Եմենում ազգային փրկության կառավարությունը՝ ժողովրդի դիմադրության քաղաքական ձեռքբերում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i44578-Եմենում_ազգային_փրկության_կառավարությունը_ժողովրդի_դիմադրության_քաղաքական_ձեռքբերում
Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի պետը ազգային փրկության կառավարության ձևավորվելն ազգային ձեռքբերում է համարել այդ երկրի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 09:35 Asia/Tehran
  • Եմենում ազգային փրկության կառավարությունը՝ ժողովրդի դիմադրության քաղաքական ձեռքբերում

Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի պետը ազգային փրկության կառավարության ձևավորվելն ազգային ձեռքբերում է համարել այդ երկրի համար:

Հույս հայտնելով, որ ազգային փրկության կառավարության քայլերի շնորհիվ երկրի տնտեսական վիճակը կբարելավի, Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի պետ՝ Մոհամմեդալի Ալ-Հուսին այդ երկրի ժողովրդին ու բանակին կոչ է արել գիտակցել տնտեսական պայքարի դրական կողմերը:

Երկուշաբթի օրը, Սանաայում գումարված արտահերթ նիստում, Եմենի քաղաքական գերագույն խորհուրդն ընտրել է ազգային փրկության կառավարության կազմին:

Կառավարության պարտականությունն է կարգավորել երկրում տիրող իրավիճակը և տնտեսական, քաղաքական ու ռազմական պայքար մղել ոտնձգիչների դեմ:

Եմենի ազգային փրկության կառավարության ձևավորման նպատակն է համաներման հրամանով ամրապնդել ազգային հաշտությունն ու խաղաղությունը:

Ազգային փրկության կառավարություն ձևավորելու Եմենի գերագույն խորհրդի որոշումը զգոն քայլ էր Սաուդյան Արաբիայի և նրա վարձկանների դավադրությունների նկատմամբ: Հատկանշական է, որ Եմենի նախկին նախագահ՝ Աբդե Ռաբե Մանսուր Հադիի իշխանությունից հրաժարվելուց հետո, այդ երկրում առաջացավ քաղաքական վակուում : Այդ պատճառով, խնդիրներ առաջացան քաղաքական որոշումներ կայացնելիս: Նման պայմաններում, Անսարալլահ շարժման և Ազգային Կոնգրես կուսակցության միջև կայացած համաձայնության արդյունքում ձևավորված Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը մեծ դերակատարություն է ունեցել Ազգային փրկության կառավարության ձևավորման հարցում:

Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը երկրի Սահմանադրության համաձայն, ղեկավարել է երկիրը քաղաքական, ռազմական, անվտանգության, տնտեսական, վարչական, հասարակական և այլ կողմերից և այդ խորհրդի ջանքերը հանգեցրել են Ազգային փրկության կառավարության ձևավորմանը:

Վերջին ամիսների ընթացքում Եմենի զարգացումները վկայում են այն մասին եմենցիները ճիշտ կեցվածք են դրսևորել այդ երկրի քաղաքական ու ռազմական հարցերում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջամտողական դավադրությունների նկատմամբ:

Քաղաքական գերագույն խորհրդի և Ազգային փրկության կառավարության ձևավորվելը նշանակում է, որ Անսարալլահ շարժումը, Ժողովրդական Կոնգրեսը և նրանց դաշնակիցները չեն հանդուրժում Մանսուր Հադիի կամ Ռիադին հարող ուժերից մեկի իշխանության գաելը:

Եմենում քաղաքական գերագույն խորհրդի ձևավորմանն ընդիմացան այդ երկրի հրաժարված կառավարությունը և նրա հովանավորները, հատկապես Սաուդյան Արաբիան: Ընդդիմանալու գլխավոր պատճառն այն էր, որ Եմենում քաղաքական գերագույն խորհրդի ձևավորվելը նշանակում էր, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումներից ավելի քան 20 ամիս անց, Անսարալլահ շարժումը և նրա դաշնակիցները շարունակում են ակտիվ ու արդյունավետ ներկայություն ունենալ Եմենի քաղաքական ասպարեզում:

Նման գործընթացը ցանկալի չէ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի համար: Այդ շրջանակում Ազգային փրկության կառավարության ձևավորվելը նշանակում է Եմենում Վաշինգտոնի և Ռիադի քաղաքականությունների ձախողում: