Մամուլի տեսություն  28-10-2016 
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i40276-Մամուլի_տեսություն_28_10_2016
ՆԱՏՕ-ի  AWACS հետախույզ ինքնաթիռները միացել են  ԻԼԻՊ-ի դեմ գործողություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 16:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  28-10-2016 

ՆԱՏՕ-ի  AWACS հետախույզ ինքնաթիռները միացել են  ԻԼԻՊ-ի դեմ գործողություններին:

 

Շարղ

Քայլեր ուղղված ԻԼԻՊ-ի ոչնչացմանը

Սիրիայում ու Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպիական կոալիցիայի գործունեությունից անցնում է ավելի քան երկու տարի։ Կոալիցիա, որ Միջազգային Ներում կազմակերպության հայտարարությամբ՝  Սիրիայում իրականացրած 11 հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 խաղաղ բնակիչ։ Իհարկե այդ հարձակումները նաև նպաստել են երկու երկրում ԻԼԻՊ-ի տերիտորիայի սահմանփակվելուն: Վաշինգտոնի  խնդրանքով ՆԱՏՕ-ն սկսել է իր համագործակցւոթյունը ԻԼԻՊ-ի դեմ։ ԱՄՆ-ն բազմիցս դիմել է ՆԱՏՕ-ին ԻԼԻՊ-ին դեմ մղվող պայքարում աջակցություն ստանալու համար։ ՆԱՏՕ-ի ղեկավարները սույն թվականի հուլիսին համաձայնեցին իրենց Ավաքս տիպի հետախուզության ինքնաթիռներով աջակցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային:  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Ենս Ստոլտենբերգը երեքշաբթի օրն ասել է.-«Մենք որոշել ենք անմիջական աջակցություն ցուցաբերել միջազգային կոալիցիային` ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Մենք պայմանավորվել ենք, որ հեռահար ռադարային հայտնաբերման AWACS համակարգերով անմիջական աջակցություն ցուցաբերել կոալիցիոն ուժերին»:

Նրա խոսքով՝  ՆԱՏՕ-ի առաջին հետախուզական թռիչքն իրականացել է հոկտեմբերի 20-ին: ՆԱՏՕ-ն առաջին հերթին Գերմանիայում տեղակայված  AWACS տիպի հրթիռները տեղափոխեց Թուրքիայի Կոնիա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա:  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Ենս Ստոլտենբերգը անդրադառնալով ԻԼԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի ուժերի հետ համագործակցության նշանակությանն ասել է.«ՆԱՏՕ-ի գործողությունները սահմանափակվելու են միայն տեղեկությունների մշակմամբ: Մենք կոալիցիայի ուժերի հետ կհամագործակցենք հետախուզական ու տեղեկատվական աշխատանքներով»,ասել է նա:

Չնայած ԱՄՆ-ն պահանջում է Ավաքս հետախույզ ինքնաթիռներ օգտագործել ԻԼԻՊ-ի դեմ,բայց Գերմանիայի կառավարությունը դեմ է ,որ այդ հրթիռները Սիրիայի ու Իրաքի երկնքում թռիչք կատարեն,քանզի նման ինքնաթիռների ներկայությունն ավելի կբարդացնի տարածաշրջանի իրավիճակը:  

 

 

 

Galatav.am

ԱՄՆ-ը չափազանց թույլ է մեր անհանգիստ աշխարհում կարգուկանոն հաստատելու համար 

«Անկախ նրանից, Թրամփը կհաղթի, թե կպարտվի, ԱՄՆ-ն երբեք այդքան թերահավատ չի եղել աշխարհում իր եւ իր ունեցած դերի նկատմամբ»,-գրում է Die Welt-ի թղթակից Միխայել  Շտյուրմերը:

«Եվրոպացիները փորձում են գտնել հարցի պատասխանը՝ ո՞ր երկիրը, եթե ոչ ԱՄՆ-ն, կարող է ապագայում ստանձնել առաջատարի դերը, կարելի՞ է արդյոք հիմնվել պատմական ավանդույթների, համաձայնագրերի եւ խոստումների վրա, մի՞ թե՞ այդ մասնատված երկիրն այն հին Ամերիկան է, որը 7 տասնամյակ առաջ փրկեց հին աշխարհը`անցնելով փշոտ ճանապարհ եւ ստեղծելով լիբերալ աշխարհակարգ»,-հարց է ուղղում հոդվածագիրը:

«ԱՄՆ-ի ներկայիս նախընտրական արշավը մերկացնում է տասնամյակներով կուտակված խնդիրները, ճեղքերն ու հակամարտությունները. սկսվել է գլոբալացման, թվային տեխնոլոգիաների, համընդհանուր ապակողմնորոշվածության գրոհը»:

«Թրամփը կպարտվի, եթե անակնկալ ոչինչ տեղի չունենա: Սակայն նրա շփոթեցնող քարոզի արձագանքը դեռ երկար կհնչի՝ պառակտելով ազգին եւ թուլացնելով Ամերիկան: Ատելությունը եւ թշնամանքը կմնան»,-գրում է հեղինակը:

«Հիլարի Քլինթոնը  պետք է բարդ մարտահրավեր հաղթահարի՝ հաշտեցնելով երկրին սեփական քաղաքացիների եւ գլոբալացման անշրջելի տրամաբանության հետ: Նա պետք է դառնա եւ բուժակ, եւ խաղաղապահ. այդ երկու պատվատիտղոսները դժվարությամբ են տրվել: Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հակամարտությունների դեպքում Քլինթոնը պետք է գործի ինչպես բազե, սակայն առաջին հերթին միջազգային քաղաքական շրջանակներին մտահոգում է այն հարցը, թե արդյո՞ք չի հիվանդացել ամերիկյան ժողովրդավարությունն անբուժելի եւ ներքին վարակիչ հիվանդությամբ»:

«Ամերիկյան ճգնաժամն ամբողջ աշխարհի ժողովրդավարության ճգնաժամն է: Այն, ինչ այսօր թվում է վերահաս աղետի նախազգացում, վաղը կարող է ավարտվել ճգնաժամերով եւ պատերազմներով»,-եզրափակում է Die Welt-ի հոդվածագիրը:

 

Աղբյուր՝ Die Welt 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

---  

News.am

 

Բնական գազի ներմուծումը Հայաստան ու դոլարի փոխարժեքը

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրի բացասական սալդոն տարեկան կտրվածքով նվազել է 264 մլն դոլարով, կամ գրեթե մեկ հինգերորդով։ Փաստն իհարկե դրական է։ Առավել եւս, որ այն հիմնականում կապակցված է արտահանման աճի հետ։ Չնայած իր ազդեցությունն է ունեցել նաեւ ներմուծման անկումը։ Եվ այսպես արտահանումն աճել է 197․5 մլն դոլարով (կամ 18․0 տոկոսով), իսկ ներմուծումը կրճատվել է 66․7 մլն դոլարով (2․8 տոկոսով)։

Բնական գազի վրա, որը ներմուծման ծավալով առաջատար է, երկու գործոն է անդրադարձել։ Ըստ Հայաստանի մաքսատան տեղեկությունների՝ ուսումնասիրված ժամանակաշրջանում ռուսական գազի մատակարարումների ֆիզիկական ծավալը նվազել է մոտ մեկ քառորդով։ իսկ ահա մաքսային արժեքով անկումը գերազանցել է 45 տոկոսը։

Բանն այն է, որ ուսումնասիրվող հինգ տարիներին ռուսական բնական գազի մաքսային գինը նվազել է հազար խորանարդ մետրի դիմաց 219 դոլարից մինչեւ 160 դոլար, այսինքն գրեթե 1․4 անգամ։ Մեր հաշվարկներով, հունվար- հունիս ամիսներին մատակարարվող ռուսական գազը մոտավորապես 48 մլն դոլարով էժան է եղել, քան բազային տարվա համապատասխան ժամանակահատվածում։

Բայց հաշվի առնենք, որ վերջին տարիներին ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի համեմատ բազմակի թուլացել է։ Դրա համար էլ ռուբլով վերահաշվարկելով ՝ վերեւում նշված գումարը չի կրճատվել, այլ հակառակը՝ ավելացել է ավելի քան մեկ քառորդով։ Այս կապակցությամբ շատերի մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ է Հայաստանում ԱՄՆ դոլարի ամրապնդման գործընթացը զսպվում։ Պատասխանն այն է, որ ցանկացած տնտեսական երեւույթ, նույնիսկ դրական, չի խուսափում բացասական հետեւանքներից։

Ռուսաստանում արտարժույթի հետ կապված իրավիճակը միանշանակ չէ։ Մի կողմից կապիտալի արտահոսքը երկրից, ըստ պաշտոնական տեղեկությունների, նկատելիորեն նվազել է։ Ըստ գնահատականի, ընթացիկ տարում այն չի գերազանցի 15 մլրդ դոլարը (երկու տարի առաջ այն կազմել էր 153 մլրդ դոլար)։ Ռուսաստանի արտաքին առեւտրում պրոֆիցիտը հունվար – սեպտեմբերին, չնայած տարեկան կտրվածքով  կրճատվել է գրեթե 1․9 անգամ, բայցեւայնպես կազմում է 63․1 մլրդ դոլար։

Բայց մյուս կողմից էլ վերջին տարիներին նկատելիորեն կրճատվել են ուղիղ օտարերկրյա ներդրումները

Դոլարի ամրապնդման բոլոր առավելություններն ու թերությունները թվարկելն իմաստ չունի։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր, ըստ իր տնտեսության առանձնահատկությունների, արժութային շուկայում ընտրում է քաղաքականության օպտիմալ տարբերակը։ Իսկ Հայաստանի համար, մի շարք պատճառներով, ցանկալի է որոշակի կայունություն այդ ոլորտում։