Եմենը որպես ԱՄՆ-ի խաղադաշտ և ՄԱԿ-ի դերակատարությունը
Եմենի Անսարալլահ շարժման խոսնակն ընդգծել է, որ ամերիկացիները տարածաշրջանը հրդեհելու համար ռազմավարական խաղ են իրականացնում, որպեսզի հող նախապատրաստեն իրենց ազդեցությունն ու միջամտությունները շարունակելու համար:
Մոհամմեդ Աբդոլսալամն ուրբաթ գիշեր ասել է, որ ամերիկացիները ձգտում են շարունակել իրենց ազդեցությունն ու միջամտությունները և նույնիսկ զենքի վաճառքը:
Անդրադառնալով Եմենի ճգնաժամի հարցում ԱՄՆ-ի գործունեությանը՝ այդ թվում Եմենում ՄԱԿ-ի աշխատանքներին խոչընդոտելուն, առավել քան երբևե պարզ է դառնում տարածաշրջանում ԱՄՆ-ի բացասական ազդեցութունը:
Եմենի ճգնաժամի կապակցությամբ ՄԱԿ-ի քայլերն ու հայտարարությունները վկայում են այդ կառույցի ԱՄՆ-ի ու Արաբիայի բռնատիրական քաղաքականությանը հետևելու մասին:
ԱՄՆ-ը ոչ միայն խոչնդոտում է Եմենի ճգնաժամի քաղաքական լուծմանը, այլև պատերազմի դաշտում Արաբիային արդիական ու մասսայական ոչնչացման զենքեր տրամադրելով գործնականում մասնակից է դառնում Արաբիայի և Ալե Սաուդի վարձկանների՝ այդ թվում Եմենի պաշտոնաթող նախագահ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի կողմնակիցների ոճրագործություններին:
Եմենում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ԱՄՆ-ը բազմաթիվ հայտարարություններ է անում։ Եվ դա այն դեպքում երբ Արաբիան ու Էմիրություններն անցած տարվանից լայնամասշտաբ հարձակումներ են սկսել Եմենի դեմ և ընդլայնել են Ալ-Ղաիդային ու ԻԼԻՊ-ին ցուցաբերվող հովանավորությունը։ Այս երկրները Եմենի բանակի ու ժողովրդական ուժերի դեմ կռվելու համար նաև զենք ու զինամթերք են տրամադրել ահաբեկչական այդ խմբերին:
Եմենում դեպքերի զարգացումների կապակցությամբ ուշագրավ կետն այդ երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունն է: Այս կապակցությամբ Եմենի ցեղախմբերի առաջնորդներն ու անվտանգության պաշտոնյաներն ասում են, որ մինչ այսօր Եմենում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ այդ երկրի դեմ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվելու են: