Փեզեշքյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին
Իրանի նախագահը Բիշքեկ մեկնելու նախօրեին հայտարարել է, որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում, սակայն ցանկացած ագրեսիայի վճռական պատասխան կտա։
Ինչպես հայտնում է Pars Today-ը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկուշաբթի առավոտյան մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու ՇՀԿ ղեկավարների գագաթնաժողովին։
Անդրադառնալով Իրանի պաշտպանական մոտեցմանը՝ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը աշխարհին հայտնել է, որ դեմ է պատերազմի, սակայն ագրեսիայի դեպքում լուռ չի մնա։
Փեզեշքյանն ավելի վաղ ևս ընդգծել էր տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով։
ՇՀԿ գագաթնաժողովին և «Շանհայ+» ձևաչափի հանդիպմանը ԻԻՀ նախագահի մանսակցությունը կարևոր հնարավորություն է Կենտրոնական Ասիայում Իրանի տնտեսական դիվանագիտությունն ամրապնդելու համար։
Ղազախստանը կարող է դառնալ Իրանը Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի շուկաներին կապող օղակը, իսկ Իրանը կարող է ապահովել Ղազախստանի մուտքը դեպի բաց ծովեր։
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, Կասպից ծովի նավահանգիստները, երկաթուղային և ծովային փոխադրումները, առևտուրն ու էներգետիկան Թեհրանի և Աստանայի միջև համագործակցության կարևորագույն ներուժներից են։
Ակնկալվում է, որ Բիշքեկում Փեզեշքիանի հանդիպումները դուրս կգան ընդհանուր համաձայնությունների շրջանակից և կհանգեցնեն կոնկրետ տնտեսական նախագծերի ձևավորմանը։