Մամուլի տեսություն 16-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i42940-Մամուլի_տեսություն_16_11_2016
«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետ կանգնել, նշանակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի, Չինաստանի ու Եվրոպայի նկատմամբ»,ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 15:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-11-2016

«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետ կանգնել, նշանակում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի, Չինաստանի ու Եվրոպայի նկատմամբ»,ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

 

Շարղ

Օբաման զգուշացրել է Թրամփին

 «Շարղ» օրաթերթը գրում է.-Նա ով իր ընտրարշավում ուղղակիորեն  դեմ է հանդես եկել  Օբամայի կառավարության կարևորագույն ձեռքբերումը համարվող «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրին», շուտով  զբաղեցնելու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Դոնալդ Թրամփը զայրացած էր,որ ԱՄՆ-ն պետք է վերադարձնի  Իրանին ունեցած  պարտքերը: Նա խոսել է Իրանի և «5+1» խմբի միջև ստորագրված միջուկային համաձայնագիրը պատռելու մասին:  Իսկ այժմ երբ արդեն հաղթել է ընտրություններում, իր խորհրդական Վալիդ Ֆարսի միջոցով փոխանցել է,որ նպատակ չունի պատռել համաձայնագիրը, այլ պահանջում է կրկին բանակցել ու վերանայել այն: Իսկ Եվրամիությունը լիակատար հավատարմություն է հայտնել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի նկատմամբ: ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար` Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումը միության գերակայություններից  է»: Օբաման հավակնել է.«Միջուկային համաձայնագիրը կանխել է Իրանի հասանելիությունը միջուկային զենքի»: Նա նախազգուշացրել է ԱՄՆ դաշնակիցների կողմից հնարավոր դժգոհության մասին, եթե Թրամփը փորձի խզել միջուկային համաձայնագիրը Իրանի հետ։Իրանական  միջուկային ծրագրի շուրջ գործարքին նաև մասնակցել են Ռուսաստանն ու Չինաստանը, հիշեցրել է նա։ Նա հավելել է.«Հիշեք սա ոչ թե  մեր և իրանցիների միջև,այլև Իրանի և «5+1» միջև համաձայնություն է,ու եթե մենք հետ կանգնենք  այդ ծրագրից, դա կնշանակի, որ մենք պետք է եվրոպական երկրների կամ ՌԴ-ի ու Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանենք»:

 

 

Ռեսալաթ

Եվրոպայում աճում է աղքատների թիվը

«Ռեսալաթ» թերթը գրում է,-Եվրոպայում աճող աղքատությունը դարձել է մարտահրավեր: Այլ խոսքով տնտեսական ճգնաժամն օրըստօրե խորանում է կանաչ մայրցամաքում:

Եվրոպայում աղքատության շեմին կամ էլ սոցիալական բարդ վիճակում է գտնվում 118 միլիոն մարդ:  Չնայած աղքատության  ռիսկի գոտում գտնվող քաղաքացիների թվի կրճատումը եվրոպական զարգացման ռազմավարության գլխավոր կետերից է, և Եվրոպայի պաշտոնյաները հավակնում են թե պայքարում են աղքատության դեմ, սակայն վերջին տարիներին աղքատների թիվը շարունակում է աճել: Եվրոպային դեռևս չի հաջողվում ազատվել ֆինանսական ճգնաժամի հետևանքներից:

Գերմանական Bertelsmann հիմնադրամի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվում է,որ չնայած եվրոպական աշխատանքի շուկայում աննշան բարելավմանը՝  ավելանում է  այն մարդկանց թիվը, որոնք աշխատելով ամբողջ աշխատանքային օրը,   աղքատության շեմին են կանգնած: Նման մարդկանց թիվը ԵՄ-ի պետություններում 2013 –ի 7․2 տոկոսից 2015-ին աճել է մինչեւ 7․8 տոկոս: Գերմանիայում նման մարդիկ 2013-ին 5․1 տոկոս էին, 2015-ին՝ 7․1 տոկոս են դարձել։

Եվրոպայում աղքատության շեմին է գտնվում ԵՄ քաղաքացիների 23․7 տոկոսը։ Աղքատության շեմին է գտնվում միջինը յուրաքանչյուր 4-րդ եվրոպացին: Իրոք եվրոպացի պաշտոնյաները ինչ արդարացում ունեն այդ վիճակի համար: ԵՄ-ի,  մասնավորապես Եվրագոտու  ղեկավարները ինչ մեխանիզմներ են մշակել տնտեսական ճգնաժամի կարգավորման համար: Սոցիալիստական ու չափավորական կուսակցությունների միջև կան խոր տարաձայնություններ: Նրանց գործեղանակները շատ տարբեր են, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական ճգնաժամի խորացմանը և ժողովուրդների դժգոհությանը:

 

Ջամ-ե Ջամ

Թրամփը թող դաս քաղի Օբամայի սխալներից

«Ջամ-ե Ջամ» թերթը գրում է.-Ամերիկա-սաուդյան կոալիցիան անհամար ոճիրներ է գործել Եմենի անմեղ ու բռնահարված ժողովրդի նկատմամբ:   Սա Օբամայի  նախագահության օրոք իրականացված  ամենագեշ ու ամենաանմարդկային քայլերից մեկն է,որով նա  խախտել է մարդու իրավունքները:

Եմենում ամեն օր զոհվում են անմեղ մարդիկ: Ռմբակոծվում են դպրոցներ, ենթակառուցվածքներ ու հիվանդանոցներ:  Արևմտյան Ասիայում Օբամայի քաղաքական կողմնորոշումը ցույց է տալիս,որ նա նպատակ չունի իր նախագահության վերջին ամիսներին վերջ դնել այդ ավերիչ ու վայրագ ագրեսիային: Այս տարածաշրջանում Օբամայի հարուցած մյուս գործը ,որ պիտի փակվի վերաբերում է ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական–ահաբեկչական խմբավորումներին,որոնք ներկայումս Սիրիայում ու Իրաքում իրարահաջորդ պարտություններ են կրում: ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփը շատ անելիքներ ունի հատկապես Եմենի  և ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների կապակցությամբ, որոնք վարկաբեկել են Վաշինգտոնին: Եթե նա իրոք մտադիր է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը,ապա պետք է իրատեսորեն և հաշվարկված սխալներից  խուսափելով , տրամաբանական մի ելք գտնի վերոնշյալ գործերը փակելու համար: 

--- 

News.am

The Wall Street Journal Ռուդի Ջուլիանին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար առաջատար թեկնածուն է

 

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին պետքարտուղարի պաշտոնի համար Դոնալդ Թրամփի առաջատար թեկնածուն է, հավաստի աղբյուրներ վկայակոչելով՝ հայտնում է The Wall Street Journal–ը։

«Թրամփի օգնականները նաեւ դիտարկում էին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի թեկնածությունը, բայց այդ աղբյուրների խոսքով՝ Ջուլիանիի ու Թրամփի մտերիմ հարաբերությունները կարեւոր գործոն դարձան»,- գրում է պարբերականը։ «Թրամփի համար դա ընտրություն էր մտերիմ ընկերոջ ու Նյու Յորքում իր դաշնակցի ՝ Ջուլիանիի եւ ագրեսիվ տրամադրված պահպանողական դիվանագետ Բոլթոնի միջեւ։ Վերջնական որոշումը կարող է ընդունվել մի քանի շաբաթից, ասում են աղբյուրները, ու դեռ նոր թեկնածուներ էլ կարող են հայտնվել»։

«Թրամփի կողմից պետքարտուղարի ընտրությունը առանցքային պահ է լինելու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը փոխելու նրա փորձերում։ Նա կոչ է արել վերանայել ԱՄՆ փոխգործակցությունը դաշնակիցների ու հակառակորդների հետ՝ վստահեցնելով, որ ՆԱՏՕ-ի մյուս պետությունները պետք է ավելի շատ պարտականություններ ստանձնեն ու որ Սպիտակ տունը պետք է նոր հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ՝ Մերձավոր արեւելքում լարվածությունը կարգավորելու համար»,- գրում են հոդվածագրերը։ Նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Իրանական միջուկային ծրագրից Թրամփի հետ կանգնելու կապակցությամբ: Նա նշել է,որ դա կհանգեցնի ԱՄՆ դաշնակիցների կողմից հնարավոր դժգոհության: Իսկ եթե Թրամփը հետ կանգնի կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան համաձայնագրից, դա էլ ԱՄՆ-ին կհեռացի ավելի քան 200 երկրներից, որոնք ստորագրել են այն, զգուշացրել է Օբաման։

Թրամփը դեռ ոչնչով չի ակնարկել, որ մտադիր է փոխել երկու գործարքների մասին իր թշնամական դիրքորոշումը, ասվում է հոդվածում։

Թրամփի կողմից ընտրված Պետքարտուղարը ստիպված է լինելու հարթել ռուս- ամերիկյան հարաբերությունները, որոնք լի են բարդություններով ՝ մանավանդ սիրիական հարցի շուրջ։