Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է պարտադրյալ մշակույթի դեմ պայքարելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39229-Իսլամական_Հեղափոխության_մեծարգո_առաջնորդը_կարևորել_է_պարտադրյալ_մշակույթի_դեմ_պայքարելու_անհրաժեշտությունը
Չորեքշաբթի Այաթոլլահ Խամենեին մի խումբ գիտնականների հետ հանդիպման ժամանակ ելույթում անդրադառնալով «Համաշխարհայնացումը» և «Համաշխարհային ընտանիքին» միանալու Իրանին ուղղված ամերիկացիների ու եվրոպացիների հրավերին նշել է .-«Արևմտյան երկրների կողմից համաշխարհային ընտանիքին միանալու հրավերը մերժելը չի նշանակում արտասահմանյան կապերի մերժում: Դա պետք է մեկնաբանել որպես պայքար` երկրի քաղաքականության, տնտեսության ու անվտանգության ոլորտներում գերհզոր ուժերի պարտադրյալ մշակույթի դեմ »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2016 08:46 Asia/Tehran
  • Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է պարտադրյալ մշակույթի դեմ պայքարելու անհրաժեշտությունը

Չորեքշաբթի Այաթոլլահ Խամենեին մի խումբ գիտնականների հետ հանդիպման ժամանակ ելույթում անդրադառնալով «Համաշխարհայնացումը» և «Համաշխարհային ընտանիքին» միանալու Իրանին ուղղված ամերիկացիների ու եվրոպացիների հրավերին նշել է .-«Արևմտյան երկրների կողմից համաշխարհային ընտանիքին միանալու հրավերը մերժելը չի նշանակում արտասահմանյան կապերի մերժում: Դա պետք է մեկնաբանել որպես պայքար` երկրի քաղաքականության, տնտեսության ու անվտանգության ոլորտներում գերհզոր ուժերի պարտադրյալ մշակույթի դեմ »:

Եվրամիության կողմից վերջերս հրապարակված հաղորդագրության վերաբերյալ որտեղ նշված է Իրանի հզոր պոտենցիալների մասին, մեծարգո առաջնորդն ասել է.-«Իրանի զարգացման, մարդկային և բնական ռեսուրսների վերաբերյալ խոսելն քարոզչական բնույթ չունի այլև դա իրականություն է, որը խոստովանել են նաև արևմուտքցիները»:

 Նա ընդգծել է.-«ԱՄՆ-ն անպայման  թշնամական կեցվածք կընդունի զարգացած իսլամական Իրանի համակարգի դեմ»:

Իրանի ժողովրդի փորձը ցույց է տվել, որ վերջին կես դարում գիտական և տնտեսական հետամնացության գլխավոր պատճառը  եղել է ԱՄՆ-ի միջամտությունների ու ընչաքաղցության հետևանքով: ԱՄՆ-ը միջուկային ծրագրի պատրվակով շրաջափակման ենթարկեց Իրանին և  սպառնաց ռազմական տարբերիկի կիրառմամբ: Երկար տարիներ ԱՄՆ փափագում էր Իրանի ժողովրդին ծնկի բերել, սակայն այսօր հասկացել է, որ շրջափակումներով ու ռազմական սպառնալիքներով  չի կարող իր նպատակներին հասնել: Իհարկե սա չի նշանակում որ ավարտվել է ԱՄՆ-ի թշնամությունը մեր դեմ: ԱՄՆ-ի կառավարությունը տարբեր պատրվակներով թշնամական քայլեր է ձեռնարկել Իրանի ժողովրդի դեմ, որը խորը վերք է առաջացրել հարաբերություններում»: 

ԱՄՆ-ը Իրանի դեմ տարբեր քայլեր է ձեռնարկում այդ թվում մշակութային ներթափանցում, գիտական զարգացման դեմ ուղղված քայլեր և Իրանի տնտեսական զարգացման խոչընդոտումը: Այս նպատակադրված քայլերը հստակ ուղերձ են հաղորդում այն է՝ ճանաչել մեր թշնամուն:

Թշնամու վերաբերյալ Իրանի ժողովրդի պատմական ճանաչողության հիման վրա է, որ  ԱՄՆ-ին չի կարելի վստահել: ԱՄՆ-ի վերցրած քայլերն Իրանի ժողովրդի տեսակետից  այն փորձաքարն է, որով հնարավոր է ճանաչել ԱՄՆ-ի պետայրերի իմպերյալիստական բնույթը: Ի հարկե ԱՄՆ-ի պետայրերի մոտ բացակայում են բարոյականությունն ու հավատքը: 

«Մոտ ապագայում զույգ թեկնածուներից մեկը դառնալու է այն երկրի նախագահը, որ համարվում է աշխարհի ամենաուժեղ լրատվամիջոցներն ու ամենամեծ թվով ատոմային զենքն ունեցող երկիրը».-նշել է հեղափոխության Մեծարգո Առաջնորդը:

«Միգուցե ոմանք  կարծում են թէ մի օր ԱՄՆ-ն կհրաժարվի  իր ագրեսիվ քայլերից, սակայն ոչ մի նաշան չկա դրա մասին»:

Ն Վ առաջնորդն անդրադառնալով աշխարհի ներկա խնդիրներին ու մատերյալիստական գաղափարախոսությանը նշել է.- «Աշխարհը մարդկային ու միջազգային հարցերում նոր ասելիքի ու խոսքի կարիք ունի» :