Սենատոր Մըրֆի․ Թրամփը վտանգավոր կերպով պատրանքների մեջ է
ԱՄՆ-ի Քոնեքթիքութ նահանգից ընտրված դեմոկրատ սենատորը, քննադատելով Թրամփի՝ Իրանի դեմ սկսած պատերազմը, հայտարարել է․ «Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի տնտեսությունը ճնշման տակ է, բենզինի գներն աճել են, իսկ Իրանն ավելի հզոր է դարձել, քան երբևէ, Միացյալ Նահանգների նախագահը վտանգավոր կերպով պատրանքների մեջ է»։
Ինչպես հաղորդում է «Փարս Թուդեյ»-ը՝ վկայակոչելով Իրանի Ռադիո և հեռուստատեսության լրատվական գործակալությանը, Քրիս Մըրֆին «X» սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ, անդրադառնալով Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած վնասներին, գրել է, որ 18 ամերիկացի է զոհվել, ԱՄՆ-ի ռազմակայաններին միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել, իսկ երկրի հրթիռային պաշարները խիստ նվազել են։
Մըրֆին նաև նշել է, որ ԱՄՆ-ում ֆերմերային տնտեսությունների սնանկությունների թիվը հասել է իր ամենաբարձր մակարդակին, իսկ վառելիքի ծախսերի աճը լրացուցիչ ճնշում է գործադրում ամերիկյան ընտանիքների վրա։ Նա ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իրանն ավելի հզոր է դարձել, քան նախկինում։
Ամերիկացի սենատորը նախկինում ևս Իրանի դեմ պատերազմն ի սկզբանե անվանել էր «անհաղթելի» և հայտարարել, որ հակամարտության շարունակությունը կհանգեցնի Միացյալ Նահանգների հետագա թուլացմանն ու Իրանի ուժեղացմանը։
Մըրֆին ընդգծել էր, որ պատերազմի շարունակության յուրաքանչյուր օրը ԱՄՆ֊ին դարձնում է ավելի թույլ, Իրանին՝ ավելի հզոր, իսկ ամերիկացի ժողովրդի կյանքը՝ ավելի դժվար՝ գների շարունակական աճի պատճառով։