Քայլեր են ձեռնարկվում Սիրիայում ներքին բանակցությունների ուղղությամբ
Ահաբեկիչների դեմ գործողություններում Սիրիայի կառավարության արձանագրած հաջողություններին զուգընթաց՝ այդ երկրի ակտիվ դիվանագիտությունն աջակցում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչը ցույց է տալիս, որ Դամասկոսը հավատարիմ է Սիրիայի ճգնաժամի կարգավորման կապակցությամբ իր որդեգրած դիրքորոշմանը:
Սիրիայի ներքին երկխոսությունների համար հող նախապատրաստելու նպատակով կառավարության ընդդիմադիր խմբերի ու կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստ է գումարվել Դամասկոսում:
«Դամասկոսի Տրիբյունը» խորագրով նիստի մասնակիցներն ընդգծել են միասնականության անհրաժեշտությունը հանուն ճգնաժամի քաղաքական լուծման: Նրանք մտքեր են փոխանակել Սիրիայում ներքին բանակցությունների, ազգային հաշտության և ներքին ու արտաքին ընդդիմադիրների մասնակցությամբ համապարփակ խորհրդաժողով անցկացնելու շուրջ: Եվ այս բոլորն իրականանում է այն դեպքում, երբ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ՝ Ստեֆան Դե Միստուրայի ծրագրերը տապալվել են:
Սիրիայի պաշտոնյաների խոսքերով՝ Դե Միստուրան Սիրիայում չեզոք դիրորոշում որդեգրելու փոխարեն միշտ փորձել է իր նախագծերն իրագործել:
Նման պայմաններում Սիրիայի կառավարությունը բանակցությունը համարել է լավագույն ելքը երկրի ճգնաժամը կարգավորելու համար: Դամասկոսն ընդգծում է, որ ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի ազգային շահերի պահպանմանը:
Դամասկոսում անցկացված նիստի մասնակից քաղաքական կուսակցություններն ու խմբերը խոստովանել են, որ իշխանությունը լուրջ է տրամադրված ազգային երկխոսության հարցում: Սիրիայի կառավարությունն այն պայմաններում է ջանքեր գործադրում երկխոսության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ, երբ միաժամանակ դիմագրավում է ահաբեկիչների քայլերին:
Սիրիան իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար վերջին ամիսներին կտրուկ պայքար է մղել ահաբեկիչների դեմ և մեծ հաջողություններ է արձանագրել:
Ահաբեկչական խմբերը 2011 թվականի մարտից ի վեր Թուրքիայի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի և որոշ եվրոպական երկրների հովանավորությամբ Սիրիայում լարված իրավիճակ են առաջացրել և կոտորելով այդ երկրի բնակիչներին ու անվտանգության ուժերին մտադիր են Սիրիայի կառավարությանը մեղադրել այդ հարցում: Բայց Սիրիայի կառավարությունը, բանակը և ժողովուրդը դիմակայեց թշնամիներին բոլոր սադրանքներին:
Սիրիայի պաշտոնյաների դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Սիրիայի պետայրերն ամեն ինչ անում են երկրում քաղաքական նպաստավոր մթնոլորտ ստեղծելու և տիրող ճգնաժամը կարգավորելու համար: Սիրիայի իրադարձությունները ցույց են տվել, որ այդ երկրում բռնություններին վերջ դնելու միակ ելքը քաղաքական բանակցություններն են և այս ճգնաժամի կարգավորմանն ուղղված ցանկացած միջազգային լուծում պետք է հիմնված լինի «սիրիական-սիրիական » ձևաչափով բանակցությունների վրա: