"Amnesty International"-ը քննադատել է ԻԼԻՊ-ի դեմ ամերիկյան կոալիցիայի գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39946-amnesty_international_ը_քննադատել_է_ԻԼԻՊ_ի_դեմ_ամերիկյան_կոալիցիայի_գործունեությունը
կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ 2014 թվականի սեպտեմբեր ամսից Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ ամերիկյան կոալիցիայի հարձակումների հետևանքով զոհվել է շուրջ 300 խաղաղ քաղաքացի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2016 08:24 Asia/Tehran

կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ 2014 թվականի սեպտեմբեր ամսից Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ ամերիկյան կոալիցիայի հարձակումների հետևանքով զոհվել է շուրջ 300 խաղաղ քաղաքացի:

"Amnesty International" կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի հետազոտությունների հարցերով տեղակալ Լին Մաըլուֆն ընդգծել է, որ փաստերի համաձայն,  այդ հարձակումների ժամանակ կոալիցիայի ուժերը թերացել են խաղաղ բնակչությանը նվազագույն վնաս պատճառելու ուղղությամբ զգուշավոր քայլեր ձեռնարկելու հարցում:

Նրա ընդգծմամբ, հարվածների մի մասը հավանաբար անհամաչափ, չափից ավելի սաստիկ   կամ  աննպատակ են եղել:

2011 թվականին արաբական գարնան սկսվելուց հետո, ԱՄՆ-ն իր արևմտյան ու արաբ դաշնակիցների և Թուրքիայի  ընկերակցությամբ, ծավալուն գործողություններ սկսեց` իր տարածաշրջանային նպատակներն իրականացնելու և  Սիրիայի օրինական կառավարության կործանման նպատակով:

Արևմուտքը ահաբեկչական զինված խմբեր ստեղծելով ու նրանց հովանավորելով. փորձեց  կործանել Սիրիայի օրինական կառավարությունը: Այս ժամանակահատվածում ԻԼԻՊ ահաբեկչական խումբը վայելեց Արևմուտքի, արաբների ու Թուրքիայի լայն հովանավորությունը և 2014 թվականին կարողացավ ընդարձակ տարածքներ գրավել Սիրիայում ու Իրաքում: Սակայն Մոսուլ քաղաքի գրավումից և Իրաքի կառավարության կործանման համար գործադրված ջանքերից հետո, ԱՄՆ-ն 180 աստիճան շրջադարձ կատարելով, 60 երկրի մասնակցությամբ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա ստեղծեց: Հակասությոն ը կայանումէ  նրանում, որ Վաշինգտոնը Միջին Արևելքում իր նպատակների իրագործման համար ահաբեկիչներին լավ ու վատ տեսակների բաժանելով, գործնականում ԻԼԻՊ-ի ձևավորման ու հզորացման ուղղությամբ գլխավոր դերակատարություն ունեցավ: Միևնույն ժամանակ թեև ԱՄՆ-ն գլխավորում է ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիան, սակայն այդ ուղղությամբ նրա  անկեղծությունը կասկածելի է: Հարկ է նշել, որ 2015 թվականին բացահայտվեցին օդային ճանապարհով ԻԼԻՊ-ի համար ԱՄՆ-ի լոգեստիկական օժանդակությունների փոխանցման մի քանի դեպքեր:

Թեև ԻԼԻՊ-ը Սիրիայի օրինական կառավարության դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում Սաուդյան Արաբիայի ծնունդն է համարվում, սակայն ամերիկացիներն այսօր ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հավակնություն ունեն: Արդյոք ԱՄՆ-ն ցանկանում է ոչնչացնել ԻԼԻՊ-ը, թե ձգտում է  նրա ուժը սահմանափակել և նրան պահպանել իր տարածաշրջանային նպատակների իրականացման համար: Իրականությունն այն է, որ ամերիկացիներն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում անկեղծ չեն: Օրինակ  վերջերս Դեր Զորի օդանավակայանի մերձակայքում Սիրիայի բանակի դիրքերի դեմ իրականացված ավիահարվածն իրականում ԻԼԻՊ-ի հարձակման համար ճանապարհ հարթեց: Միևնույն ժամանակ ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի ավիահարվածները շատ դեպքերում անազդեցիկ են և խաղաղ բնակչության զոհվելու պատճառ են դառնում, ինչի դեմ բողոքել է "Amnesty International" կազմակերպությունը:  ԻԼԻՊ-ի հարցն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի գլխավոր թեմաներից է դարձել: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ բանավեճերի ժամանակ բազմիցս  ակնարկել է ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դերակատարությանը: