Եմենում ՄԱԿ-ի ստվերի ներքո շարունակվում են Սաուդյան Արաբիայի ոճրագործությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեֆան Օ՛Բրայանը հունվարի 26-ին կազմակերպության Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում ընդգծել է.«Սաուդյան կործանիչները շարունակում են անխնա կոտորել եմենցիներին»:
«Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի շրջափակումը հումանիտար աղետ է առաջացրել այդ երկրում », հայտարարել է Ստեֆան Օ՛Բրայանը;
Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Իսմայիլ Վալադ Շեյխը, ընդգծելով ,որ Եմենի հարցը ռազմական լուծում չունի, ասել է.«Ռազմական գործողությունների շարունակումը և խաղաղ բնակիչներին անխնա կոտորելը ահավոր ազդեցություն է թողել այդ երկրի ժողովրդի վրա»:
Նշենք,որ Սաուդյան Արաբիան 2015 թվականի մարտին ռազմական ագրեսիա իրականացրեց Եմենի դեմ և այդ երկրին ցամաքային ,ծովային ու օդային շրջափակման ենթարկեց` հրաժարված նախագահ Աբդ Ռաբե Մանսուր Հադիին երկրի վերադարձնելու նպատակով:
Այդ ագրեսիայի արդյունքում զոհվեցին ավելի քան 11 հազար և վիրավորեցին տասնյակ հազար եմենցիներ: Միլիոնավոր մարդիկ էլ հայտնվեցին փախստականի և անօթևանի կարգավիճակում:
Սաուդյան ռեժիմը չնայած համաշխարհային հակազդեցություններին , շարունակում է ոճիրներ գործել Եմենում: Հինգշաբթի օրն իրականացրած հարձակման ընթացքում, Արաբիայի կործանիչները խաղաղ քաղաքացիների նկատմամբ կիրառել են ֆոսֆորով և կասետային ռումբեր:
Սաուդյան ռեժիմը Եմենի հետ կապված չի հաջողել հասնել իր նպատակին ,որն է՝ նրա տարածքային ընչաքաղցությունը և նկատի առած քաղաքական քարտեզի պարտադրումը: Ռիադը իր ոճրագործությունների ուժգնացմամբ փորձում է ահ ու սարսափ առաջացնել այդ երկրում ,որպեսզի Եմենի ժողովուրդը հանձնվի:
Սաուդյան ռեժիմը նման քայլերով մտադիր է քողարկել Եմենում իր ձախողումներն ու ռազմական անկարողությունները, չնայած արևմուտքը բազմակողմանի հովանավորություն ու աջակցություն է ցուցաբերում նրան: Սաուդյան ռեժիմի այդ քայլերը առավել քան երբևէ բացահայտել են նրա միջամտողական ինքնությունը ,որը ոչ մի սահման չի ճանաչում իր ոճրագործություններում: Միջազգային շրջանակները դատապարտել են այդ ռեժիմի սարսափելի քայլերը Եմենում:
Այն ինչ պատճառ է դարձել, որ Սաուդյան ռեժիմն ամենայն հանդգնությամբ շարունակի իր ոճրագործությունները , դա ՄԱԿ-ի վարած հակասական քաղաքականություններն են: Այն դեպքում ,երբ ՄԱԿ-ի տարբեր կառույցներ ու պաշտոնյաներ իրենց զեկույցներում անդրադարձել են Եմենումսաուդյան ռեժիմի ոճրագործություններին ու վայրագություններին , անցած տարի այդ երկիրը դարձյալ դարձավ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ: ՄԱԿ-ը այդ երկրի անունը ներառել էր երեխաների իրավունքները խախտող երկրների ցուցակում: Սակյան որոշ ժամանակ անց, Ալե Սաուդյան ռեժիմի սպառնալիքների և ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով, կազմակերպությունն Արաբիայի անունը հանեց մանուկների իրավունքները խախտող երկրների ցուցակից: Եվ այս բոլորը վկայում են սաուդյան ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ ՄԱԿ-ի թույլ , փոփոխվող ու անկայուն դիրքորոշման մասին: Ալե սաուդյան ռեժիմի հենց ՄԱԿ-ի վճռակամության բացակայության ու մոլորվածության ստվերի ներքո ամենայն հանդգնությամբ շարունակում է իր ոճրագործությունները: