Մամուլի տեսություն 01-11-2016
Մոսուլում ԻԼԻՊ-ի պարտությունից հետո ինչպե՞ս է լինելու իրավիճակը:
Ջամե ջամ
Մոսուլի անորոշ ապագան առանց ԻԼԻՊ-ի
Իրաքում,հատկապես Մոսուլում ներքին ,տարածաշրջանային ու միջազգային բոլոր ուժերի նպատակն է՝ ոչնչացնել ԻԼԻՊ-ին: Մոսուլում ԻԼԻՊ-ի պարտությունից հետո ինչպե՞ս է լինելու իրավիճակը: Իրաքում բանակի , ժողովրդական և փեշմերգա ուժերի միջև կա համադրվածություն,որն ուղղված է Մոսուլի ազատագրմանը: Չնայած 15 օր անցել է Մոսուլի ազատագրմանն ուղղված գործողություններից,բայց քաղաքը և ԻԼԻՊ-ի ռազմաբազաները մնում են նույնը:Իսկ միջազգային բեմի դերակատարներն են Թուրքիան, Իրանը և Սաուդյան Արաբիան ,որոնք հակասական շահեր ունեն: Միջազգային բեմում ԱՄՆ-ն որպես պասիվ դերակատար Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի խաղաքարտերով փորձում է խորացնել ճգնաժամը և նույնիսկ մասնատել Իրաքը: Թուրքիան և Արաբիան փորձում են ապակայունացնել Քուրդստանը, իսկ արևմուտքի նպատակն է՝ Մոսուլն ազատագրվելուց հետո, իրականացնել Իրաքի մասնատման սցենարը: Իրաքի բանակը և ժողովրդական ճակատը կարող են նշանակալի դերակատարություն ունենալ երկրում և կանխել տարածաշրջանային ու վերտարածաշրջանային դերակատարների պլանների իրագործումը:
---
«Իրան» օրաթերթ
Բայդենը Թրամփի դեմ է հանդես եկել
Երբ ընդամենը մեկ շաբաթ է մնացել ԱՄՆ նախագահական ընտրություններին, այդ երկրի Դեմոկրատական կուսակցության ավագ ղեկավարները խստորեն դեմ են հանդես գալիս Թրամփի դիրքորոշումներին: Այդ գործընթացը կշարունակվի մինչև նույեմբերի 8-ը: ԱՄՆ փոխնախագահ՝ Ջո Բայդենը հստակեցրել է.«Թրամփը հարցականի տակ առնելով Ռուսաստանի ներգրավվածությունը հաքերիների հարցում, փաստորեն թուլացրել է ԱՄՆ հետախուզական ծառայության պաշտոնյաների դիրքը»: Հիլ թերթը գրել է,որ Թրամփը բազմիցս հերքել է ԱՄՆ հետախուզության կառույցների այն զեկույցը,որը հաստատել է,թե Քլինթոնի դեմ վերջին կիբեր հարձակումներն իրականացել են ՌԴ-ի կողմից: Բայդենը «Սի Բի Էս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է,թե Թրամփը շողոքորթելով Պուտինին հայտարարել է,թե որտեղից գիտեք ,որ դա ՌԴ նախագահի ձեռքի գործն է»:
---
Armenpress.am
Վրացագետը Հայաստանի համար օգտակար է համարում ռուս-վրացական հարաբերությունների ճգնաժամից դուրս գալը
«Վրացական երազանք» կուսակցությունը, Վրաստանի խորհրդարանում ունենալով սահմանադրական մեծամասնություն,իրավասու կլինի ինքնուրույն կառուցելու երկրի ներքաղաքական իր ծրագրերը և արտաքին քաղաքականության մեջ լուծելուխնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքով Վրաստանի իշխանությունն ամբողջությամբ այդ կուսակցության ձեռքերում է: Վրացագետի ներկայացմամբ, իշխող կուսակցության պատասխանատվությունը բավականին լուրջ է լինելու: Անդրադառնալով Վրաստանի արտաքին քաղաքականությանը, ՋոնիՄելիքյանը կարծիք հայտնեց, որ գերակշռողը կլինի եվրատլանտյան ուղին, սակայն զուգահեռ կշարունակենհարաբերությունները լավացնել նաև ՌԴ-ի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ: «Հայաստանի համար շատ օգտակար կլինի, որ ռուս-վրացական հարաբերությունները ճգնաժամի մեջ չլինեն: «Վրացական երազանք»-ի կողմից փորձեր են արվելու շարունակելու ռուս-վրացական հարաբերությունների բարելավման քաղաքականությունը: Իմ կարծիքով` նախկինում այն ինչ-որ չափով սահմանափակ էր, քանի որ կոալիցիայի մեջ կային այլ կուսակցություններ, որոնք ունեին այլ տեսակետներ ռուս-վրացական հարաբերությունների նկատմամբ: «Վրացական երազանք»-ի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլին է, ով կողմնակից է ավելի լայն և խորը ռուս-վրացական հարաբերությունների»,- նշեց Ջոնի Մելիքյանը: Վրացագետի դիտարկմամբ,այս պահին այդ հարաբերություններում դեռ պահպանվում են քաղաքական խնդիրները, որոնք երկարաժամկետ հատվածում չեն լուծվի:
Tert.am
Գյուլենը Թուրքիայի համար նույն նշանակությունն ունի, ինչ Ուսամա բեն Լադենն ԱՄՆ-ի համար. թուրք նախարար
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրի ազգային հետախուզության կոմիտեի ձեռք բերած տվյալների համաձայն՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը պատրաստվում է ԱՄՆ-ից այլ երկիր փախչել: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:«Մենք ունենք տվյալներ, որոնց համաձայն Գյուլենը կարող է փախչել Կանադա, Բրազիլիա, Բելգիա, Նորվեգիա կամ մեկ այլ երրորդ երկիր, այս տեղեկությունները հայտնել ենք նաև մեր ամերիկացի գործընկերներին», - հայտարարել է նախարարը: Բոզդաղը նաև ասել է, որ Գյուլենը Թուրքիայի համար ունի նույն նշանակությունը, ինչ Ուսամա բեն Լադենն ԱՄՆ-ի համար: «Ֆեթուլլահ Գյուլենը մեզ համար ունի նույն նշանակությունը, ինչ Ուսամա բեն Լադենն ԱՄՆ-ի համար: Ի՞նչ կզգար ամերիկացի ժողովուրդը, եթե այդ ահաբեկիչները մահափորձ անեին նախագահ Բարաք Օբամայի և նրա ընտանիքի դեմ, կամ եթե Սպիտակ տունը ենթարկվեր հրթիռակոծության կամ հարձակման ընթացքում սպանվեր ԱՄՆ 241 քաղաքացի, 2.194-ն էլ վիրավորվեր: Եվ եթե այդքանից հետո որևէ երկիր, օրինակ՝ Թուրքիան, մերժեր ահաբեկիչներին նրանց հանձնելու հարցում: Եվ դա այն երկիրը, ում դուք որպես բարեկամ եք ընդունել: Ի՞նչ կզգայիք»,- ասել է նա: Բոզդաղը ևս մեկ անգամ շեշտել է, որ եթե Գյուլենի արտահանձնումն այդպես էլ չկայանա, ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները խիստ կվատանան: Թուրքիայի արդարադատության նախարարը վերջերս ԱՄՆ էր մեկնել Գյուլենի արտահանձնման հարցը կրկին քննարկելու նպատակով: