Մարտ 10, 2017 16:33 Asia/Tehran
  • Բրյուսելում գումարվեց ԵՄ-ի գագաթնաժողովը

Հինգշաբթի օրը, Եվրոպայի տնտեսական ու պաշտպանական հարցերի քննարկման նպատակով Բրյուսելում մեկնարկեց ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովը : Գագաթնաժողովի առաջին օրվա օրակարգում դրված էր երկու հարց՝ ԵԽ-ի նոր նախագահի ընտրությունը և արևմտյան Բալկաններում արտաքին միջամտությունները:

Չնայած Լեհաստանի հակառակությանը, ԵՄ-ի խորհրդի հինգշաբթի օրվա նիստում Դոնալդ Տուսկը վերընտրվեց ԵԽ-ի նախագահի պաշտոնում: Լեհաստանի աջակողմյան կառավարությունը լինելով չափավորական Տուսկի խիստ ընդդիմադիրը, սպառնացել էր, որ Տուսկի նախագահության հետ ԵՄ-ի ղեկավարների համաձայնության դեպքում խափանելու է այդ կապակցությամբ քվեարկության նիստը: Այդուհանդերձ նիստը գումարվեց: Լեհաստանի նախկին վարչապետ Տուսկը 2.5 տարի ևս վարելու է ԵԽ-ի ղեկը: Նա խոստացել է ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուց հետո զբաղվել այդ կառույցի բարեփոխմամբ:  Կարելի է կանխատեսել, որ ԵԽ-ում Տուսկի նախագահությունը շարունակվելով, ԵՄ-ն կշարունակի եվրոպական այդ կառույցի առջև ծառացած հարցերի կապակցությամբ ներկա դիրքորոշումները:

Նիստում ուշադրության արժանացած մյուս կետը արևմտյան Բալկաններում արտաքին միջամտության կապակցությամբ մտահոգությունն էր, ինչը նպատակ ունի սրել այս զգայուն տարածաշրջանում տարաձայնություններն ու պառակտումը: Եվրոպացի ղեկավարներն այդ ուղղությամբ որոշակիորեն ակնարկել են Ռուսաստանին: Այս շրջանկներում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացրել է 2018 թվականին այդ երկրում՝ ղեկավարների մակարդակով նիստի ուղղությամբ ծրագրման մասին: Նիստը փորձելու է ջանքերը կենտրոնացնել այս կարևոր տարածաշրջանում կայունության հաստատման վրա, որը չափազանց խոցելի է համարվում Ռուսաստանի միջամտությունների դիմաց: Ի հետևումն Մոնտենեգրոյում հեղաշրջման սադրանքի կապակցությամբ լուրերի հրապարակման, Թերեզա Մեյը պահանջել է առավել քայլեր ձեռնարկել Ռուսաստանի անկայունացնող ջանքերի դեմ պայքարելու համար, որոնք նրա վկայությամբ, կեղծ տեղեկություններ են տարածում: ԵԽ-ի նախագահ Դոնալդ Տուսկն էլ անդրադառնալով արևմտյան Բալկանների հարցին, հայտարարել է, որ լարվածություններն ու տարաձայնությունները, որոնք արտաքին բացասական ազդեցության պատճառով մի առ ժամանակ է ինչ անկայունացրել են մի քանի երկրներ, դուրս են եկել վերահսկողությունից: Նկատի առնելով այս իրադարձությունները Բրյուսելի նստաշրջանում ընդգծվեց արևմտյան Բալկաններում կայունության ու ծաղկման ուղղությամբ ԵՄ-ի ուրվագծած հեռանկարները:

Հերթական անգամ  ԵՄ-ի ղեկավարներն ու պաշտոնայաները Ռուսաստանին մեղադրում են եվրոպական ու հատկապես արևմտյան Բալկանների երկրների ներքին հարցերին միջամտելու մեջ: Այդուհանդերձ փաստերը վկայում են, որ հենց եվրոպացիներն են բազմիցս ուղղակի կամ անուղղակի փորձել միջամտել Ռուսաստանի ներքին հարցերին, որի բացահայտ օրինակը Ռուսաստանի նախագահական ու խորհրդարանական ընտրապայքարին միջամտություններն ու եվրասիական այդ երկրում անհանդարտությունների ուղղությամբ հնչեցրած կոչերն են: Միևնույն ժամանակ պիտի նկատի ունենալ, որ այսօր ԵՄ-ի երկրների համար գլխավոր սպառնալիքն, ինչպես գերմանացի պաշտոնատարներն էլ դա ընդգծել են, ծայրահեղականությունն ու ահաբեկչությունն են: Ռուսաստանի դիտանկյունից, ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պայքարելու ուղեգիծը որդեգրելով և խզելով Ռուսաստանի հետ համագործակցությունը գործնականում թուլացրել է ահաբեկչության և տարածաշրջանային անկայունության պես հարցերի դիմակայման ուղղությամբ երկկողմ ջանքերի հնարավորությունը:

 

Պիտակ