Լիբանանում նախագահի ընտրության խնդիրը կարգավորվում է
Լիբանանի Ալ-Մուստաքբալ շարժման առաջնորդ՝ Սաադ Հարին կողմ է նախագահի պաշտոնում Միշել Աունի ընտրությանը: Եվ հույս ա, որ այս երկրում պաշտոնական կառույցների գործունեությունը կկարգավորվի:
2014 թվականի մայիսին, Միշել Սուլեյմանի նախագահության շրջանն ավարտվելուց հետո, 13-րդ նախագահի ընտրության հարցը ձգձգվում էր:
Լիբանանում նախագահի ընտրությունը տեղի չի ունենում ժողովրդի ուղղակի քվեարկությամբ: Այդ երկրի խորհրդարանը վեցամյա ժամկետով ընտրում է մարոնական քրիստոնյա նախագահին:
Խորհրդարանի կողմից նախագահի ընտրությունը խնդիր չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ Լիբանանի խորհրդարանում մանդատները հավասար են բաժանվում մուսուլմանների ու քրիստոնյաների միջև և խորհրդարանում մեծամասնություն չի ձևավորվում :
Նման պայմաններում, քաղաքական հարցերը սովորաբար անլուծելի են մնում և անգամ ճգնաժամ է առաջանում: Օրինակ, 2008 թվականին Լիբանանում նախագահի ընտրության հարցը ներքին պատերազմի էր հանգեցնում և միայն լիբանանյան խմբավորումների միջև Քաթարի կառավարության միջնորդությամբ Միշել Սուլեյմանը նախագահ ընտրվեց:
2013 թվականին վարչապետի պաշտոնից Նաջիբ Միղաթիի հրաժարականից և Թամամ Սալամի այդ պաշտոնում նշանակվելուց հետո ևս կառավարության կազմավորումը 11 ամիս շարունակվեց այն պատճառով, որ համակարծություն չէր ձևավորվում խորհրդարանում:
Թամամ Սալամի կառավարության կազմավորումից մի քանի ամիս անց, Լիբանանում սկսվեց նախագահի ընտրության ճգնաժամը:
Միշել Սուլեյմանի տեղակալի ընտրության մասին խորհրդարանի առաջին նիստում, Սամիր Ջաջային չհաջողվեց թեկուզ սպիտակ քվեաթերթիկների չափ վստահության քվե հավաքել: Իսկ այդ թեմայով խորհրդարանի երկրորդից մինչև 45-րդ նիստերը քվորումի բացակայության պատճառով չկայացան: Այդպիսով Միշել Սուլեյմանի նախագահության շրջանի ավարտից 29 ամիս անցնելով, այդ պաշտոնը թափուր է մնացել:
Լիբանանի խորհրդարանում քվորումի բացակայության պատճառը նախագահի թեկնածու շուրջ տարաձայնությունն է: Լիբանանի Հեզբոլլահին հարող Մարտի 8 շարժումը Միշել Աունի թեկնածությունն էր առաջադրում, իսկ Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող Սաադ Հարիրիին հարող Մարտի 14 շարժումը դեմ էր նրա նախագահությանը:
Ներկա դրությամբ Մարտի 14 խմբավորումը նույնպես կողմ է Միշել Աունի նախագահությանը և թվում է, թե կարգավորման սեմին է գտնվում 29 ամիս շարունակված այս ճգնաժամը:
«Փոփոխություններ ու բարեփոխումներ» դաշինքի ղեկավար՝ Միշել Աունը Հեզբոլլահի դաշնակից է: