Բահրեյնում շարունակվում են ժողովրդի բռնաճնշումները
Ալ-Խալիֆայի ռեժիմը շարունակում է ճնշել Բահրեյնի ժողովրդին:
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի հաղորդման համաձայն՝ օրերս երկրի տարբեր շրջաններում ժողովրդական բողոքի խաղաղ ցույցեր են անցկացվել:
Հաղորդման համաձայն՝ Ալե-Խալիֆայի ռեժիմը ճնշել է ժողովրդական բողոքի ցույցերը: Բահրեյնի անվտանգության ուժերը ձերբակալել են տասնայակ ցուցարարների և նրանց դեմ կիրառել են ռետինե գնդակներ:
Բահրեյնի ժողովուրդը պահանջում է ժողովրդավարական կարգեր հաստատել այդ երկրում և վերջ տալ խտրականությանը: Բահրեյնի ռեժիմը երկրում հաստատել է բռնատիրական կարգեր: Բռնաճնշումները ավելացնելով, Ալե Խլիֆայի ռեժիմը փորձում է սաստել այդ երկրի ժողովրդավարական շարժումը: Բահրեյնցիները պահանջում են վերջ տալ Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից կիրառվող խտրական, պառակտիչ և մենատիրական քաղաքականությանը:
Ալե Խալիֆայի ռեժիմի կողմից երկրի հարստությունը և ուժը մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնանալը պատճառ է դարձել, որ այդ երկրի ժողովուրդը ընդվզի իշխող կարգերի դեմ: Բահրեյնի ժողովրդական շարժումը մեկնարկել է 2001 թ.-ի փետրվարի 14-ին:
Ներքին լեգիտիմության բացակայությունը և իշխանության ու հասարակության միջև առաջացած ճեղքվածքը պատճառ են դարձել, որ Ալե Խալիֆայի ռեժիմը իր քաղաքական գոյատևման համար հենվի տարածաշրջանային և վերտարածաշրջանային ուժերի, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի օգնության վրա:
Բահրեյնի ռազմավարական և աշխարհագրական դիրքը և նավթայն ռեսուրսները պատճառ են դարձել, որ արևմտյան իմպերիալիստական ուժերը փորձեն իրենց տիրապետությունը հաստատել այդ երկրում: Ալե Խալիֆայի ռեժիմը անվտանգության քաղաքականություն է վարում այդ երկրի հեղափոխականների նկատմամբ: Ժողովրդի արդար պահանջներին գոհացում տալու և այդ երկրի ճգնաժամը կարգավորելու փոխարեն, Ալե-Խալիֆայի ռեժիմը փորձում է Արևմտյան ուժերի և հատկապես ԱՄՆ-ի օգնությամբ ճնշել ժողովրդի արդար պահանջները:
Ժողովրդավարության հավակնորդ արևմտյան երկրները ելնելով իրենց շահերից և անտեսելով մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը Պարսից ծոցի արաբական երկրներում, շարունակում են հովանավորել արաբական երկրների իշխանություններին, այդ թվում՝ Բահրեյնի Ալե Խալիֆայի ռեժիմին:
ԱՄՆ-ի ռազմաբազաների տեղակայումը տարածաշրջանում և Բահրեյնում, արգելում է Ալե-Խալիֆայի ռեժիմի կողմից իրականացվող ոճրագործությունները հրապարակվեն արևմտյան զանգվածային լրտվամիջոցներում և հասանելի դառնան միջազգային հանրությանը:
Արևմուտքի կողմից հովանավորվող Ալե-Խալիֆայի ռեժիմը ողբերգական պայմաններ է ստեղծել Բահրեյնի ժողովրդի համար: Նման պայմաններում Բահրյնի ժողոուրդը ատում է Ալե-Խալիֆային և նրան հովանավորող ԱՄՆ-ին: