Մամուլի տեսություն 23-11-2016
Անկարայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո սառել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:
Ռեսալաթ
ԵՄ-ի փոխարեն Թուրքիան կարող է ՇՀԿ-ին անդամակցել
Ռեսալաթ թերթը գրում է.- Անկարայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո սառել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Վերջերս Էրդողանը դարձյալ խոսել է Թուրքիայի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու մասին: Թուրքիան չպետք է ամեն գնով ձգտի Եվրամիությանն անդամակցել, քանի որ փոխարենը կարող է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, որին անդամակցում են ՌԴ-ն, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: «Ինչու Թուրքիան չմիանա Շանհայի հնգյակին: Ես այդ մասին ասել եմ ՌԴ նախագահ Պուտինին, Ղազախստանի նախագահ Նազարբաևին, որոնք հիմա ՇՀԿ կազմում են»,-ասել է նա:Թուրքիայի անդամագրումը ՇՀԿ-ին, հավանաբար, կմտահոգի Արևմուտքին և ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի դաշնակիցներին: 2013-ին Անկարան ՇՀԿ-ում ստացավ երկխոսության գործընկերի կարգավիճակ:11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար: Անկարա-ԵՄ առճակատումը սրվել է: Անկարան աշխատանքից հեռացրել է ավելի քան 10 հազար պետական աշխատակիցների: Էրդողանը նաև հայտարարել է այդ երկրում մահապատիժը վերականգնելու մասին: Եվրախորհուրդը զգուշացրել է այդ որոշման կապակցությամբ, գրում է Ռեսալաթ թերթը:
----
«Շարղ»
Ռուսաստանը և Սիրիայում ռազմավարության փոփոխումը
Ռուսաստանը հայտարարել է,որ Սիրիայում ավիահարձակումները վերսկսել է ահաբեկիչների դիրքերին հարվածելու նպատակով, իսկ Մոսկվան էլ հայտարարել է,որ իր կործանիչները չեն պատրաստվում հարձակվել Հալեպի վրա» գրում է«Շարղ» օրաթերթի հոդվածագիրը հավելելով՝ ամենայնդեպս Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում փոխել է ուժերի հավասարակշռությունը: Սպասելի էին նման հարձակումները, քանի որ մի քանի ամսից ԱՄՆ-ում իր աշխատանքը կսկսի նորընտիր նախագահը: ՌԴ-ի համար Սիրիայում իր ուժի ցուցադրումը ավելի կարևոր է քան պատերազմը: Ռուսաստանն այդ հարձակումների միջոցով իր գեոստրատեգիական դիրքն է ամրապնդում աշխարհում: Սիրիայի հարցով ԱՄՆ-ի պետքարտուղարի և ՌԴ-ի ԱԳ նախարարի անվերջանալի բանակցությունները համարյա մոտեցումները շեղեցին այդ երկու երկրի միջև ռազմական համագործակցություններից ու ինֆորմացիաների փոխանակումից:ՌԴ-ն փորձում է նորից ուրվագծել Ուկրաինայի ճանապարհի քարտեզը: ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հետ սառը պատերազմի մեջ է գտնվում: Ոմանք ասում են ,որ կարող է ՌԴ-ի դաշնակիցները մի օր հրաժարվեն Ասադից, իսկ ոմանք էլ պնդում են, որ Ասադը մեծ ժողովրդականություն է վայելում և այդ երկրի օգտին է,որ նա մնա իշխանության ղեկին: Դոնալդ Թրամփը պետք է նախապատրաստվի ԻԼԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայում ներգրավվելու համար: Ամենայնդեպս Սիրիայում ՌԴ միջնորդությունը Վլադիմիր Պուտնի կողմից կատարված քայլ էր: Արևմտյան երկրների ղեկավարների խոսքերով՝ Պուտինը սահմանափակ առիթն օգտագործեց իր և իր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար:
----
Ջամե Ջամ
Թրամփի նախագահության ժամանակաշրջանում կուժեղանա Իրան-ԱՄՆ հակադրությունը
ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը բազում հարցերի տեղիք է տվել: Նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Թրամփի ելույթները վկայում են այդ երկրի վերստին մեկուսացման մասին ,բայց փաստորեն պահպանողականները շահում են տարածաշրջանում ավանդույթ դարձած այդ երկրի միջամտություններից: Նման պայմաններում Թրամփի քաղաքականությունն ուղղված է անվտանգության սպառնալիք ճանաչված դերակատարների դեմ ուժային միջոցի կիրառմանը: Թրամփի համար ամենահիմնական սպառնալիքը ԻԼԻՊ-ն է,որի դիմակայման մասին միշտ խոսել է նա: Փաստորեն Թրամփի հաղթանակը ոչ միայն Իրանի այլև տարածաշրջանային մրցակից դերակատարների դեմ ուղղված սպառնալիք է: Թրամփի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմի նշանակումը ցույց է տալիս,որ ԱՄՆ-ի կողմից կշարունակվի Իրանին ռազմավարական սահմանափակման ենթարկելու և նրա դեմ գրոհային միջոցներ ձեռնարկելու քաղաքականությունը: ԱՄՆ-ն դիվանագիտական, ռազմավարական ու անվտանգության մեխանիզմներ կկիրառի Իրանին սահմանփակելու համար,ինչի վառ օրինակը Կանզաս նահանգից սենատոր Մայք Պոմպեոյին ԿՀՎ ղեկավարի պաշտոնում նշանակումն է, ով ծայրահեղական դիրքորոշում ունի Իրանի , Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ու Միջին Արևելքի նկատմամբ:
----
News.am
Die Welt․ Մերկելի համար խոսքն աշխարհակարգը պահպանելու մասին է
Հարցը լուծված է․ Անգելա Մերկելը հայտնել է 2017-ի Բունդեսթագի ընտրություններում կառավարության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու որոշման մասին, գրում է Die Welt–ը։
«ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Մերկելն այլընտրանք չունի։ Հիմա, երբ պոպուլիստները սպառնում են Գերմանիան նորից վերցնել ամուր օղակի մեջ, Մերկելը պետք է արեւմտյան արժեքները պաշտպանի»,- վստահ է հրապարակման հեղինակ Տորսթեն Կրաուելը, որը Մերկելի որոշումն անվանում է քաղաքական հակահարված։
«Գերմանիայի շուրջն իշխանության են ձգտում պոպուլիստները։ Դա հնարավոր է դարձել որովհետեւ ավանդական քաղաքական հայացքները, ինստիտուտները ու մեթոդները կորցնում են իրենց նշանակությունը։ Մերկելի համար խոսքը քաղաքական կենտրոնի կայունացման մասին է՝ այն սեգմենտի, որը ընտրողներից շատերը դադարում են ընկալել որպես քաղաքական կենտրոն։ Խոսքն արեւմտյան արժեքների պաշտպանության մասին է, որոնք որոշ ընտրողներ դադարել են ընկալել որպես իրենց սեփականը»։
Ավելին, Մերկելի համար «խոսքը աշխարհակարգի պահպանման մասին է, այն աշխարհակարգի, որը ոմանք համարում են վերապրուկ, կամ մի բան, որը Մերկելն ինքն է քանդել»։
Գերմանացիների մեծ մասն ուզում է, որ Մերկելը մնա իշխանության ղեկին, գրում է հեղինակը։ «Կանցլերի նախընտրական քարոզարշավն ուղղված է լինելու ամբողջ արեւմտյան աշխարհի պաշտպանությանն այն տեսքով, որով այն կառուցվել է 1945-ից սկսած»։
«Ամենաշատը Մերկելը վախենում է ազատ առեւտրի վախճանից, չնայած այդ մասին բացահայտ չի ասում։ Նա ուզում է պահպանել տասնամյակներով կառուցվող ու մշտապես սպառնալիքի տակ գտնվող համաշխարհային պայմանավորվածությունների կառուցվածքը՝ համենայն դեպս այն մասը, որը կպահպանվի մինչեւ 2017-ի աշուն։ Առանց ազատ առևտրի, Ամերիկայի, Չինաստանի ու նույնիսկ ԵՄ-ի շուրջ մաքսային խոչընդոտներով, հենց Գերմանիայի արտահանումն էլ կփլվի»,- ասվում է հոդվածում։
«Թրամփն ու Լե Պենը արեւմտյան աշխարհը գլխիվայր են շրջում, Գերմանիայում ընտրապայքարը բացառություն չի լինելու։ Չնայած միգրացիոն ճգնաժամին Մերկելը հույս ունի գործել «ոչ մի փորձարկում» կարգախոսով»,- ամփոփում է հոդվածագիրը: