Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցության առաջնորդները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41413-Թուրքիայում_ձերբակալվել_են_քրդամետ_կուսակցության_առաջնորդները
Անկարայի կառավարությունը ձերբակալել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդներին և խորհրդարանում այդ կուսակցության մի խումբ պատգամավորների: Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Սալահեդդին Դեմիրթաշը ձերբակալվել է ահաբեկչական գործողությանը մասնակից լինելու մեղադրանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2016 15:55 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցության առաջնորդները

Անկարայի կառավարությունը ձերբակալել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդներին և խորհրդարանում այդ կուսակցության մի խումբ պատգամավորների: Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Սալահեդդին Դեմիրթաշը ձերբակալվել է ահաբեկչական գործողությանը մասնակից լինելու մեղադրանքով:

 

Բացի Դեմիրթաշից, ձերբակալվել են կուսակցության համանախագահ՝ տիկին Ֆիգեն Յուքսեքդաղը,  և ևս մի քանի պատգամավորներ երկրի տարբեր շրջաններից։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) Թուրքիայում մեծ թվով կողմնակիցներ ունի:

Փորձագետները Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների ձերբակալումը Անկարայի կառավարության  կողմից այդ երկրի քաղաքական դաշտից ընդդիմադիրներին վերացնելու ուղղությամբ արված քայլ են գնահատում:

Անկարան 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո կրթական և ռազմական կառույցներից, ինչպես նաև այլ պետական հիմնարկներից հեռացրել է Գյուլենի  մոտավորապես 150 հազար հովանավորների: Ֆեթուլլահ Գյուլենը և նրա աջակիցները մեղադրվում են զուգահեռ կառավարություն կազմելու և Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու մեջ: 

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը որոշակի մեղադրանքներով դեմ է  հանդես գալիս Թուրքիայում իշխող կուսակցության ընդդիմադիրների մեկ այլ խմբին: Նշվում է, որ Անկարայի կառավարությունը նման քայլի է գնացել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Քուրդստանի աշխատավորական կուսակցությանը(PKK) աջակցություն ցուցաբերվելու պատճառաբանությամբ: 

Թուրքիայի նախագահն ասել է, որ երկրի բոլոր կառույցները  Հիզմեթ շարժման   կողմնակիցներից մաքրելուց հետո, հերթը կհասնի քրդամետ կուսակցությանը: Չի բացառվում, որ Թուրքիայի նախագահը փորձի հետագայում նմանատիպ մեղադրանքներով քաղաքական դաշտից հեռացնել Ժողովրդահանրապետական կուսակցությանը: Էրդողանը ներկա պայմանները շատ հարմար է համարում Թուրքիայի քաղաքական դաշտում իր միահեծանությունը ապահովելու համար: Փաստորեն ժողովրդական հովանավորությունները Էրդողանի գլխավոր պատրվակն են իր նպատակներն ու ծրագրերն իրագործելու համար:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանի երրորդ մեծ կուսակցությունն է: Վերջին ընտրությունների ընթացքում այդ կուսակցությունը հավաքելով վեց միլիոն ձայն,  խորհրդարանում զբաղեցրեց 59 տեղ: Թուրքիայի կառավարությունը նախքան պետական կառույցների «մաքրագործումը»ճնշում էր քուրդ դիվանագետներին: Էրդողանի կառավարության համոզմամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը  Թուրքիայի Քուրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր պահպանելու պատճառով երկրի քաղաքական դաշտում չի կարող օրինական և կայուն ներկայություն ունենալ: Դա այն դեպքում, երբ Թուրքիայի քուրդերը՝ 10 միլիոնանոց բնակչությամբ պահանջում են ավելի մեծ բաժին ունենալ երկրի քաղաքական դաշտում:

Նման պայմաններում չի բացառվում, որ Անկարայի իրականացրած ճնշումներին զուգահեռ Թուրքիայի քաղաքական դաշտում մեկ այլ կուսակցություն ստեղծվի՝ քրդերին պաշտպանելու նպատակով, ինչը տեղի ունեցավ 1990-ական թվականներին, երբ Բարեկեցություն լուծարված կուսակցությանը փոխարինվեց Արդարություն և զարգացում կուսակցությամբ: