ԱՄՆ-ն նպատակ ունի կանխել Հալեպում Սիրիայի բանակի մեծ հաղթանակը
Մինչ հաղորդումները վկայում են Հալեպի արևելյան բաժնում ահաբեկիչների մոտալուտ պարտության և այդ պատերազմում Սիրիայի բանակի մեծ հաղթանակի մասին, ԱՄՆ-ն անումէ ամեն ինչ`այդ հաղթանակը կանխելու համար:
Սիրիայի բանակը Ռուսաստանի օդուժի հովանավորությամբ և ԻԻՀ խորհրդատվական օժանդակությամբ, Հալեպի արևելքում մեծ հաղթանակի սեմին է գտնվում: Ահաբեկիչների վերահսկողությունից Հալեպի արևելյան բաժնի ազատագրումը Սիրիայում ահաբեկիչների գոյությանը վերջ չի դնելու, սակայն այդ ուղղությամբ վերցված մեծ քայլ է համարվելու:
Հետևաբար ահաբեկչական խմբերի հովանավորներն, այդ թվում ԱՄՆ-ն, վերջին օրերին բազմիցս փորձել են Ռուսաստանին ու Սիրիային համոզել հրադադար հայտարարելու հարցում: Նախորդ անգամների նման երբ Սիրիայի բանակն ահաբեկիչների դեմ հաղթանակի սեմին էր հայտնվել և ԱՄՆ-ն մարդկային աղետի հարցն առաջ քաշելով հրադադարի հաստատման համար հող էր նախապատրաստում, այսօր էլ օգտվում է նույն հնացած կողմնորոշումից:
Այդուհանդերձ, չնայած Ռուսաստանը համաձայնել է հրադադարի կապակցությամբ նոր բանակցություններին, բայց ինչպես Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է դեկտեմբերի 9-ին հայտարարել, ԱՄՆ-ն Հալեպից խաղաղ քաղաքացիների տարհանման շուրջ համաձայնության համար տարօրինակ ու հակասական դիրքորոշումներ է ընդունել:
ԱՄՆ-ն Հալեպի արևելյան բաժնում պատերազմը դադարեցնելով նպատակ չունի այդ տարածքից տարհանել խաղաղ քաղաքացիներին, այլ մտադիր է ահաբեկիչներին առիթ տալ, որպեսզի Բարաք Օբամայի պաշտոնավարության վերջին օրերին առնվազն կանխեն Սիրիայում իրենց ռազմավարական պարտությունը:
Վերջին օրերին ԱՄՆ-ի հակասական քաղաքականությունների պատճառով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բանակցությունների ձախողումը առիթ է ստեղծել, որ Սիրիայի բանակը շարունակի Հալեպի արևելյան հատվածի լիարժեք ազատագրմանն ուղղված ջանքերը: Այսօր Հալեպի արևելյան հատվածի միայն մեկ չորրորդն է վերահսկվում ահաբեկիչների կողմից:
Հալեպի գործողությունը բարդանում է խաղաղ քաղաքացիների վիճակով ու շենքերի խտությամբ, ինչպես նաև ընդդիմության պայքարով: Սակայն գործողությունն ընթանում է մտածված ու նպատակուղղված կերպով: Ահաբեկչական շատ խմբեր հրաժարվում են վայր դնել իրենց զենքը և ցանկանում են տեղափոխվել Հալեպի հյուսիսային հատված: Սակայն Սիրիայի կառավարությունը դեմ է այս դիմումին և հավատացած է, որ նրանց տեղափոխումն այլ տարածք, պատերազմի նոր ճակատ է բացելու:
Անկասկած ԱՄՆ-ն առաջիկա օրերին էլ ջանք է գործադրելու` Հալեպում Սիրիայի բանակի հաջողությունները կաբխելու նպատակով: Որոշ ԶԼՄ-ներ դեկտեմբերի 9-ին հայտարարեցին, որ Բարաք Օբաման չեղարկել է սիրիացի այն ապստամբներին զինելու սահմանափակումը, որոնք մասնակցում են Ռաքքայի ազատագրման գործողությանը: Այդ սահմանափակության չեղարկմամբ, ԱՄՆ-ն կարող է պաշտպանական տեխնիկա ու նաև սպառազինություն տրամադրել միավորված ապստամբներին, որոնք պատրաստվում են մասնակցել Ռաքքայի ազատագրման գործողությանը: