Համատեղ քայլերի ծրագրի գործընթացը և արևմուտքի խափանարարությունը
Հրապարակվել է Համատեղ քայլերի ծրագրի վերաբերյալ Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի զեկույցը :
Կիրակի օրը խորհրդարանում ընթերցված զեկույցում ասված է.-«Համատեղ քայլերի ծրագրի շրջանակում Իրանը կատարել է իր բոլոր պարտավորությունները կապված որոշ ժամանակավոր սահմանափակումների և տարբեր ոլորտներում վստահություն փոխանցող քայլերի հետ: Սակայն ԱՄՆ գործադիր մարմիններն այնքան էլ մեծ ցանկություն չունեն իրականացնել համաձայնությամբ սահմանված իրենց պարտականությունները»:
Համատեղ համապարփակ ծրագրի իրագործման գործընթացում անցկացված քննարկումներում պարզվում է, որ ԱՄՆ կառավարության կողմից թերացման 11 դեպք է գրանցվել և շրջանցելով Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը, Վաշինգտոնն Իրանի դեմ նոր շրջափակումներ ու սահմանափակումներ է կիրառել:
Այս զեկույցի հրապարակմանը զուգահեռ , ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն՝ Յուկիա Ամանոն շաբաթ օրը հայտարարել է.«Իրանը կատարել է միջուկային համաձայնության շրջանակում ստանձնած իր բոլոր պարտավորությունները»:
Միջուկային ծրագրի հետ կապված շրջափակումների վերացումը երկու կողմ ունի: Առաջինը՝ այդ շրջափակումների ամբողջական ենթակառույցների վերացումն է, երկրորդը` գործնական դաշտում դրանց վերացումը:
Միջուկային հարցի հետ կապված բանաձևերի չեղարկման արդյունքում վերացան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված հակաիրանական շրջափակումները:
Այնուամենայնիվ ԱՄՆ պաշտոնատարների դիրքորոշումներն ու հայտարությունները ցույց են տալիս,որ նրանք փորձում են շարունակել Իրանի դեմ ուղղված ճնշումներն ու շրջափակումները:
Սպիտակ Տունը հայտարարում է,որ սեղանի վրա դրված են հետևյալ երեք տարբերակները՝ Իրանի հրթիռային կարողությունը, ամերիկյան տեսակի ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների հարցերը:
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Համատեղ քայլերի ծրագրի իրագործումից մեկ օր անց մի հաղորդագրություն հրապարակելով տեղեկացրեց, որ Իրանի հրթիռային ծրագրի պատճառով նոր անձանց ու նոր ընկերությունների անուններ են ավելացրել հակաիրանական շրջափակումների ցուցակում:
Այս բնագավառում հաջորդ քայլը եղավ Իրան այցելող եվրոպացիներին վիզա տրամադրելու հարցում խիստ օրենքների սահմանումը:
Երբ Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրվեց Համատեղ քայլերի ծրագիրը , Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլա Խամենեին պատասխանելով այս ծրագրի մասին ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի նամակին, ընդգծեց, որ պետք է ուշադիր լինել համաձայնագրի բովանդակության նկատմամբ, այն իրագործել օրինական ճանապարհով և փակել դիմացի կողմի հավանական խափանարարությունների ճանապարհը:
Իրանի խորհրդարանը և ազգային անվտանգության գերագույն խորհուրդը իրենց աշխատանքային օրակարգում ներառել են նոր ռազմավարություններ: Իրանի իսլամական խորհրդարանի ընդունած որոշման համաձայն , երկրի ԱԳ նախարարությունը պարտավոր է յուրքանչյուր երեք ամիսը մեկ անգամ Համատեղ քայլերի ծրագրի վերաբերյալ զեկույց ներկայացնել խորհրդարանին: Իսկ արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովը պետք է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Համատեղ քայլերի ծրագրի իրագործման գործընթացի վերաբերյալ զեկույց ներկայացնի խորհրդարանի դռնբաց նիստին: