը բարդացնում է նաեւ Թուրքիան, որն այս պահին ցամաքային գործողություններ է իրականացում Սիրիայում եւ ԱՄՆ աջակցությամբ շարժվում է դեպի հարավ»,– ասել են գործակալությունից։

Նրանց խոսքով՝ Մոսկվան Սիրիայում կօգտագործի ռազմական ներուժը բանակցություններում իր դիրքերի ամրապնդման համար, մինչդեռ Վաշինգթոնը պատրաստ չէ որեւէ գործարքի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լիազորությունների ժամկետի լրանալու պատճառով։

«ԱՄՆ–ը կհարձակվի Մոսուլում եւ Ռաքքայում ԻՊ դիրքերի վրա, իր ջանքերը կկենտրոնացնի Սիրիայի հակամարտության լուծման, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ համագործակցության նվազագույն մակարդակի պահպանման վրա, որպեսզի նվազագույնի հասցնի բախման ռիսկը։ Մոսկվան այդ ժամանակ Հալեպում ջանքեր կգործադրի  որպեսզի մեծացնի իր ազդեցությունը մարտի դաշտում և ամրապնդի դիրքերը ԱՄՆ նախագահի հետ հաջորդ բանակցություններում»,– հայտնում է Stratfor–ը։

---