Անվտանգության հարցերով եվրահանձնակատարը զգուշացրել է, որ Եվրոպան կհեղեղվի ահաբեկիչների նոր հոսքով
Անվտանգության հարցերով եվրահանձնակատար՝ Ջուլիան Քինգը հայտարարել է. «Եվրոպան պետք է նախապատրաստվի դիմակայելելու ահաբեկչության շատ ավելի լուրջ սպառնալիքին, քան նախկինում էր: Իրաքում շուտով կսկվեն մարտերը Մոսուլի համար, ինչից հետո բազմաթիվ եվրոպացի ահաբեկիչներ կվերադառնան իրենց հայրենիք»:
Հոկտեմբերի 18-ին գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցում, Եվրամիության պաշտոնյան նշել է.«Մոսուլի ազատագրումը կարող է հանգեցնել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների վերադարձին Եվրոպա »:
Թվում է, որ հաշվի առնելով Իրաքի կառավարության կողմից ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆրիական խմբավորման դեմ մղվող պայքարը, և ԻԼԻՊ-ի ճիրաններից Մոսուլն ազատագրելու նպատակով այդ քաղաքի վրա իրականացված ծանր հարձակումը, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները համոզված են, որ իրենց մութ հեռանկար է սպասվում : Քանզի եվրոպացի իլիպականները իրենց երկիր վերադառնալով կարող են ահաբեկչական ակտեր իրականացնել: Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերը, հատկապես 2015 թվականի հունվարին ու նոյեմբերին Փարիզում և 2016 թվականի մարտին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը և Գերմանիայում էլ իրականացած որոշ դեպքեր նման մտահոգության առիթ են տվել:
Եվրոպայի անվտանգության կենտրոնների զեկույցի համաձայն՝ հազարավոր եվրոպացիներ միացել են ծայրահեղական խմբերին: Եվրոպոլին կից ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը 2016 թվականի հուլիսի վերջերին հայտարարել է, որ ավելի քան հինգ հազար եվրոպացի մեկնել է Իրաք և Սիրիա, որպեսզի ԻԼԻՊ-ի շարքերում կռվելու նպատակով: 1700 հոգի արդեն վերադարձել է և դա նշանակում է, որ ԻԼԻՊ-ի շարքերում դեռ մնում են ավելի քան երեք հազար եվրոպացիներ»:
ԻԼԻՊ-ի կողմից ահաբեկչական սպառնալիքների ավելացման վերաբերյալ Եվրոպայի անվտանգության կառույցների ղեկավարների հայտարարություններում հակասական կետեր կան: Քանզի ԵՄ-ի խոշոր երկրներ Ֆրանսիան ու Բրիտանիան ԱՄՆ-ի ու իրենց արաբ դաշնակիցների հետ միասին նշանակալի դեր են ունեցել Սիրիայում ԻԼԻՊ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների ստեղծման մեջ:
Նրանց այդ կողմնորոշման արդյունքում փախստականների մեծ բանակ հայտնվեց Եվրոպայում և այժմ ԵՄ գերխնդիրը փախստականների հարցն է: Այդ երկրների վարած քաղաքականության մյուս հետևանքը եղավ եվրոպացի ահաբեկիչների վերադարձը իրենց հայրենիք: Նրանք չէին պատկերացնում, որ Սիրիայում գտնվող ահաբեկիչներին օգնելով այսօր իրենք կհայտնվեն ահաբեկչության վտանգի առջև: Փաստորեն այսօր եվրոպական պետությունները քաղում են Միջին Արևելքում իրենց ցանած ահաբեկչության սերմերի բերքը: Փորձը ցույց է տվել, որ ահաբեկչական խմբերն են նախաձեռնում ահաբեկչական հարձակումները, ուստի իրենք ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում ծրագրում են հարձակումը և այդ երկրների անվտանգության մարմիններն ու ոստիկանությունը չնայած կիրառած խիստ միջոցառումներին, հայտնվում են կատարված փաստի առջև ու չեն կարողանում կանխել նրանց քայլերը:
Ի դեպ Եվրոպայում ահաբեկչական քայլերը արդյունքն են եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի կողմից ահաբեկչությունը որպես գործիք օգտագործվելու և ահաբեկչությունը լավ ու վատ խմբերի բաժանվելու: