Արաբները խոշոր մասշտաբով սպառազինություն են գնում ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i43399-Արաբները_խոշոր_մասշտաբով_սպառազինություն_են_գնում_ԱՄՆ_ից
Քուվեյթը տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ ռազմական նոր համաձայնագրի կնքման մասին: Քուվեյթի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետտասը միլիարդ դոլար արժողությամբ արդիական կործանիչներ գնելու նոր համաձայնագիր է ստորագրվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2016 09:20 Asia/Tehran
  • Արաբները խոշոր մասշտաբով սպառազինություն են գնում ԱՄՆ-ից

Քուվեյթը տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ ռազմական նոր համաձայնագրի կնքման մասին: Քուվեյթի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետտասը միլիարդ դոլար արժողությամբ արդիական կործանիչներ գնելու նոր համաձայնագիր է ստորագրվել:

Նոր սպառազինության միջոցով Քուվեյթը փորձում է բարձրացնել իր բանակի մարտունակությունը: Ըստ աղբյուրի, Քուվեյթի պետայրերը հայտարարել են, որ ամերիկացիներից ստանալու են F-18 մակնիշի 40 նոր կործանիչներ : Սա համարվում է երկրի պատմության ամենախոշոր ռազմական համաձայնագիրը:

Վերջին տարիներին պարսիցծոցյան արաբական երկրները, հատկապես` Սաուդյան Արաբիան , դարձել են ԱՄՆ-ի սպառազինության գլխավոր գնողները: Վերջին տարիներին, ԱՄՆ կառավարությունն ավելի քան 33 միլիարդ դոլարի զենք  է վաճառել Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ որոշ երկրներին: Խորհրդի անդամները համարվում են ԱՄՆ-ի դաշնակիցները և յուրաքանչյուրն առանձին նշանակություն ունի այդ երկրի համար:

Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ  ՝ իրենց անվտանգությունն ապահովելու գլխավոր նպատակով: Սակայն այստեղ հիմնական շահողն ԱՄՆ-ն է: ԱՄՆ-ի համար եկամտի աղբյուրներից մեկն էլ Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրներին զենքի վաճառքն է: Պարսիցծոցյան արաբական երկրների կողմից միլիարդավոր դոլարների զենք գնելու մասին տեղեկություններ են հրապարակվել : Դա այն դեպքում, երբ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել են, որ եկամուտների կրճատման պատճառով, Պարսիցծոցյան նավթառատ երկրներում առկա են միլիարդավոր դոլարների դեֆիցիտ  և ֆինանսական ճգնաժամ :  Այսպիսով, մինչև 2016 թվականի վերջը, Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրներ ՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական միացյալ Էմիրությունների, Կատարի, Օմանի, Քուվեյթի և Բահրեյնի բյուջեի պակասորդը կազմելու է 153 միլիարդ դոլար: Այս գործընթացի տևակայումը լուրջ խնդիրներ է հարուցելու  տարբեր, մասնավորապես` հասարակական ոլորտներում: Արաբական երկրներն աննախադեպ մեծ մասշտաբով զենք են գնում, այն դեպքում, երբ այդ զենքերի գերակշիռ մասը հայտնվում է  Իրաքի և Սիրիայի ահաբեկիչների ձեռքերում: Փաստորեն արաբական երկրներում տարածվում են աղքատությունն ու անգործությունը, իսկ այդ երկրների ղեկավարությունը շարունակում է գումարներ ծախսեր զենքեր գնելու համար: Հնեց այդ պատճառով այդ երկրներում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքագետների համոզմամբ, տարածաշրջանի արաբական երկրների կողմից զենքի գնումը կարող է լինել արևմտուքի, հատկապես ԱՄՆ-ի ճգնաժամային տնտեսությունը փրկելու միջոց : Հարկ է նշել, որ արևմտյան երկրները փորձում են Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածություն տարածել, որպեսզի արաբներին զենքի վաճառքոի միջոցով, երկիր վերադարձնեն գնած նավթի համար վճարված դոլարները: