Եմենում ՄԱԿ-ի ստվերի ներքո շարունակվում են Սաուդյան Արաբիայի ոճրագործությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i52523-Եմենում_ՄԱԿ_ի_ստվերի_ներքո_շարունակվում_են_Սաուդյան_Արաբիայի_ոճրագործությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեֆան Օ՛Բրայանը  հունվարի 26-ին կազմակերպության Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում ընդգծել է.«Սաուդյան կործանիչները շարունակում են անխնա կոտորել եմենցիներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 09:28 Asia/Tehran
  • Եմենում ՄԱԿ-ի ստվերի ներքո շարունակվում են Սաուդյան Արաբիայի ոճրագործությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեֆան Օ՛Բրայանը  հունվարի 26-ին կազմակերպության Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում ընդգծել է.«Սաուդյան կործանիչները շարունակում են անխնա կոտորել եմենցիներին»:

 

«Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջափակումը հումանիտար աղետ է առաջացրել այդ երկրում », հայտարարել է Ստեֆան Օ՛Բրայանը;

Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Իսմայիլ Վալադ Շեյխը, ընդգծելով ,որ Եմենի հարցը ռազմական լուծում չունի, ասել է.«Ռազմական գործողությունների շարունակումը և խաղաղ բնակիչներին անխնա կոտորելը ահավոր ազդեցություն է թողել այդ երկրի ժողովրդի վրա»:

Նշենք,որ Սաուդյան Արաբիան 2015 թվականի մարտին ռազմական ագրեսիա իրականացրեց Եմենի դեմ և այդ երկրին ցամաքային ,ծովային ու օդային շրջափակման ենթարկեց` հրաժարված նախագահ Աբդ Ռաբե Մանսուր Հադիին երկրի վերադարձնելու նպատակով:

Այդ ագրեսիայի արդյունքում զոհվեցին ավելի քան 11 հազար և վիրավորեցին տասնյակ հազար եմենցիներ: Միլիոնավոր մարդիկ էլ հայտնվեցին փախստականի և անօթևանի կարգավիճակում:

Սաուդյան ռեժիմը չնայած համաշխարհային հակազդեցություններին , շարունակում է ոճիրներ գործել Եմենում: Հինգշաբթի օրն իրականացրած հարձակման ընթացքում, Արաբիայի կործանիչները խաղաղ քաղաքացիների նկատմամբ կիրառել են ֆոսֆորով և կասետային ռումբեր:

Սաուդյան ռեժիմը Եմենի հետ կապված  չի հաջողել   հասնել իր նպատակին ,որն է՝ նրա տարածքային ընչաքաղցությունը և նկատի առած քաղաքական քարտեզի պարտադրումը: Ռիադը իր ոճրագործությունների ուժգնացմամբ փորձում է ահ ու սարսափ առաջացնել այդ երկրում ,որպեսզի Եմենի ժողովուրդը հանձնվի:

Սաուդյան ռեժիմը նման քայլերով մտադիր է քողարկել Եմենում իր ձախողումներն ու  ռազմական անկարողությունները, չնայած արևմուտքը բազմակողմանի հովանավորություն ու աջակցություն է ցուցաբերում նրան: Սաուդյան ռեժիմի այդ քայլերը առավել քան երբևէ բացահայտել են նրա միջամտողական ինքնությունը ,որը ոչ մի սահման չի ճանաչում իր ոճրագործություններում: Միջազգային շրջանակները դատապարտել են այդ ռեժիմի սարսափելի քայլերը Եմենում:

Այն ինչ պատճառ է դարձել, որ Սաուդյան ռեժիմն ամենայն հանդգնությամբ շարունակի իր ոճրագործությունները , դա ՄԱԿ-ի վարած հակասական քաղաքականություններն են: Այն դեպքում ,երբ ՄԱԿ-ի տարբեր կառույցներ ու պաշտոնյաներ իրենց զեկույցներում անդրադարձել են Եմենումսաուդյան ռեժիմի ոճրագործություններին ու վայրագություններին , անցած տարի այդ երկիրը դարձյալ դարձավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ:  ՄԱԿ-ը այդ երկրի անունը ներառել էր երեխաների իրավունքները խախտող երկրների ցուցակում: Սակյան որոշ ժամանակ անց, Ալե Սաուդյան ռեժիմի սպառնալիքների և ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով, կազմակերպությունն Արաբիայի անունը հանեց մանուկների իրավունքները խախտող երկրների  ցուցակից: Եվ այս բոլորը վկայում են  սաուդյան ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ ՄԱԿ-ի թույլ , փոփոխվող ու անկայուն դիրքորոշման մասին:  Ալե սաուդյան ռեժիմի հենց ՄԱԿ-ի վճռակամության բացակայության  ու մոլորվածության ստվերի ներքո ամենայն հանդգնությամբ շարունակում է իր ոճրագործությունները: