Մամուլի տեսություն 22-11-2016
Թրամփի նշանակումները,մասնավորապես ռազմական ու անվտանգության ոլորտներում ցույց են տալիս,որ ԱՄՆ-ի ծայրահեղական միջամտությունները տարածվելու են աշխարհի տարբեր տարածաշրջաններում ,հատկապես Միջին Արևելքում:
Ջամե Ջամ
Թրամփը և ծայրահեղականության տարածումն աշխարհում
Ջամե Ջամ թերթը գրում է.-Թրամփի հաղթանակից հետո հաշվի առնելով նրա նախընտրական կարգախոսները, որոնց համաձայն նա կենտրոնանալու է իր սեփական ժողովրդի խնդիրների լուծման վրա և չի միջամտելու միջազգային ճգնաժամերին , ակնկալվում էր ,որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի քաղաքականությունը հիմնված կլինի երկրի ներքին խնդիրների վրա, սակայն նրա նոր նշանակումները,մասնավորապես ռազմական ու անվտանգության ոլորտներում ցույց են տալիս,որ ԱՄՆ-ի ծայրահեղական միջամտությունները տարածվելու են աշխարհի տարբեր տարածաշրջաններում ,հատկապես Միջին Արևելքում: Փաստորեն կարելի է ասել ,որ նա ևս փորձում է շարունակել հանրապետականների նույն ծայրահեղական քաղաքականությունները:
Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գլխավոր դատախազ է (արդարադատության նախարար) նշանակել Ալաբամա նահանգից սենատոր Ջեֆ Սեշնսին, որը ռասիստական գաղափարներ ունի և խստորեն դեմ է էմիգրանտներին, ԿՀՎ ղեկավար՝ Կանզաս նահանգից սենատոր Մայք Պոմպեոյին,ով ծայրահեղական դիրքորոշում ունի Իրանի , Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ու Միջին Արևելքի նկատմամբ:Անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆիլինին,ով ևս շատ դեմ է հանդես եկել մուսուլմաններին: Նա ծայրահեղական մոտեցումներ ունի: Կարևոր պաշտոններում նման ծայրահեղական անձանց նշանակումը վկայում է աշխարհում նոր պատերազմներ ու ճգնաժամեր ծագելու մասին :
---
Ռեսալաթ
Եվրոպայի անվտանգության պաշտոնյաների նախազգուշացումը
«Ռեսալաթ» թերթը գրում է.-Եվրոպայի անվտանգության պաշտոնյաները վերջերս նախազգուշացրել են արևմտյան երկրներում ԻԼԻՊ-ի գործողությունների կապակցությամբ: Նիդերլանդների մի պաշտոնյա հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Եվրոպայում ունի 60-80 պատրաստված ուժեր, որոնք կարող են ահաբեկչական գործողություններ իրականացնել:
ԻԼԻՊ-ն այդ ահաբեկիչներին կարգադրել է չմեկնել Սիրիա և Իրաք, այլև նախապատրաստվել Եվրոպայում հարձակումներ իրականացնելու համար: «Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ոչնչացմանն ուղղված ռազմական գործողությունները ցրել են ահաբեկիչներին ու նրանց հովանավորներին,ինչը կարող է հանգեցնել փախստականների թվի ավելացմանը: Սա փաստորեն մեծ սպառնալիք է ուղղված Նիդերլանդների և եվրոպական այլ երկրների դեմ»,ասել է Նիդերլանդների պաշտոնյան: «Թեև մինչև հիմա Նիդերլանդներում խոշոր ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունեցել,ինչպիսին տեղի են ունեցել Բելգիայում ու Ֆրանսիայում , բայց չի բացառվում նման դեպք իրականանա նաև մեր երկրում: Վերջին տվյալներով 294 ահաբեկիչներ մեկնել են Իրաք ու Սիրիա, իսկ 190-ը գտնվում են Եվրոպական երկրներում»,հավելել է նա:
---
Համշահրի
Քիսինջեր.«Թրամփին պետք է հնարավորություն տալ»
Համշահրի թերթը գրում է.«Նշելով,որ Թրամփը ԱՄՆ-ի ամենաաբացառիկ նախագահն է ,այդ երկրի նախկին պետքարտուղար՝ Հենրի Քիսինջերն ասել է.«Թրամփին պետք է հնարավորություն տալ զարգացնել իր դրական գաղափարները»:Այս մասին հայտնել է Մեհր լրատվական գործակալությունը հղում անելով The Hill թերթին:
Հենրի Քիսինջերը Դոնալդ Թրամփին համարում է ամենաբացառիկ ընտրված նախագահը, քանի որ իր ընտրվելու համար նա պարտական չէ ոչ մի որոշակի խմբի: «Այդ ընտրված նախագահը ամենաբացառիկն է։ Նա բացարձակապես ոչ մի պաշար չունի։ Նա որևէ որոշակի խմբի առաջ որևէ պարտավորություն չունի, քանի որ նախագահ է դարձել իր սեփական ռազմավարությամբ»,- ասել է դիվանագետը։«Ես կարծում եմ նրան պետք է հնարավորություն տալ զարգացնել դրական գաղափարներ, որոնք նրա մոտ կարող են լինել։Մենք այնքան հակասական քաղաքականության տասնամյակների միջով ենք անցել, ու դա կարող է կրկնվել, եթե մենք սկսենք նույն կերպ գործել»,- ասել է նա։ Քիսինջերը հանդիպել է Թրամփի հետ անցած շաբաթ՝ արտաքին քաղաքականության հարցերը քննարկելու համար։
Քիսինջերի կարծիքով Թրամփը պարտավոր չէ կատարել իր բոլոր նախընտրական խոստումները, եթե իհարկե հենց ինքը չցանկանա։
---
News.am
Bloomberg. ԵՄ-ն մտորում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին՝ մինչեւ Թրամփի պաշտոնավարման մեկնարկը
«Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման առիթով Եվրոպայի անվճռականությունն այն փաստի համադրությամբ, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահը մտածում է Կրեմլի հետ հարաբերությունների ջերմացման մասին ընդհանուր առմամբ պետք է նշանակի Ուկրաինայի հարցող պատժի ավարտ՝ այդպես չէ՞: Ո՛չ, այդպես չէ, ասում են Եվրամիության ինսայդերները»,- այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Ռուսաստանի դեմ ապագա պատժամիջոցների բլոկը կախված է նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից: Մինչդեռ Դոնալդ Թրամփը կարգավորում է հարաբերությունները իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ եւ կազմավորում է ամերիկյան արտաքին քաղաքականության նոր թիմ»,- նշել է հոդվածի հեղինակ Ջոնաթան Սթերնսը:
Պատժամիջոցների ժամկետը լրանում է հունվարի 31-ին, սակայն առավել հավանական է, որ ԵՄ կառավարությունները այդ միջոցառումները եւս վեց ամսով կերկարաձգեն, Bloomberg-ին ասել են եվրոպացի 5 պաշտոնյաներ:
Աղբյուրներից մեկի խոսքով՝ ռուսական ապատեղեկատվության, օտարերկրյա քաղաքական կուսակցություններին ֆինանսավորելու եւ ռազմական սպառնալիքների մասին եվրոպական մայրաքաղաքների տեղեկացվածությունը խթանեց եւ ապահովեց ոչ շատ ակտիվ եվրոպական կառավարությունների աջակցությունը: Դրան ծառայեց նաեւ Սիրիայի պատերազմում նախագահ Բաշար Ասադի կողմում Ռուսաստանի առավել հիմնավոր միջամտությունը, հայտարարել է պաշտոնյան:
Եվրոպացի պաշտոնյաները վստահ չեն՝ դեկտեմբերի 15-16-ը ԵՄ առաջնորդների հաջորդ հանդիպման օրակարգում կընդգրկվի՞ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման հարցը: Այդ կետը օրակարգի նախագծի մեջ է ներառվել անցած շաբաթ, սակայն ներկայիս քաղաքական կոնսենսուսը կարող է թույլ տալ այդ թեման նաեւ չմտցնել ամենաբարձր մակարդակով:
Պաշտոնյաների տեղեկություններով՝ ցանկացած դեպքում, մինչեւ հունվարի 20-ին Թրամփը չի ստանձնելու իր պաշտոնը եւ եվրոպացի հիմնական քաղաքական գործիչները մնում են իրենց պաշտոններին, գագաթնաժողովն ավելի շուտ կցուցադրի պատժամիջոցներին եվրոպական աջակցությունը:
---
News.am
Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի աճով Հայաստանը շարունակում է առաջատար մնալ ԵՏՄ-ում
Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով, հոկտեմբերին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով 2․4 տոկոսով աճել է։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարում ամենաբարձր ցուցանիշը հունվարին էր՝ 14․5 տոկոսի աճ։ Սակայն այդ ռեկորդը մասամբ պարտական էր հաշվարկային ցածր բազային:
Չնայած հոկտեմբերի համեստ ցուցանիշին, ընթացիկ տարվա տասը ամիսները նշանավորվել են հայրենական արդյունաբերության արտադրանքի ծավալի զգալի՝ 6․5 տոկոսի աճով։ Իսկ ո՞ր ոլորտներն են ապահովել այդ աճը։ Այս հարցին պատասխանելու համար ավելի մանրակրկիտ դիտարկենք հունվար- սեպտեմբեր ամիսների տվյալները։ Այդ ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը աճել է 7․1 տոկոսով։ Ընդհանուր ցուցանիշում հարաբերական աճից 2․3 տոկոսն ապահովել է մետաղական հանքաքարերի արդյունահանումը, 3․5 տոկոսը՝ վերամշակող արդյունաբերությունը, եւ 1․3 տոկոսը՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը։