ԱՄՆ-ն շարունակում է Իրանի դեմ թշնամական քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41326-ԱՄՆ_ն_շարունակում_է_Իրանի_դեմ_թշնամական_քաղաքականությունը
1979 թվականին ԱՄՆ-ի լրտեսական որջի վերածված դեսպանատանն Իրանի դեմ ԱՄՆ-ի սադրիչ նախագծերի ու հետախուզական գործունեության փաստաթղթերը հրապարակվելուց հետո, ԱՄՆ-ի ժամանակի նախագահը Իրանի դեմ արտակարգ դրություն հայտարարեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2016 08:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է Իրանի դեմ թշնամական քաղաքականությունը

1979 թվականին ԱՄՆ-ի լրտեսական որջի վերածված դեսպանատանն Իրանի դեմ ԱՄՆ-ի սադրիչ նախագծերի ու հետախուզական գործունեության փաստաթղթերը հրապարակվելուց հետո, ԱՄՆ-ի ժամանակի նախագահը Իրանի դեմ արտակարգ դրություն հայտարարեց:

Այդ ժամանակ դադարեցվեցին բոլոր գործարքները, սառեցվեցին Իրանի ակտիվները :

Որոշումը ուժի մեջ է մեկ տարի, եթե ԱՄՆ նախագահը ժամկետի ավարտից 90 օր առաջ դրա երկարաձգման մասին տեղյակ չպահի Կոնգրեսին: Այս տարի նոյեմբերի 3-ին,  Իրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանատունը գրավվելու տարեդարձին, Բարաք Օբաման հայտարարեց այդ օրենքի գործադրումը երկարաձգվելու մասին:

Իրանի միջուկային հարցի լուծումից և համատեղ ակտի համապարփակ ծրագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ն պատրաստ չէ հրաժարվել Իրանի ժողովրդի դեմ թշնամական քայլերից: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի վարքագծում էական փոփոխություն չի նկատվում և միայն մեթոդներն ու սցենարներն են փոխվել:

ԱՄՆ-ն այդ քայլով երկու նպատակ է հետապնդում: Առաջինը տարածաշրջանում իրանաֆոբիայի քաղաքականության շարունակումն է:

Իրանի դեմ արտակարգ իրավիճակի երկարաձգումը վկայում է, որ ԱՄՆ-ի դիտանկյունից Իրանը շարունակում է սպառնալիք համարվել: Մինչդեռ եթե հայացք նետելու լինենք վերջին 50 տարվա  ընթացքում Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերին կնկատենք, որ Վաշինգտոնն վարած քաղաքականություններով  շարունակ Իրանի համար սպառնալիքի ու անապահովության ստեղծման աղբյուր է համարվել:  Իրաք ու Աֆղանստան զորաշարժ կատարելով, ԱՄՆ-ն լուրջ սպառնալիք է առաջացրել Իրանի անվտանգության համար , որի հետևանքները երևան են եկել տարածաշրջանում ահաբեկչության աճով ու տարածմամբ: ԱՄՆ-ն անվտանգություն հաստատելու պատրվակով վերջին երեք տասնամյակներում տարածաշրջանի երկրներին մատնել է ճգնաժամերի և Պարսից ծոցի արաբական երկրներին միլիարդավոր դոլարների զենք վաճառելու նպատակով շարունակ ջանք է գործադրել արգելելու Իրանի ու տարածաշրջանի երկրների զուգամերձությունը:

Իրանի նկատմամբ արտակարգ դրությունը երկարաձգելու ԱՄՆ-ի երկրորդ նպատակը տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով ԻԻՀ դերակատարության նկատմամբ   ընդդիմությունն է:

Այսօր Համատեղ ակտի  ծրագրի գործադրմամբ, տարածաշրջանային հավասարություններում Իրանի դերակատարությունն ընդլայնվել է և այս փոփոխությունը գործնականում հանգեցրել է մյուս գործոններում Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերի խստացմանը: ԱՄՆ-ն առաջ է քաշում այնպիսի հարցե, ինչպես`Իրանի հրթիռային պաշտպանության ծրագիրը փորձելով աշխարհին համոզել, որ Իրանը սպառնալիք է համարվում տարածաշրջանի համար: Իրանին ահաբեկչությունը հովանավորելու մեջ մեղադրելը նույնպես Թեհրանի վրա  ճնշում գործադրելու միջոցներից է:

Իրանի հետ ԱՄՆ-ի խնդիրը  ժողովրդի հեղափոխական լինելը, անկախ դիրքորոշումները և ԱՄՆ-ի բռնատիրության դեմ պայքարն է:  Անկասկած, քանի դեռ այս իրավիճակը շարունակվում է, ԱՄՆ-ի դիտանկյունից Իրանը սպառնալիք է համարվելու և պահպանվելու է ԻԻհ դեմ ԱՄՆ-ի արտակարգ դրությունը: