Մամուլի տեսություն  16-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38713-Մամուլի_տեսություն_16_10_2016
Սաուդյան Արաբիան հաստատել է,որ հոկտեմբերի 8-ին Սանայում հուղարկավորության արարողության ժամանակ  ավիահարձակումն  իրականացվել է Սաուդյան կոալիցիային պատկանող կործանիչներով: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2016 13:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16-10-2016

Սաուդյան Արաբիան հաստատել է,որ հոկտեմբերի 8-ին Սանայում հուղարկավորության արարողության ժամանակ  ավիահարձակումն  իրականացվել է Սաուդյան կոալիցիային պատկանող կործանիչներով: 

Համշահրի

Սաուդյան Արաբիան խոստովանել է, որ Սանայի կոտորածը  տեղի է ունեցել Սաուդյան կոալիցիայի կործանիչներով 

 

Սաուդյան Արաբիայի կառավարությունը  հրապարակել է Սանայի կոտորածի վերաբերյալ Սաուդյան հետաքննող թիմի զեկույցի անվան տակ հաղորդագրություն, որում Ռիադը խոստովանել է, որ հոկտեմբերի 8-ին Սանայում հուղարկավորության արարողության ժամանակ  ավիահարձակումն  իրականացվել է Սաուդյան կոալիցիային պատկանող կործանիչներով:  Այդ հարձակումը տեղի է ունեցել Եմենում Սաուդյան Արաբիայի կոալիցիայի օդային գործողությունների վերահսկման կենտրոնի կողմից առանց կոալիցիայի հրամանատարության հետ համադրելով:

Սանայում  հուղարկավորության արարողության ժամանակ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի իրականացրած  հրթիռակոծության զոհ է դարձել առավել քան 400 մարդ, կան հարյուրավոր  վիրավորվներ:

Հարձակումը տեղի է ունեցել երեք անգամ:Այդ հարձակման մասին լուրը սկզբում աշխարհի լրատվամիջոցների անուշադրությանն արժանացավ,սակայն այնուհետև երբ բացահայտվեց  հարձակման պատճառած ահռելի վնասներն ու մարդկային կորուստը, Սաուդյան Արաբիան ոչ մի պատասխանատվություն չընդունեց  և հայտարարեց,որ այդ կոտորածի հեղինակը հուսի շիաներն են: Բայց այժմ սաուդցիները մի հաղորդագրությամբ հաստատել են ,որ այդ կոտորածը տեղի է ունեցել , հայտարարելով  ,որ այդ «սխալ հարձակման» պատասխանատուն Եմենի հրաժարական տված նախագահ՝ Աբդ Ռաբբե Մանսուր Հադին է, ով սխալ ինֆորմացիա է փոխանցել:

Հոկտեմբերի 14-ին մի օմանական ինքնաթիռ վայրէջք կատարեց Սանայում ,որպեսզի անցած շաբաթ տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորներին բուժման նպատակով  Եմենից տեղափոխի արտերկիր: Սանան և Եմենի մյուս քաղաքները Սաուդյան Արաբիայի իրականացրած  պատերազմի հետևանքով հայտնվել են դեղորայքի,սննդամթերքի ու ամենատարրական հնարավորությունների պակասի առջև: Օմանական ինքնաթիռը 115 վիրավորների Սանայից տեղափոխել է արտերկիր: Օմանը պարսիցծոցյան միակ արաբական երկիրն է,որ չի միացել Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմական կոալիցիային:

Ի դեպ Բրիտանիան մի բանաձևի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում պահանջվել է դադարեցնել Եմենի դեմ պատերազմը և վերսկսել խաղաղության բանակցությունները: Հաշվի առնելով ,որ Եմենի  դեմ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների հարձակումները ոչ մի արդյունք չեն ունեցել և չեն իրականացրել սաուդցիների նպատակները , այլև ընդհակառակը Սաուդյան Արաբիայի բյուջեն վատնվել  և այդ երկիրը հայտնվել է պատերազմական ոճրագործության մեղադրանքի առջև ,ուստի թվում է,որ Բրիտանիայի այդ նախագիծն ուղղակի փորձ է Եմենի ճահճից Սաուդյան Արաբիային փրկելու համար:

---

Armedia.am

Զինելով քրդերին՝ ԱՄՆ-ն փորձում է վերահսկողության տակ պահել Թուրքիային

Թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների լարվածությունն աստիճանաբար ավելի է խորանում. Թուրքիան սպառնալիքների միջոցով ցանկանում է ավելի ու ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել՝ փորձելով ձերբազատվել ԱՄՆ հանդեպ ունեցած կախվածությունից, իսկ ԱՄՆ-ն իր հերթին թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի հանդեպ իր դժգոհությունն արտահայտելու և Թուրքիային զսպելու նպատակով  դիմում է տարբեր միջոցների: 

Այս առումով հատկանշական է «Իսլամական պետության» դեմ պատերազմի ընդլայնման նպատակով ԱՄՆ վարած քաղաքականությունում վերջերս տեղի ունեցած բեկումնային փոփոխությունը: New York Times-ի փոխանցմամբ՝ Բարաք Օբամայի կառավարությունը, Թուրքիայի տարածքային ու քաղաքական նկրտումներին դեմ գնալով, մտադիր է վերջնականացնել Իսլամական պետության դեմ պայքարող Սիրիայի քրդերի համար զենքի ուղղակի առաքման ռազմական նախագիծը:

Օբամայի խոսքով՝ ինքը նպատակ ունի նախագահի պաշտոնը հանձնելուց առաջ, Սիրիայի հյուսիսից ԻՊ-ին պարտություն մատնելու և նրանց հետ շպրտելու նպատակով խոշոր գրոհ իրականացնել, և դրանով պայմանավորված հանձնարարել է օգնականներին և զինվորականներին  զբաղվել ՆԱՏՕ-ի համար կարևոր դաշնակցի՝ Թուրքիայի ոխերիմ թշնամի հանդիսացող քրդերին զենք մատակարարելու հարցերով:

Հարկ է նշել, որ Օբամայի կառավարության այս որոշումը հավանության է արժանացել նաև ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից: Սենթ-Լուիսում կայացած հեռուստաբանավեճի ժամանակ վերջինս հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում նա պատրաստ է զինելու  քրդական աշխարհազորայիններին: «Կդիտարկենք քրդերին զինելու հարցը: Քրդերը մեր լավագույն ընկերներն են Սիրիայում և Իրաքում»,- հայտարարել է Քլինթոնը:

Նա նաև հավելել է, որ չնայած որոշ քաղաքական գործիչներ Թուրքիային չվիրավորելու նպատակով զգուշավորություն են ցուցաբերում և քրդերին աջակցություն չցուցաբերելու կոչեր են անում, ինքը համոզված է, որ չափազանց կարևոր է ճանապարհ հարթել Իսլամական պետության ինքնահռչակ մայրաքաղաք հանդիսացող Ռաքքան ազատագրելու նպատակով, ինչն էլ հերթական հիստերիայի ալիքն է բարձրացրել Թուրքիայում:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս առնչությամբ հայտարարել է. «Այդ դեպքում ԱՄՆ-ը կվերածվի ահաբեկչությանն աջակցող երկրի: Մենք միայն ցանկանում ենք բարեկամաբար զգուշացնել, որ նրանք, ովքեր համագործակցում են ահաբեկիչների հետ, արդյունքում գործում են նրանց հետ համատեղ»:

Հարկ է նաև նշել այն հանգամանքը, որ քրդերի նկատմամբ դրական դիրքորոշում է ընդունել նաև ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: Չնայած նրան, որ վերջինս չի անդրադարձել քրդերին զինելու փաստին, այնուամենայնիվ, իր ելույթներից մեկում վերջինս նշել է, որ  ինքը «քրդերի մեծ երկրպագուն է» և հույս է հայտնել, որ թուրքերն ու քրդերը կարող են համախմբել ուժերն Իսլամական պետության դեմ:

«Դա լավ հնարավորություն կլիներ… Ես քրդական ուժերի մեծ երկրպագուն եմ: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ ունենք մեծ պոտենցիալ Թուրքիայի հետ հաջող հարաբերություններ կառուցելու համար: Հետևաբար, հրաշալի կլիներ, կարողանայինք համախմբել նրանց երկուսին»,- նշել է Թրամփը:

Սակայն, հաշվի առնելով քրդական ինքնավար մարզ ստեղծելու տեսլականը,  Թուրքիայի ու քրդերի շահերի որևէ համատեղման մասին խոսք լինել չի կարող:

Ամփոփելով կարելի է ասել, որ  Թուրքիայի և ԱՄՆ միջև հարաբերությունների լարվածության խորացման դեպքում Քրդական ինքնավարության ստեղծումը հավանաբար կդառնա իրողություն:  Չնայած թուրքական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին և քննադատությանը՝ ԱՄՆ քրդերին զենք մատակարարելու հանգամանքը  դեռևս կշարունակի կիրառել որպես մեթոդ Թուրքիային վերահսկողության տակ պահելու համար», եզրափակում է Armedia.am-ի հոդվածագիրը:

 

Tert.am

 

Արևմուտքում ռուս լրագրողներն աշխատում են ահավոր ճնշման տակ. Մարգարիտա Սիմոնյան 

Ռուս լրագրողներն Արևմուտքում աշխատում են տեղի իշխանությունների ահավոր ճնշման տակ: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Վերջինս պատասխանել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի կողմից «քարոզչությանը դիմակայելու» մասին բանաձևի ընդունումից հետո ռուսական ԶԼՄ-ների աշխատակիցների անվտանգության ապահովման մասին հարցին:
«Մեր լրագրողները սկզբից ի վեր աշխատում են ահավոր ճնշման տակ: Մեզ մոտ շատ արտասահմանցիներ են աշխատում, քանի որ մենք տարբեր լեզուներով ենք հեռարձակում, նրանց կանչում են դեսպանատներ, հարցաքննում են, սպառնում են, ճնշում են, արտաքսում են, ձերբակալում են և կալանավորում են: Դա վաղուց է սկսվել, շարունակվում է և շարունակվելու է: Եվ մենք շարունակելու ենք աշխատել, կարտաքսեն, նորից կգանք», - ասել է Սիմոնյանը: