Նոր էջ է բացվել Թեհրան-Ջակարտա հարաբերություններում
Ինդոնեզիայի հանրապետության նախագահ՝ Ջոկո Վիդոդոյի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Թեհրան: Այս այցը նոր քայլ է երկու իսլամական խոշոր երկրների հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:Այս երկու երկրները ազդեցիկ ու նշանակալի դեր ունեն Արևմտյան և հարավ-արևելյան Ասիայի տնտեսական, քաղաքական ու անվտանգության հավասարումներում:
Ավելի քան մեկուկես տարի է անցնում ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Ինդոնեզիա կատարած այցից: Այժմ երկու երկրի հարաբերությունները թևակոխել են նոր փուլ:
Ինդոնեզիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են տնտեսական ոլորտի ակտիվիստներ: Այսօր Թեհրանում կայացած Իրան-Ինդոնեզիա համագումարում երկու երկրի մասնավոր բաժինների միջև համագործակցության 10 փաստաթուղթ է ստորագրվել:
Երկու երկրները որոշել են առևտրաշրջանառության ծավալները հասցնել երկու միլիարդ դոլարի,որի իրականացումը պահանջում է բանկային , տարիֆային ու վարչական խնդիրների կարգավորում:
Միջազգային կազմակերպություններում, այդ թվում ՄԱԿ-ում, Չմիավորման շարժման մեջ, Իսլամական համագործակցությունների և «Դի-8»-ի կազմակերպություններում, երկու երկրի համագործակցությունը ազդեցիկ է եղել : Երկու երկրները համագործակցում են միջազգային տարբեր, ներառյալ միջուկային , մարդու իրավունքների և ահաբեկչության հետ կապված հարցերում:
Քաղաքական առումով պետք է ասել ,որ հաշվի առնելով միջազգային ոլորտում Ինդոնեզիայի համակարգում իրականացված բարեփոխումները ,որոնք խթանել են այդ երկրի քաղաքա-տնտեսական հզորությունը, նպաստավոր նախադրյալներ կան երկու երկրի միջև տարածաշրջանային ու միջազգային համագործակցության համար: Միջազգային նորմերը հարգելու հիմամբ հարաբերությունների հաստատումը, այլ երկրներում ավերիչ միջամտություններից հեռու մնալը և թափանցիկ քաղաքականությունների կիրառումն այն ցուցանիշներն են ,որոնց ուշադրություն է դարձվել Ինդոնեզիայի արտաքին քաղաքականության մեջ: Ինդոնեզիան փորձել է հավասարակշռված դերակատարություն ունենալ «Ա.ՍԵ.ԱՆ»-ի քաղաքականությունների շրջանակում: Ինդոնեզիան Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի նման գերտերությունների հետ միջազգային քաղաքական հարաբերություններում հավասարակշռություն ստեղծելու համար ներկայացրել է «Դինամիկ հավասարակշռություն» խորագրով քաղաքականություն,որը վավերացվել է 2011 թվականին կայացած արևելյան Ասիայի 6-րդ նստաշրջանում:
Իսլամական համագործակցության կազմակերպության ակտիվ անդամներ՝ Իրան-Ինդոնեզիա հարաբերությունների հեռանկարները լուսավոր են: Թեհրանում Ինդոնեզիայի նախագահի բանակցություններում ընդգծված այս առիթների օգտագործումը պայմանավորված է համաձայնագրերի իրագործմամբ , հավաքական անվտանգության ու կայունության ամրապնդմամբ և ծայրահեղականության ու ահաբեկչության նման սպառնալիքների չեզոքացմամբ: Այդ սպառնալիքները մեծապես խոչընդոտել են տարածաշրջանի քաղաքական, գիտական ու տնտեսական աճին: