Դիմադրությունը Իսլամական զարթոնքի հարատևման երաշխիքն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39502-Դիմադրությունը_Իսլամական_զարթոնքի_հարատևման_երաշխիքն_է
Այսօր Բաղդադում մեկնարկել է Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գերագույն խորհրդի 9-րդ նստաշրջանը՝ Ֆորումի գլխավոր քարտուղար՝ Ալի Աքբար Վելայաթիի և իրաքցի պատասխանատուների ու քաղաքա-կրոնական այլ դեմքերի մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2016 15:38 Asia/Tehran
  • Դիմադրությունը Իսլամական զարթոնքի հարատևման երաշխիքն է

Այսօր Բաղդադում մեկնարկել է Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գերագույն խորհրդի 9-րդ նստաշրջանը՝ Ֆորումի գլխավոր քարտուղար՝ Ալի Աքբար Վելայաթիի և իրաքցի պատասխանատուների ու քաղաքա-կրոնական այլ դեմքերի մասնակցությամբ:

Նստաշրջանը հոկտեմբերի 23-ին կավարտի իր աշխատանքները: Աշխարհի 22 երկրի իսլամական կրոնագետներ  մասնակցում են Բաղդադի նիստին,որոնց մեծ մասը սուննիներ են ,իսկ մնացածը շիաներ և իսլամական երկրների այլ  դավանանքներին պատկանող խմբեր:

Իսլամական զարթոնքի համաշխարհային Ֆորումը կազմվել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի նախաձեռնությամբ:

Նիստում ունեցած ելույթում Վելայաթին  ասել է.«Իսլամական զարթոնքի մեկնարկից անցնում է ավելի քան հինգ տարի: Իսլամական զարթոնքի թշնամիները նույնիսկ թաքֆիրական խմբեր ստեղծելու և անջատողական նախագծեր մշակելու միջոցով  չեն կարողացել իրագործել այս մեծ ալիքի սանձմանն ուղղված իրենց նախագծերը:

Իսլամական զարթոնքը 2011 թվականին սկիզբ առավ Եգիպտոսից ու Թունիսից` հայտնվելով բազում դժվարությունների առջև:

Որոշ երկրներ,որտեղ  ձևավորվեց  Իսլամական զարթոնքը անգիտակցաբար հույսեր փայփայելով տիրակալական համակարգի խոստումների հետ, շեղվեցին Իսլամական զարթոնքի ճշմարիտ ուղուց և դարձյալ  արևմտյան երկրներին հնարավորություն ընձեռեցին տնօրինելու  հեղափոխական երկրների ճակատագիրը :

Տարածաշրջանում Իսլամական զարթոնքի երաշխիքը հանդիսացող Իսլամական Դիմադրության շարժումը վերջին տարիներին ակնառու հաջողություններ է արձանագրել մասնավորապես Պաղեստինում, Սիրիայում ,Եմենում ու Իրաքում: Պաղեստինում  Երուսաղեմի Ինթիֆադայի շրջանակում Իսլամական զարթոնքը  Սիոնիստական ռեժիմին իր «տեղն է դրել»:

Սիրիայի , Իրաքի և Եմենի ժողովուրդները Իսլամական Դիմադրության շնորհիվ պահպանել են Իսլամական զարթոնքը: Նրանք լայն մասնակցություն բերելով ահաբեկչության և միջամտւթյուններ իրականացնող պետությունների դեմ պատերազմին, նպաստել են Իսլամական զարթոնքի առաջընթացին:

Արևմտյան Ասիայում արաբական հետադիմական  ու տիրակալական   համակարգը ահաբեկչական խմբեր ստեղծելով նպատակ ունի ճնշել Իսլամական զարթոնքը, բայց Սիրիայի, Իրաքի  ու Եմենի ժողովուրդների սխրագործությունը ձախողման է մատնել այդ սադրանքը:

Ահաբեկիչների ու ոտնձգություններ իրականացնող երկրների դեմ հիշյալ երեք երկրի ժողովրդի արձանագրած հաջողությունը Իսլամական Դիմադրության շնորհիվ է: Իսլամական Դիմադրության առանցքի ամրապնդումը, ժողովրդի զգոնությունն ու հեղափոխական գործունեությունը, Իսլամական աշխարհի կրոնագետների ակտիվ գործունեությունը, հիմնական դերակատարություն ունեն իսլամական զարթոնքի առաջընթացում:

Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար՝ Ալի Աքբար Վելայաթիի խոսքերով՝  Մահմեդական Իսլամի արժեքների վերականգնումը տարածաշրջանի  խնդիրների լուծման միակ ելքն է,քանզի շատերն են աչք հառել այս տարածաշրջանի վրա: Արևմտյան ու արաբական շատ երկրներ և  Սիոնիստական ռեժիմը թաքֆիրական գաղափարները դարձրել են գործիք իրենց նպատակների իրագործման համար: