Իրանական դիվանագիտությունը պատժամիջոցների համատեքստում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i46441-Իրանական_դիվանագիտությունը_պատժամիջոցների_համատեքստում
Iran Air և ԱՄՆ-ի Boeing ավիաընկերությունները կիրակի օրը Թեհրանում ստորագրել են 80 ինքնաթիռների գնման պայմանագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 14:43 Asia/Tehran
  • Իրանական դիվանագիտությունը պատժամիջոցների համատեքստում

Iran Air և ԱՄՆ-ի Boeing ավիաընկերությունները կիրակի օրը Թեհրանում ստորագրել են 80 ինքնաթիռների գնման պայմանագիրը:

Վերջնական պայմանագիրը ստորագրելուց հետո, Boeing ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ֆելչեր Բարաք Դալը պայմանագրի արժեքը 16 միլիարդ 600 միլիոն դոլար է  գնահատել՝ ասելով.«80 ինքնաթիռների վաճառքի պայմանագիրը վերջնականացվել է ԱՄՆ կառավարության կողմից հաստատվելուց հետո»: Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը շարունակելով՝ ԱՄՆ կառավարությունը դեմ է գնացել մարդատար ինքնաթիռների վաճառքի և նույնիսկ վառելիքի տրամադրման մասին միջազգային օրենքներին: ԱՄՆ-ը, որ հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանության հավակնությամբ, անմարդկային քայլերի դիմելով, տարիներ շարունակ վտանգել է իրանցի ուղևորների կյանքը: Շրջափակումների չեղարկումը և ինքնաթիռների գնման հարցը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ ) բանակցությունների առաջին իսկ օրերից, եղել է միջուկային բանագնաց թիմի գերակայությունը: Իրանի ավիացիոն արդյունաբերության նորոգման հարցը մշտապես եղել է ՀԳՀԾ-ում:

ՀԳՀԾ-ի համաձայն, կարևորվում է մարդատար ինքնաթիռների ազատ առևտրի հարցում Իրանի իրավունքը: Իրանի ուղևորատար ավիաընկերությունները 400-500 ինքնաթիռների կարիք ունեն: Բնականաբար այդ քանակով ինքնաթիռներ գնելու համար, Իրանը պետք է պայմանագրեր կնքի ինքնաթիռաշինության մի քանի ընկերությունների հետ:

ԱՄՆ Կոնգրեսը վերջերս ևս տասը տարով երկարաձգել է հակաիրանական շրջափակումների մասին օրենքը, որից հետո ընդունվել է Իրանին մարդատար ինքնաթիռների վաճառքի արգելման նախագիծը, որպեսզի Իրանի հետ գործարքի հարցում Airbus և Boeing ընկերությունների համար խնդիրներ առաջանան: Ամեն դեպքում, Boeing ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ գործող կառավարության արտոնությամբ, մինչդեռ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, ՀԳՀԾ-ի իրականացումն անորոշությունների է մատնվել: Ներկա պայմաններում , հնարավոր չէ գնահատել ՀԳՀԾ-ի վրա ԱՄՆ նախագահի փոխվելու ազդեցությունը: Թրամփը բազմիցս խոսել է շրջափակումների խստացման մասին, սակայն հակաիրանական շրջափակումների մասին հակասական արտահայտություններ է կատարել : Միջուկային համաձայնությանն ուղղված նրա քննադատություններից մեկն էլ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ միայն ոչ-ամերիկացի ընկերություններն են կարող Իրանի հետ գործարք կնքել: Անցյալ տարվա սեպտեմբերին նա ԱՄՆ-ում ՀԳՀԾ-ի դեմ ցույցերին մասնակցելով՝ ասել էր, որ բոլոր երկրները ցանկանում են Իրանի հետ առևտրի մեջ մտնել: նրանք մեծ գումարներ են շահելու, սակայն մենք միայն համաձայնության ենք եկել և ոչինչ չենք շահելու: իր խոսքերում, Թրամփն ասել էր, որ Իրանն ինքնաթիռներ է գնելու Airbus-ից, ապա ի՞նչ է լինելու Boeing-ի հետ: Այժմ երկու ընկերություններն էլ կարող են ԱՄՆ օրինական արտոնությամբ իրանին ինքնաթիռներ վաճառել: Պետք է սպասել և տեսնել, թե արդյոք Թրամփն Իրանի դեմ իր խիստ ու թունդ քաղաքականությունը դեպի ՀԳՀԾ-ի խախտո՞ւմ է տանելու և միջազգային համաձայնության իրականացման և Իրանի կողմից ինքնաթիռների գնելու պայմանագրերի մասին ենթադրություններն ինչո՞վ են ավարտվելու: