ԻԻՀ ԱԳ նախարարությունը պատրաստ է արտասահմանում նախագահական ընտրությունները շքեղորեն կազմակերպելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60902-ԻԻՀ_ԱԳ_նախարարությունը_պատրաստ_է_արտասահմանում_նախագահական_ընտրությունները_շքեղորեն_կազմակերպելու_համար
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծեց. «Արտասահմանում հավատարմագրված ԻԻՀ բոլոր ներկայացուցչություններն Իրանի նախագահական ընտրությունների կազմակերպման համար համակողմանի պատրաստվածություն ունեն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 03, 2017 07:42 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարությունը պատրաստ է արտասահմանում նախագահական ընտրությունները շքեղորեն կազմակերպելու համար

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծեց. «Արտասահմանում հավատարմագրված ԻԻՀ բոլոր ներկայացուցչություններն Իրանի նախագահական ընտրությունների կազմակերպման համար համակողմանի պատրաստվածություն ունեն»:

Բահրամ Ղասեմին չորեքշաբթի վաղ առավոտյան նաև տեղեկացրեց Իրանի նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում ու Կանադայում կազմակերպելու և այդ երկու երկրներում ընտրատեղամաս բացելու կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարության հետևողական ջանքերի մասին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հավելեց. «Նկատի առնելով ԱՄՆ-ում բնակվող իրանցիների մեծ թիվը նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կազմակերպելու և այդտեղ քվեատուփեր տեղադրելու ուղղությամբ ԻԻՀ ԱԳ նախարարության կողմից անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել»:

Ղասեմին Իրանի նախագահական ընտրությունները Կանադայում կազմակերպելու համար նույնպես նշելով, որ Թեհրանն ու Օտավան քաղաքական հարաբերություններ չունեն, հույս հայտնեց, որ հնարավոր կլինի նաև Կանադայում կազմակերպելու այս ընտրությունները:

Սեյեդ Մուսթաֆա Աղա Միրսալիմը, Էսհաղ Ջահանգիրի Քուշային, Հասան Ռոհանին, Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, Մոհամմեդբաղեր Ղալիբաֆն ու Սեյեդ Մուսթաֆա Հաշեմիթաբան այն վեց թեկնածուներն են, որոնց արժանավորությունը հաստատվել է Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների համար:

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրություններն իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան մայիսի 19-ին: