Սիրիան արձագանքել է Արևմուտքի նոր մեղադրանքներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i44653-Սիրիան_արձագանքել_է_Արևմուտքի_նոր_մեղադրանքներին
Սիրիայի փոխարտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադը երկուշաբթի օրը հայտարարել է,որ ահաբեկիչների դեմ քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ հակասիրիական հայտարարությունները անհիմն են ու կեղծ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 14:53 Asia/Tehran
  • Սիրիան արձագանքել է Արևմուտքի  նոր մեղադրանքներին

Սիրիայի փոխարտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադը երկուշաբթի օրը հայտարարել է,որ ահաբեկիչների դեմ քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ հակասիրիական հայտարարությունները անհիմն են ու կեղծ:

 

Ֆեյսալ Մեղդադը  հերքել է  ՄԱԿ-ի հետազոտող հայտարարությունն այն մասին,  որ Սիրիայի բանակը քլոր գազ է օգտագործել ահաբեկիչների դեմ: Նա հավելել է.«Այդ զեկույցները պատրաստվել են սխալ ու ոչ համոզիչ փաստերի հիման վրա: Դրանք թուլացնում են քիմիական զենքի արգելման կազմակերպության(ՔԶԱԿ) հեղինակությունը:

Արևմուտքը Սիրիայի կառավարությանը մեղադրում է քիմիական զենք  կիրառելու մեջ, այն դեպքում, երբ վերջին տարիներին անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակում Սիրիայի քիմիական զենքերը ամբողջության հանձնվել են Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը և ՄԱԿ-ը  հաստատել է այդ հարցում Սիրիայի կառուցողական համագործակցությունը:

Սիրիայում ահաբեկիչների արաբ և արևմտյան հովանավորները փորձում են իրենց ամբոխավարական քայլերով խեղաթյուրել իրականությունը: Նրանք Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ մի քանի ազդեցիկ երկրներից միջոցով որոշում են կայացրել Սիրիայի կառավարության դեմ: Իսկ ահաբեկչական խմբավորումները միջազգային շրջանակների պահած լռության ներքո քիմիական զենք են կիրառում Սիրիայի խաղաղ բնակչության  դեմ: Սիրիայի իրադարձությունները վկայում են այն մասին ,որ այդ երկրում, մասնավորապես` Հալեպում, բանակի և ժողովրդական ուժերի արձանագրած հաջողությունները և  ահաբեկիչների կրած ծանր պարտությունները, ժողովրդական համակարգի օգտին ուժի հավասարության փոփոխումը պատճառ են դարձել, որ Դամասկոսի դեմ հակաքարոզչության  ու սադրանքների նոր ալիք բարձրանա : Վերջին օրերին արևմտյան  շրջանակները և Սիրիայում ահաբեկիչներին հովանավորող որոշ տարածաշրջանային պետություններ,   այդ թվում` Թուրքիան, Սիրիայի պետական ուժերին մեղադրել են ընդդիմադիր զինյալների նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ:

Այդ անհիմն հայտարարություններն արվում են այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ,   ԶԼՄ-ները զգուշացրել էին Սիրիայում ահաբեկիչների կողմից քիմիական զենք օգտագործվելու մասն: Սիրիայի ԶԼՄ-ները նշել են.«Ահաբեկիչների հովանավորները նման հայտարարություններով նպատակ ունեն ենթահող ստեղծել ահաբեկիչների կողմից ավելի շատ քիմիական զենքերի կիրառման համար, որպեսզի կարողանան այդպիսով կանխել նրանց պարտությունը Սիրիայում»:

Նման պայմաններում արևմտյան պետությունների կողմից ահաբեկիչներին զանգվածային ոչնչացման զենքերով զինելը միջազգային դաշինքների ու կոնվենցիաների բացարձակ խախտում է նշանակում: Միջազգային կոնվենցիաներն արգելում են ցանկացած զանգվածային ոչնչացման զենքի կիրառում:

 Սիրիայի փոխարտգործնախարար՝ Ֆեյսալ Մեղդադը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ   քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումների կողմից քիմիական զենքերի օգտագործումը կանխելու ուղղությամբ: