Չինաստանն իր հզորությունն է ցուցադրում ԱՄՆ-ին
Այն դեպքում ,երբ Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում տիրող լարվածությունը մտնում է նոր փուլ , Չինաստանը պաշտոնական նամակ է հղել Վաշինգտոնի պաշտոնատարներին և բողոքել է ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեի մասին օրենքի ընդունման դեմ,որում նախատեսվել է Վաշինգտոնի և Թայվանի միջև ռազմական փոխանակումների բարձր մակարդակ:
Մի քանի օր առաջ Բարաք Օբաման ստորագրել է ԱՄՆ պաշտպանական բյուջեի մասին օրենքը,որում ԱՄՆ Կոնգրեսն պաշտպանության նախարարությանն առաջարկել է մի ծրագիր մշակել՝ Թայվանի հետ ռազմական փոխանակումների մակարդակը բարձրացնելու համար:
Բողոքի նոտայում Չինաստանի ԱԳ նախարարությունը հստակորեն հայտարարել է, որ Թայվանը Չինաստանի մի մասն է համարվում: Այս երկիրը պաշտոնապես չի ճանաչում Թայվանի անկախությունը և ընդգծում է միասնական Չինաստանի սկզբունքը:
ԱՄՆ նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերանայելու է Չինաստանի վերաբերյալ դիրքորոշումները: Թրամփի տեսանկյունից՝ ԱՄՆ-ն չպետք է շարունակի իր նախկին դիրքորոշումը Թայվան կղզու վերաբերյալ: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական խնդիրների մեծ մասը վերաբերում են չինական էժանագին ապրանքների ներմուծումներին և դրանց զուգահեռ Չինաստանում ամերիկյան ապրանքների արտադրմանը: Ուստի Թրամփն հայտարարել է, որ իր պաշտոնական գործունեությունը սկսելուց հետո, ավելի մեծ տարիֆներ կսահմանի չինական ապրանքների ներմուծման համար:
ԱՄՆ-ում որոշ հոսանքների տեսանկյունից՝ Չինաստանն առանց անվտանգության խնդիրներ դիմագրավելու շարունակում է զարկ տալ իր տնտեսությանը, ինչը դառնալու է կարևոր մարտահրավեր ԱՄՆ-ի համար: Այդ պատճառով թվում է,որ հանրապետականները, որ շուտով իշխանությունը վերցնելու են իրենց ձեռքը , ամենայն լրջությամբ կշարունակեն Օբամայի հայտարարած արևելյան Ասիային ուշադրություն դարձնելու քաղաքականությունը և Չինաստանի հետ գործակցության քաղաքականությունը կվերածեն համագործակցության ու առճակատման:
ԱՄՆ-ում որոշ հոսանքներ համոզված են ,որ անվտանգության ոլորտում Չինաստանին մարտահրավեր նետելով այդ երկրին կհարկադրեն իր արժութային պաշարների մի մասը օգտագործել ռազմական ու անվտանգության ոլորտներում, ինչը կարող է բացասաբար ազդել այդ երկրի տնտեսության աճի վրա: Այնուամենայնիվ Չինաստանի ափամերձ ջրերից Լիայունինգ ավիակիր նավի դուրս գալը և Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի ջրեր մտնելը նշանակում է , որ Պեկինի կառավարությունը փորձում է ուժ ցուցադրել ԱՄՆ-ին: Ամեն դեպքում Պեկինը քաջ գիտակցում է, որ Վաշինգտոնը մտադիր է Չինաստանը ծովային շրջափակման ենթարկելով և հարցականի տակ դնելով միասնական Չինաստանի հարցը, այդ երկրին մարտահրավեր նետել, ուստի Պեկինի կառավարությունն անցած երկու ամիսների ընթացքում ծովային ու օդային զորավարժություններ անցկացնելով փորձում է իր հզորությունը ցուցադրել ԱՄՆ-ին: