ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն Բալկաններում միևնույն ժամանակ զորավարժություններ են անցկացնում
Հոկտեմբերի 31-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի «Մոնտենեգրո-2016» զորավարժությունը: Զորավարժությանը ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրի և դաշինքի չորս գործընկեր՝ Վրաստանի,Ալբանիայի, Ուկրաինայի և Իսրայելի 680 զինծառայողներ: Մինչև նոյեմբերի 4-ը շարունակվող զորավարժության ընթացքում զինծառայողները կմասնակցեն քիմիական հարձակումներին և բնական աղետներին դիմակայելու գործողություններին:
Սերբիայի 150 դեսանտային զինվորներ ժամանել են Բելգրադ, որպեսզի մասնակցեն «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժությանը: Այս զորավարժությանը ներգրավված են ՌԴ-ի և Բելառուսի զինծառայողները: Ռուսաստանի, Սերբիայի և Բելառուսի համատեղ զորավարժությունը տեղի կունենա նոյմբերի «2-15»-ը:
Բալկաններում ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի զորավարժությունների միևնույն ժամանակ անցկացումը մեծ նշանակություն ունի: Քանի որ Բալկաններում տիրում են տարբեր ճգնաժամեր և անկայուն իրավիճակ:
Այդ զորավարժություններն այն դեպքում են անցկացվում, երբ արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ու արևմուտքի միջև լարվածությունը հասել է բարձրակետին և կողմերը փորձում են իրենց ռազմական դիրքերն ամրապնդել այդ տարածաշրջանում:
ՆԱՏՕ-ն փորձում է ընդլայնվել դեպի արևելյան Եվրոպա և այս կապակցությամբ 2015 թվականի դեկտեմբերին Մոնտենեգրոյին պաշտոնապես հրավեր ուղղվեց ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար ,իսկ 2016 թվականի մայիսին Մոնտենեգրոն այդ կառույցում դիտորդի կարգավիճակ ստացավ:
Մոնտենեգրոյում ՆԱՏՕ-ի զորավարժությունը ցուցադրական բնույթ է կրում: Ռուսաստանը միշտ բողոքել է Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ և դա դիտել է,որպես ՆԱՏՕ-ի կողմից թշնական քայլ: Այդ իսկ պատճառով, Ռուսաստանը Բալկաններում իր դաշնակից Սերբիայի հետ միաժամանակ զորավարժություն անցկացնելով, հակադարձել է այդ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությանը:
Սերբիայի կառավարությունը խստորեն դեմ է ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությանը,քանզի այդ երկիրը մի ժամանակ Սերբիայի մաս է կազմել և 2006 թվականին անկախություն է հռչակել: Մոնտենեգրոյի կառավարությունը բազմիցս իր ցանկությունն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Մոնտենեգրոյի կառավարությունը հայտարարել է, որ անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ՌԴ-ի կողմից Մոնտենգրոյի ներքին գործերին միջամտելու պատճառով է նման որոշում ընդունել:
ՆԱՏՕ-ն 1991 թվականին Խորհրդային միության փլուզումից ի վեր փորձում է Եվրոպայի արևելյան ու կենտրոնական երկրներին ներգրավվել այդ դաշինքում, ինչին խիստ դեմ է Ռուսաստանը:Փաստորեն ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման քաղաքականությունը համարվում է՝ ՌԴ-ի դեմ ուղղված արտաքին սպառնալիքներից մեկը: ՌԴ-ն իր ազգային անվտանգության դոկտրինայում ՆԱՏՕ-ի թշնամական կողմնորոշումը ներկայացրել է որպես ՌԴ ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք: Իհարկե ՆԱՏՕ-ի կողմից 1997 թվականի պայմանագրի խախտումը պատճառ դարձավ ,որ Մոսկվան իր գերակայությունների մեջ ներառի արևելյան Եվրոպայի երկրների այդ թվում Լեհաստանի ու Բալթյան երկրների հետ սահմաններում ՌԴ-ի ռազմական ակտիվ ներկայությունը: