Լավրովըզգուշացրել է Քերիին` Սիրիայում ահաբեկիչներին զինելու կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն իր ամերիկացի պաշտոնակից Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկիչներին զինելու համար սահմանափակումները կրճատելու ԱՄՆ որոշումը կարող է այդ երկրում մարդկային զոհերի աճելու պատճառ դառնալ:
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է. «Սիրիայում ահաբեկիչներին զինելու սահմանափակությունները կրճատելու ԱՄՆ-ի որոշումը կընկալվի որպես Ռուսաստանի ռազմական ուժերի ու նաև Սիրիայում Դաշնության դեսպանության դեմ ուղղված թշնամական քայլ: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ նման փոփոխությունը համարվելու է Մոսկվայի դեմ ուղղված թշնամական քայլ:
Ռուսաստանի իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին, որ Սիրիայում զինված ընդիմադիր խմբերի համար սպառազինության առաքման սահմանափակության կրճատումը վտանգելու է Միջին Արևելքի ապահովությունը: Թվում է, որ այսօր նկատի առնելով Սիրիայում ահաբեկչական խմբերի կրած իրարահաջորդ պարտությունները, Օբամայի վարչակազմը մտադիր է այդ խմբերին զինել այնպիսի սպառազինությամբ, որոնք կարող են փոխել պատերազմի ընթացքը: Այս կապակցությամբ Մոսկվան ընդգծում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը հող է նախապատրաստում Սիրիայում ահաբեկիչներին ուսի վրայից արձակվող հակաօդային հրթիռներ տրամադրելու համար: Այդ դեպքում ահաբեկիչներն օժտվելու են նոր ուժով, ինչը կարող է սահմանափակել Սիրիայի ու Ռուսաստանի ռազմական ուղղաթիռների ու ինքնաթիռների գործունեության դաշտը:
Նման քայլ ավելի վաղ իրականացվեց Աֆղանստանում Խորհրդային միության դեմ մղվող պատերազմում և «Սթինգեր» տեսակի ուսի վրայից արձակվող հակաօդային հրթիռներ տրամադրվեցին մուջահեդներին:
Վաշինգտոնը թեև ավելի վաղ հստակեցրել է, որ նոր սպառազինություն է տրամադրում Սիրիայում զինված խմբերին, սակայն այսօր նկատի առնելով Մոսկվայի բողոքը, հերքում է դա: Բազմաթիվ փաստեր կան այն մասին, որ ԱՄՆ-ն անցած հինգ տարիների ընթացքում տարբեր միջոցներով ֆինանսական ու սպառազինական հովանավորություն է ցուցաբերել Սիրիայում այսպես կոչված չափավորական զինված խմբերին և այդ խմբերն ահաբեկչական-թաքֆիրական այլ խմբերի կողքին կռվում են Սիրիայի բանակի դեմ: Հակատանկային հրթիռների նման նոր սպառազինություն տրամադրելու մասին որոշումն ԱՄՆ-ի իշխանություններն ընդունել են Հալեպում Սիրիայի բանակի ու Ռուսաստանի հաջող գործողություններից և այդ քաղաքն ահաբեկչական-թաքֆիրական խմբերի բռնազավթումից ազատագրվելուց հետո: Օբաման կարծում է, որ իր պաշտոնավարության վերջին ամիսներին կարող է կանխել Սիրիայի այլ կետերում բանակի ու նրա դաշնակիցների հաղթանակների շարանը: Օբամայի համար այդ կապակցությամբ օրինական պատրվակ են ծառայում 2017 թվականի պաշտպանական բյուջեի օրենքում նշված կետերը, որտեղ հեշտացվել է Սիրիայի օրինական կառավարության դեմ կռվող և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից «չափավորական ընդդիմություն կոչվող զինված ընդդիմադիրներին ու ահաբեկիչներին զենքի տրամադրումը:
Այդուհանդերձ Մոսկվայի դիտանկյունից Օբամայի այս քայլը բացի այն որ ապացուցում է Սիրիայում Ռուսաստանի քայլերի ու նպատակների հետ ԱՄՆ-ի գործող կառավարության բացահայտ հակառակությունը, նաև բարդություն է առաջացնում Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ի հաջորդ կառավարության համար, որպեսզի նա պարտավորվի գործադրել 2017 թվականի պաշտպանական բյուջեի օրենքում ընդգծված հակառուսական քաղաքականությունները: