Տարաձայնություններ Թուրքիայի իշխող և մրցակից կուսակցությունների միջև
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների դեմ կառավարության ճնշող քաղաքականության հետևանքով, երկիրը դարձել է քաղաքական բացահայտ առճակատումերի և տարաձայնությունների թատերաբեմ:
Վերջին տարիներին Թուրքիայի նախկին նախագահ Աբդոլլահ Գյուլի և ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի քաղաքական դաշտից հեռանալու հարցը երկրի իշխող կուսակցության շրջանում բազում քննարկումների տեղիք է տվել: Իսկ Հիզմեթի շարժման նկատմամբ երկրի նախագահի մոտեցումն ընկալվել է որպես շարժման ղեկավար Ֆաթհուլլահ Գյուլենի և Էրդողանի միջև ստրատեգիական միության թշնամական անջատում:
Լրատվամիջոցների և կուսակցությունների նկատմամբ Անկարայի կառավարության դիրքորոշումը Թուրքիայի հասարակության մեջ ճնշումների մյուս կողմն է համարվում: Անկարայի պետայրերի այդ կողմնորոշումը քննադատել են Թուրքիայի որոշ կուսակցություններ, որոնք չնայած ներքին և արտաքին քաղաքականության մեջ առկա տարաձայնություններին, Արդարություն և զարգացում իշխող կուսակցության հետ բազմաթիվ հարցերում ընդհանուր տեսակետներ ունեն: Թուրքիայի հասարակության մեջ քաղաքական նոր դիրքորոշումների ձևավորման հետևանքներից են երկրի իշխանությունների կողմից քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավարների ձերբակալման դեմ խորհրդարանի պատգամավորների բողոքի և վերջիններիս խորհրդարանական գործունեության դադարեցման մասին կուսակցության խոսնակի արած հայտարարությունները: Դեմոկրատական կուսակցության այդ որոշումը կարող է լինել Էրդողանի և իշխող կուսակցության դիրքորոշումների բարեփոխման նպատակով արված քայլ: Խորհրդարանի պատգամավորների քաղաքական ու դատական անձեռնմխելիության չեղարկման հարցի հետ կապված քննարկումներում, քաղաքական որոշ շրջանակներ նախազգուշացրել էին, որ իշխող կուսակցությունն այդ օրենքը օգտագործելու է ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների դեմ քայլեր ձեռնարկելու համար, սակայն ի վերջո իշխող կուսակցության առաջարկած օրինագիծն ընդունվեց խորհրդարանի կողմից՝ դառնալով իշխող կուսակցության ձեռքի հաղթաթուղթը: Կառավարության կողմից ճնշող քաղաքականություն որդեգրելը կարող է խորհրդարանից քրդամետ կուսակցության հեռացման պատճառ դառնալ: Կուսակցության ղեկավարները անգամ քննարկում են խորհրդարանից ամբողջությամբ հեռանալու հարցը: Թուրքիայի դատական իշխանությունը փակել է այդ կուսակցությանը հարող մամուլի գրասենյակները: Ձերբակալվել են պատկան խմբակցությունների ներկայացուցչությունները, և երկրի վարչապետը սատարում է այդ քայլը: Սա վկայում է այն մասին, որ Անկարայի կառավարությունը ցանկանում է դեմ դուրս գալ մրցակից կուսակցություններին ՝ հաշվի չառնելով այդ քայլի հետևանքները: Այդ մասին է վկայում մամուլի գրասենյակների փակելու կապակցությամբ եվրոպական երկրների պետայրերի զգուշացումներն անտեսելը: Բինալի Յիլդիրիմը կարևորել է քրդերի և Թուրքիայի կառավարության կողմից ահաբեկչական ճանաչված Գյուլենի շարժմանը կից կազմակերպությունների դեմ պայքարի շարունակումը: Թուրքիայի կառավարության ղեկավարի այդ մոտեցումն ուղեկցվում է հասարակության կողմից հանրային անվտանգության և տնտեսության վրա թողած բացասական հետևանքների շուրջ ծավալվող մտահոգություններով: