Բահրեյնի դատարանը կրկին հետաձգեց Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը
Ինչպես կանխատեսվում էր՝ Ալե Խալիֆայի ռեժիմը կրկին հետաձգեց Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը:
Բահրեյնի դատարանը մայիսի 7-ին որոշում ընդունեց այդ երկրի նշանավոր հեգևորական Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը հետաձգել մինչև մայիսի 21-ը:
Բահրեյնի հազարավոր քաղաքացիներ շաբաթ երեկոյան հանրահավաք են կազմակերպել բահրեյնցի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի տան մերձակայքում:
Ալե Խալիֆայի ռեժիմն այն պայմաններում է հետաձգել այդ ավագ հոգևորականի դատավարությունը, երբ Սաուդյան Արաբիայից ավելի մեծ թվով ռազմական ուժ է ուղարկվել Բահրեյն, որպեսզի ճնշեն Բահրեյնի ժողովուրդի ընդվզումը ռեժիմի դեմ:
Շեյխ Իսա Ղասեմին պաշտպանելու նպատակով բահրեյնցի հեղափոխականների կողմից դրսևորված ամուր կամքը և հեղափոխության ծավալումը պատճառ է դարձել, որ Ալե Խալիֆայի ռեժիմը չկարողանա ճնշել ժողովրդի ընդվզումը:
Նման պայմաններում Ալե Խալիֆայի ռեժիմը փորձում է Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը հետաձգելով ժամանակ շահել: Ալե Խալիֆայի այս քաղաքականությունը չի կարող ազդել բահրեյնցիների կամքի թուլացման վրա: 2016 թ.-ից ի վեր Մանամայի Ալ-Դարզի շրջանում տիրող պայմանները վկայում են այն մասին, որ Բահրեյնի ժողովուրդը կշարունակի իր դիմադրությունը Ալե Խալիֆայի քաղաքականությունների դեմ:
Սաուդյան Արաբիայի կողմից Շեյխ Նիմր Ալ-Նիմրի մահապատժի ենթարկելը դժգոհության մեծ ալիք առաջացրեց տարածաշրջանում: Այդ փորձը վկայում է, որ եթե Ալե Խալիֆայի ռեժիմը փորձի նման քայլ նախաձեռնել, ապա Բահրեյնի հեղափոխական ժողովրդի պայքարը կթևակոխի նոր փուլ:
Հեղափոխականների խոշտանգումն ու քաղաքական ակտիվիստների կալանավորումը և խաղաղ ցույցերի բռնաճնշումը ավելի է մեծացրել Բահրեյնի ռեժիմի ռիսկերը:
Միջազգային հանրության կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Ալե Խալիֆայի դեմ հնչեցրած բողոքները անելանելի վիճակում է դրել Ալե Խալիֆայի ռեժիմին:
Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիայի զորայինների ներկայությունը Բահրեյնում չկարողացավ փրկել Ալե Խալիֆայի ռեժիմին և նրանք ստիպված եղան հեղափոխականների պահանջներին տեղի տալով հետաձգել Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը:
Ալե Խալիֆայի ռեժիմը Շեյխ Իսա Ղասեմին զրկել է քաղաքացիության իրավունքից, որի հետևանքով ամեն օր բողոքի հավաքներ է անցկացվում նրա բնակարանի դիմաց: Հետևաբար Ալե Խալիֆայի ռեժիմը ստիպված է փակել Շեյխ Իսա Ղասեմի դատական գործը, քանի որ շարունակելով այդ սիրված ու հարգված հոգևորականի դատավարությունը չի կարող ժողովրդին հեռացնել իրենց հոգևոր առաջնորդից: