Ամերիկացի զինվորականները ժամանել են Լեհաստան . Ռուսաստանը կոշտ  է արձագանքել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i50863-Ամերիկացի_զինվորականները_ժամանել_են_Լեհաստան_._Ռուսաստանը_կոշտ_է_արձագանքել
ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի ներկայության ուժեղացման շրջանակում,  հունվարի 12-ին Լեհաստան է ժամանել ամերիկյան ռազմական ավտոշարասյունը, որում ներառված են հետևակի մարտական մեքենաներ, բեռնատարներ, 87 Աբրամս տանկերներ և ավելի քան 500 մարդատար մեքենաներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2017 10:12 Asia/Tehran
  • Ամերիկացի զինվորականները ժամանել են Լեհաստան . Ռուսաստանը կոշտ  է արձագանքել

ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայում դաշինքի ներկայության ուժեղացման շրջանակում,  հունվարի 12-ին Լեհաստան է ժամանել ամերիկյան ռազմական ավտոշարասյունը, որում ներառված են հետևակի մարտական մեքենաներ, բեռնատարներ, 87 Աբրամս տանկերներ և ավելի քան 500 մարդատար մեքենաներ։

Ավելի քան հազար ամերիկացի զինվորներ են ժամանել Վրոցլավ, Պոզնան ու այլ քաղաքներ։ Նրանք ծառայելու են Լեհաստանում ու տարածաշրջանի մյուս երկրներում՝ Atlantic Resolve գործողության շրջանակում:

Հունվարի 14-ին Լեհաստանի բոլոր քաղաքներում ծրագրված են ամերիկացի զինվորականներին ողջունելու պաշտոնական արարողություններ։ ԱՄՆ մոտ 4 հազար զինծառայող է ծառայելու Լեհաստանի, Լիտվայի , Լատվիայի, Ռումինիայի, Բուլղարիայի ու Հունգարիայի տարածքում։

Ամերիկացի ու լեհ զինծառայողները 2017 թվականի հունվարի վերջերին համատեղ զորավարժություն կանցկացնեն Լեհաստանում:

ՆԱՏՕ-ն հայտարարել է,որ այդ քայլերն իրականանում են եվրոպացի դաշնակիցներին գոտեպնդելու և Ռուսաստանի ագրեսիային դիամակայելու նպատակով: Իհարկե Մոսկվան կոշտ է արձագանքել այդ քայլին: Կրեմլը հայտարարել է,որ Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը ՌԴ ազգային ավտանգության դեմ ուղղված սպառնալիք է:

ՆԱՏՕ-ն ՌԴ սահմանների մոտ իր ռազմական ներկայության ուժեղացումը հիմնավորում է  ինքնապաշտպանության պատճառաբանությամբ: Դաշինքը հայտարարել է,որ այդ քայլերն իրականանում են 2014 թվականին Ղրիմը Ռուսաստանին կցվելուց հետո: ՌԴ-ի կարծիքով ՆԱՏՕ-ի ներկայությունն իր սահմանների մոտ  ագրեսիա է նշանակում: Մոսկվան բազմիցս ընդգծել է,որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը կխախտի այդ մայրցամաքի անվտանգության հավասարակշռությունը: Արևելյան Եվրոպայում զինուժ տեղակայելու ՆԱՏՕ-ի քայլերի նպատակն է՝ ՆԱՏՕ-ի նոր անդամներին այդ թվում Լեհաստանին և Բալթյան երեք երկրներին վստահեցնելու որ կանխվելու է այդ երկրների դեմ  ուղղված Ռուսաստանի հնարավոր ագրեսիան: Անցած երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ն  և ՌԴ-ն ինչ-որ կերպ փորձում են ցուցադրել իրենց ուժը: Ի դեպ ՆԱՏՕ-ն ագրեսիվ ու սպառնալի դիրքորոշում է որդեգրել ՌԴ-ի նկատմամբ: Արևելյան Եվրոպայի երկրներում ռազմական ուժեր ու զինտեխնիկա տեղակայելով ՆԱՏՕ-ն  փորձում է դեպի ՌԴ-ի սահմաններն առաջ ընթանալ,ինչը պատճառ է դարել ,որ ՌԴ-ը իր ազգային դոկտրինայում ՆԱՏՕ-ին որպես իր ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք ներկայացնի: Ի դեպ ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման իր պաշտոնավարման վերջին օրերին փորձում է առավել սրել  Վաշինգտոն-Մոսկվա լարվածությունները: Նա նպատակ ունի այնպիսի իրավիճակ ստեղծել որպեսզի Դոնալդ Թրամփն Ռուսաստանի նկատմամբ ներկայիս քաղաքականությունը շարունակելուց բացի այլ ելք չունենա: