Տարածաշրջանի իսլամական զարթոնքը գտնվում է ծաղկման ճանապարհին
Բաղդադում կայացած Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումի գերագույն խորհրդի 9-րդ նստաշրջանը, հրապարակելով մի հաղորդագրություն, ավարտեց իր աշխատանքը:
Հաղորդագրությունն անդրադարձել է տարածաշրջանի երկրների, այդ թվում Իրաքի , Սիրիայի , Եմենի ու Պաղեստինի իրադարձությունների քննարկմանը: «Իսլամական զարթոնքի շարժումը գտնվում է ծաղկման ճանապարհին»,ասված է հաղորդագրության մեջ:
Իսլամ աշխարհի կրոնագետներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, կիրակի երեկոյան Բաղդադում գումարած նիստում հրապարակել են եզրափակիչ հաղորդագրություն, որում ընդգծել են ,որ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի գլխավորությամբ և իսլամական արժեքների շնորհիվ, իսլամական զարթոնքը, ծաղկում է ապրում:
Անդրադառնալով իսլամական զարթոնքի կասեցմանն ուղղված Սիոնիստական ռեժիմի զուր ջանքերին, հաղորդագրության մեջ ասված է, որ չնայած այդ ջանքերին , իսլամական զարթոնքն օրըստօրե կատարելագործվում և առաջ է ընթանում:
Իսլամական զարթոնքի համաշխարհային ֆորումը ձևավորվեց մոտ վեց տարի առաջ` Իրանում, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի նախաձեռնությամբ:
2011 թվականին երբ հյուսիսային Աֆրիկայում և արևմտյան Ասիայում մեկնարկեց Իսլամական զարթոնքը, ֆորումի ու կենտրոնի ձևավորումը դարձավ անհրաժեշտություն` Իսլամ աշխարհի թշնամիների սադրանքները լուսաբանելու և ժողովրդական շարժումները առաջնորդելու համար: Իրանի գերագույն առաջնորդի ցուցումներով, իսլամական զարթոնքը տարածաշրջանի երկրներում, այդ թվում` Իրաքում, Սիրիայում,Բահրեյնում ,Եմենում ու Պաղեստինում հարատևում է:
Իսլամական միասնությունն ու գիտակցությունը իսլամական զարթոնքի հարատևման երկու հիմնական ռազմավարություններն են, որոնք օգնում են պայքարել այս ժողովրդական շարժման նկատմամբ թշնամիների ավերիչ քայլերի դեմ:
ԻԼԻՊ-ի դեմ պատերազմի առաջնագծում գտնվող Իրաքում կայացած Իսլամական զարթոնքի նիստն ապացուցեց, որ իսլամական երկրները թշնամիների սադրանքներից կպաշտպանեն այդ երկրին:
Բաղդադյան նիստին մասնակցած 22 երկրի կրոնագետները միաձայն պաշտպանեցին Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը և զավթիչ ու ոտնձգիչ երկրների դեմ Պաղեստինի ու Եմենի ժողովուրդների պայքարը:
Իսլամ աշխարհի թշնամիները տարբեր միջոցներով փորձում են ճեղքվածք առաջացնել իսլամական երկրների միջև: Այս շրջանակում նրանք աշխարհի տարբեր երկրներից արտասահմանցի ահաբեկիչների համար ճանապարհ հարթեցին Սիրիա և այնուհետև Իրաք մուտք գործելու համար:
Պատերազմի առաջնագծում Իրաքի ժողովրդի ներկայությունը, թաքֆիրական ահաբեկիչների ու նրանց արտասահմանցի հովանավորների գործողությունների նկատմամբ Սիրիայի ժողովրդի վեցամյա դիմադրությունը, չնայած Սաուդյան Արաբիայի հակամարդկային պատերազմական ոճրագործությանը , անկախ ու ժողովրդավարկան պետություն ունենալու Եմենի ժողովրդի ցանկությունը, Իսրայելի օկուպացիայի դիմաց Պաղեստինի ժողովրդի ինթիֆադան վկայում են տարածաշրջանում իսլամական զարթոնքի հարատևման մասին: Իսլամական զարթոնքն ուղղորդվում է Իսլամական հեղափոխության գաղափարախոսությամբ: