Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նոր կառավարությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i44296-Վրաստանի_խորհրդարանը_վստահություն_է_հայտնել_նոր_կառավարությանը
Նոյեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանում քվեարկության է դրվել նոր կառավարությանը վաստահության քվե տալու նախագիծը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2016 08:29 Asia/Tehran
  •  Վրաստանի խորհրդարանը վստահություն  է հայտնել  նոր կառավարությանը

Նոյեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանում քվեարկության է դրվել նոր կառավարությանը վաստահության քվե տալու նախագիծը։

Թբիլիսիի կառավարության ընդդիմադիր պատգամավորները նիստին չեն մասնակցել: Վրաստանի խորհրդարանն ունի 150 աթոռ, որոնց մեծ մասը զբաղեցնում է իշխող կուսակցության պատգամավորները: Գեորգի Կվիրիկաշվիլին  կառավարության կազմը ներկայացրել է  նոյեմբերի 22-ին: Նախարարների մեծ մասը պահպանել են իրենց պաշտոնները: Վերջին տարիներին Վրաստանում մի քանի կառավարություն է  աշխատել: Սակայն բոլորը խորհրդարանից վստահության ձայն ստանալուց քիչ անց, նպաստավոր չեն տեսել միջավայրը և հրաժարվել են գործունեությունը շարունակելուց: Փաստորեն նոր կառավարությունը վստահության ձայն է  ստացել այն խորհրդարանից, որտեղ ընդդիմադիր պատգամավորները փոքրամասնություն են կազմում և անկարող են դեմ գնալ մեծամասնությանը: Գործող վարչապետ ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի ղեկավարած  «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հաղթել էր 2016 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրություններում և ստացել նոր կառավարություն ձևավորելու իրավունք: Վրաստանի վարչապետը շեշտել է, որ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ կառավարության  որոշման համար հաշվի են առնվում երկրի  և ժողովրդի շահերը: Պետք է ասել, որ Թբիլիսիի կառավարության արտաքին քաղաքականությունը մի քանի առանցքներ ունի: Դա հիմնականում կենտրոնացած է Ռուսաստանի, արևմտյան պետությունների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցության վրա: ՆԱՏՕ-ի, Արևմտյան երկրների և Ռուսաստանի հետ Վրաստանի նոր կառավարության համագործակցությունը կարող է ազդել նոր կառավարության գործունեության  վրա: Եթե 2003 թվականին նախկին նախագահ ՝ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարության սկիզբը համարենք դարձակետ, ապա հնարավոր կլինի նկատել Թբիլիսիի կառավարությունների միջև տարբերությունները: Սահակաշվիլիի և նրան հաջորդող կառավարությունների միջև առկա գլխավոր տարբերությունը եղել է այն, որ Սահակաշվիլիի կառավարությունը հակված էր ՆԱՏՕ-ի և Արևմուտքի կողմը ՝ առանց Ռուսաստանի դիրքորոշումները հաշվի առնելու: Սակայն հաջորդ կառավարություններում հաշվի է առնվել նաև Ռուսաստանի  կարծիքը:  Փաստորեն Սահակաշվիից հետո, կառավարությունները չեն փորձել Մոսկվային նեղացնել: Սակայն կասկածից վեր է , որ Ռուսաստանը  հետևում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերաբերյալ  բոլոր տեղաշարժերին: Ամփոփելով ասենք, որ Վրաստանի նոր կառավարությունը ճշտելով ներքին ու արտաքին քաղաքականությունների ուղղվածությունը , կարող է որոշել իր գործունեության ժամկետը: Ի դեպ, այդ հարցում իրենց ազդեցությունն են ունենալու նաև արտասահմանյան օգնությունները և տարածաշրջանի ու աշխարհի տարբեր երկրների ու միջազգային ֆինանսական շրջանակներից ստացած բազմաթիվ վարկերը: