Ալ-Հաշդ Ալ-Շաաբի. ԻԼԻՊ-ի մղձավանջը
Իրաքի Մոսւոլի ազատագրման գործողությունների ընթացքում այդ երկրի աշխարազորայինները (Ալ-Հաշդ Ալ-Շաաբի) ռազմավարական հաջողություններ են արձանագրել: Նրանք ԻԼԻՊ-ից հետ են վերցրել Թել Աֆար քաղաքի օդանավակայանը:
Չորեքշաբթի օրը իրականացրած գործողության ընթացքում Իրաքի աշխարահազորային ուժերն ազատագրել են Մոսուլի արևմուտքում գտնվող Թել Աֆար քաղաքի օդանավակայանը: Ռոյտերսին տված հարցազրությում Իրաքի աշխարազորային խմբերից մեկի խոսնակ Ջաաֆար Հոսեյնին ասել է.«ԻԼԻՊ-ի գործակալները Թել Աֆարի օդանավակայանից նահանջել են դեպի Թել Աֆար քաղաքը»:
Աշխարահզորայինների արձանագրած հջողությունը ռազմավարական նշանակություն ունի և քաղաքի ամբողջական ազատագրման նախապայմաններից մեկն է համարվում, քանի որ օդանավակայանը: Այն Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի գործակալներին կապող օղակն է: Այդ հաջողության մեջ մեծ դերակատարություն են ունեցել աշխարհազորային խմբերը:
Մի շարք երկրներ, այդ Թվում` Թուրքիան, ԱՄՆ-ի ընկերակցությամբ դեմ են հադես գալիս Մոսուլի ազատագրման հարցում աշխարհազորայինների մասնակցությանը: Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ եթե Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի ուժերը Թել Աֆար քաղաք մտնեն, կդիմի պատասխան քայլի : Թուրքիայի այս դիրքորոշումը խոսում է Իրաքի ներքին հարցերին միջամտելու ցանկության և առաջնագծում ԻԼԻՊ-ի դեմ պայքարող աշխարազորայինների նկատմամբ թշնամության մասին:
Թել Աֆար քաղաքում ԻԼԻՊ-ի ուժերի ծավալուն ներկայության բերումով կարծես այդ քաղաքը վերածվել է զորանոցի : Օդանավակայանի գրավման հետևանքով ԻԼԻՊ-ի ձեռքերը փակվել են: Նման պայմաններում Թել Աֆար քաղաքի պահպանումը մեծ նշանակություն ունի ԻԼԻՊ-ի համար, քանի որ այդ ճանապարհով խմբավորոմը Սիրիայից ստանում է զենք ու համալրում է իր ուժերը:
Քանի որ Թել Աֆարն ունի ռազմավարական նշանակություն, բոլորի ուշադրությունը կենտրոնացվել է այդ քաղաքի ազատագրման համար Ալ-Հաշդ Ալ-Շաաբիի գործողությունների վրա: Իրաքի աշխարահզորային ուժերին ղեկավարում է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը: ԻԼԻՊ-ի դեմ պայքարում աշխարհազորայինները ռազմավարական դերակատարություն ունեն և այդ քաղաքի օդանավակայանի ազատագրումը քաղաքի ազատագրման նախաքայլն է համարվում:
Մոսուլի տարբեր շրջաննների ազատագրման գործողությունների ընթացքում որպես բարոյական սկզբունք աշխարահզորայինները մարդասիրական օգնություններ են տրամադրել քաղաքացիներն: Աշախարհազորայիններին մեղադրում են կրոնական խտրականության մեջ, քանի որ նրանք կարևոր դերակատարություն են ունեցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Սակայն Իրաքի աշխարազորայինների գործողությունների հիմքում ընկած են ազգային շահերը:
2014թ. Մոսուլի անկումից հետո Իրաքի շիա բարձրաստիճան հոգևորական Այաթոլլահ Սիստանիի պահանջով, ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նպատակով ձևավորվեց Իրաքի Ալ-Հաշդ Ալ-Շաաբի աշխարահազորայինների խումբը և ներկայումս այն ղեկավարվում է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարության կողմից: