Իսլամաֆոբիայի տարածման հետևանքները Հյուսիսային Ամերիկայում
Արդեն նկատելի են դարձել Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից ի վեր հյուսիսային Ամերիկայում ծավալված իսլամաֆոբիայի հետևանքները:
Կանադայի պետայրերը հայտարարել են, որ Քվեբեկ քաղաքի Իսլամական մշակութային կենտրոն-մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, ինչը 5 մարդու մահվան պատճառ է դարձել: Հրաձգության ժամանակ մզկիթում եղել է 40 մարդ: Այս դեպքը ցույց է տալիս, որ մուսուլմանների դեմ կրքերի բորբոքումը և իսլամաֆոբիայի տարածումը կարող է ծանր հետևանքներ ունենալ ԱՄՆ-ի և Կանադայի մուսուլմանների համար: Թեև հակաիսլամական քարոզչությունները Կանադայում ավելի քիչ են, քան ԱՄՆ-ում, սակայն վերջին հրաձգության դեպքը վկայում է քարոզչությունների ազդեցությունների մասին: Կանադայի Ալբերտայի նահանգի Քալգերի քաղաքի Ռանչ լենդզի մզկիթն ավելի վաղ հարձակումների էր ենթարկվել: Հարձակումը կատարվել է այնպիսի պայմաններում, երբ Կանադայի մուսուլմանները վերջին շաբաթներին, մզկիթներում ընդունել էին անօթևանների:
Ուշագրավ է այն փաստը, որ հարձակումը համընկնում է իսլամական յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին օրենքի ստորագրման հետ: Քայլը հակասում է ԱՄՆ-ի և միջազգային օրենքներին: ԱՄՆ 16 նահանգների՝ այդ թվում Կալիֆորնիայի, Նյու Յորքի, Պենսիլվանիայի գլխավոր դատախազները կիրակի օրը համատեղ հաղորդագրություն տարածելով, դատապարտել են Թրամփի այդ հրամանագիրը: 2015 թվականի դեկտեմբերին ԱՄՆ -ի Կալիֆորնիայի Սան Բեռնանդինոյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, հյուսիսային Ամերիկայում աճել է իսլամաֆոբիան: Եվրոպայում նման ահաբեկչական հարձակումները պատրվակ էին Թրամփի համար՝ մուսուլմանների դեմ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Նախընտրական արշավում Թրամփը հայտարարեց, որ պետք է արգելել մուսուլմանների մուտքը երկիր: Նրա այդ հայտարարությունը հարուցեց ներքին ու արտաքին քննադատություններ: Հատկապես այս վերջին հրամանագրից հետո, մեծացել են ԱՄՆ-ում և Կանադայում մուսուլմանների դեմ կրքերի թեժացման մասին մտահոգությունները: Այսօր արդեն պարզ է դարձել, որ այդ մտահոգությունն անտեղի չի եղել: Հարցը լուրջ սպառնալիք է դառնալու ոչ միայն ԱՄՆ-ում և Կանադայում մուսուլմանների աշխատանքային ու հասարակական դիրքի համար, այլև այդ երկու երկրներում մուսուլմանները պետք է անհանգստանան նաև իրենց անվտանգության համար: