ԻԻՀ ԱԳ նախարարությունը պատրաստ է արտասահմանում նախագահական ընտրությունները շքեղորեն կազմակերպելու համար
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծեց. «Արտասահմանում հավատարմագրված ԻԻՀ բոլոր ներկայացուցչություններն Իրանի նախագահական ընտրությունների կազմակերպման համար համակողմանի պատրաստվածություն ունեն»:
Բահրամ Ղասեմին չորեքշաբթի վաղ առավոտյան նաև տեղեկացրեց Իրանի նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում ու Կանադայում կազմակերպելու և այդ երկու երկրներում ընտրատեղամաս բացելու կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարության հետևողական ջանքերի մասին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հավելեց. «Նկատի առնելով ԱՄՆ-ում բնակվող իրանցիների մեծ թիվը նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կազմակերպելու և այդտեղ քվեատուփեր տեղադրելու ուղղությամբ ԻԻՀ ԱԳ նախարարության կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել»:
Ղասեմին Իրանի նախագահական ընտրությունները Կանադայում կազմակերպելու համար նույնպես նշելով, որ Թեհրանն ու Օտավան քաղաքական հարաբերություններ չունեն, հույս հայտնեց, որ հնարավոր կլինի նաև Կանադայում կազմակերպելու այս ընտրությունները:
Սեյեդ Մուսթաֆա Աղա Միրսալիմը, Էսհաղ Ջահանգիրի Քուշային, Հասան Ռոհանին, Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, Մոհամմեդբաղեր Ղալիբաֆն ու Սեյեդ Մուսթաֆա Հաշեմիթաբան այն վեց թեկնածուներն են, որոնց արժանավորությունը հաստատվել է Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների համար:
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրություններն իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան մայիսի 19-ին: