Բաքվում ձերբակալվում են Նուրչիներ շարժման հեևորդները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39787-Բաքվում_ձերբակալվում_են_Նուրչիներ_շարժման_հեևորդները
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքներում շարունակվում են Ֆաթոլլահ Գյուլենի ղեկավարած «Նորչի» շարժման հետևորդների ձերբակալությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2016 08:40 Asia/Tehran
  • Բաքվում ձերբակալվում են Նուրչիներ շարժման հեևորդները

Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքներում շարունակվում են Ֆաթոլլահ Գյուլենի ղեկավարած «Նորչի» շարժման հետևորդների ձերբակալությունները:

Հոկտեմբերի 24-ին, Ադրբեջանի անվտանգության ուժերը հարձակվելով  շարժման հետևորդների բնակարանների վրա, առգրավել են նրանց կրոնական գրքերն ու պարբերականները:

Ադրբեջանում Նորչիների դեմ գործողություններն իրականացվում են  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայեբ Էրդողանի պահանջով: 

Ադրբեջանում Գյուլենի հետևորդների շարժման դեմ ճնշումները վկայում են որ այդ երկրի կառավարությունը կախվածության մեջ է Թուրքիայից և ենթարկվում է Անկարայի կամքին: 

Գյուլենի շարժումը ճնշելու պատրվակով, Ադրբեջանի կառավարությունը ձերբակալում և կալանքի է ենթարկում  իշխանության ընդդիմադիրներին:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, էրդողանի պահանջով Բաքվի իշխանությունները այդ երկրում փակեցին ANS հեռուստակայանը և Կովկասի համալսարանը:  Ձերբակալվեցին Ֆաթոլլահ Գյուլենի շարժմանը կապված մի խումբ ակտիվիստներ : 

Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի խորհրդարանի որոշ թվով պատգամավորներ և կառավարության կազմի անդամներ կապված են գյուլենական շարժմանը: 

Ֆոադ Ուղուրը «Հաբեր 7»-ում գրել է, որ Էրդողանի պահանջով Ալիևի կառավարությունը սկսել է բացահայտել Նուրչիների շարժման գործունեությունը:

Ֆոադ Ուղուրը գրել է, որ Նուրչիները ունեն ավելի քան 3000 կենտրոններ, որոնք աշխատում են «Նուր» անվան ներքո : Կենտրոնների  մեծ մասը տեղակայված են Բաքվում:  

Ֆոադ Ուղուրը հայտարարել է, որ գյուլենական շարժումը ներթափանցել է Ադրբեջանի նավթային «Սոքար» կառավարական ընկերություն , ռազմական կառույց  և ներքին գործերի նախարարություն և եթե Թուրքիայում հեղաշրջումը հաջողությամբ ավարտվեր, ապա նրանք Բաքվում ևս կսկսեին իրենց գործունեությունը: 

Ասվում է, որ  Կովկասյան և Միջին Ասիայի հանրապետությունների անկախանալուց հետո, Նորչիների շարժումը ներթափանցեց այդ երկները: Իսկ  2003 թ.-ին Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո, Նուրշիների շարժումը  Կովկասյան և Միջին Ասիայի հանրապետություններում ավելի ուժեղացավ:

Այդ շարժումը դպրոցներ կառուցելով և կրթական նպաստներ հատկացնելով երկարատև նպատակներ է հետապնդում: 

Քաղաքական, հասարակական և ռազմական ոլորտներում գյուլենական շարժումը վերջերս Ադրբեջանում վերածվել հզոր գործոնի, սակայն Էրդողանի և Գյուլենի միջև առաջացած անհամաձայնությունների հետևանքով Նուրչիների ազդեցությունը Բաքվում նվազել է: